Համնետ Շեքսպիր
Համնետ Շեքսպիր անգլ.՝ Hamnet Shakespeare | |
---|---|
Ծնվել է | 1585[1] կամ 1585[2] |
Ծննդավայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա |
Մահացել է | օգոստոս 1596[3] կամ 1596[2] |
Մահվան վայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա |
Գերեզման | Ուորիքշիր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Շեքսպիր[3][4], մայր՝ Էնն Հաթաուեյ[4] |
Համնետ Շեքսպիր (մկրտվել 1585 թվականի փետրվարի 2-ին, 1585[1] կամ 1585[2], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա - օգոստոս 1596[3] կամ 1596[2], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա), Ուիլյամ Շեքսպիրի և Էնն Հաթաուեյի միակ որդին, և Ջուդիթ Շեքսպիրի եղբայրական երկվորյակը[5][6][7][8]։ Մահացել է 11 տարեկան հասակում։ Շեքսպիրագետներից ոմանք ենթադրում են Համնետի և նրա հոր հետագա աշխատության՝ Համլետի միջև կապի[9], ինչպես նաև Համնետի մահվան և «Ջոն թագավոր», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Տասներկուերորդ գիշեր» պիեսների միջև հնարավոր կապերի մասին։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ բան է հայտնի Համնետի մասին[8]։ Համնետը և նրա երկվորյակ քույրը Ջուդիթը ծնվել են Ստրատֆորդ ըփոն Էյվոնում և մկրտվել են 1585 թվականի փետրվարի 2-ին Սուրբ Երրորդության եկեղեցում՝ Ռիչարդ Բարտոնի կողմից[6]։ Ենթադրվում է, որ երկվորյակներին անվանվել են ծնողների ընկերներ Համնետ Սադլերի և նրա կնոջ՝ Ջուդիթի պատվին[5]։ 1560 թվականի մարտի 23-ին Սոլիհոլի գրանցամատյանում, մկրտության արձանագրության համաձայն, նրան մկրտել են որպես «Hamlette Sadler» (Համլետ Սադլեր)[10] և Շեքսպիրը ինքը Սադլերի անունը տառ առ տառ ասել է՝ «Համլետ»[11]:
Ամենայն հավանականությամբ Համնետ Շեքսպիրի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը՝ էնն Հաթուեյը Շեքսպիրի պապին պատկանող Հենլի-սթրիթի տանը։
Համնետն չորս տարեկան էր, երբ հայրն արդեն Լոնդոնյան դրամատուրգ է և, քանի որ նրա ժողովրդականությունը օր օրի աճում էր, նա, հավանաբար, Ստրատֆորդի իրենց տանից հաճախ էր բացակայում[12]։ Հոունանը ենթադրում է, որ Համնետը հնարավոր է ավարտել է կրտսեր դպրոցը, մահվանից առաջ՝ տասնմեկ տարեկանում (հնարավոր է այտուցային ժանտախտից)։ Նա թաղվել է 1596 թվական օգոստոսի 11-ին, Ստրատֆորդում[7][8]։ Այդ ժամանակ Անգլիայում ապրող գրեթե ամեն երրորդ երեխան մահանում էր մինչև 10 տարեկան դառնալը, ուստի՝ Համնետի մահը անսպասելի չի եղել[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780191740763.001.0001/acref-9780191740763-e-619?rskey=rOTUsb&result=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780191740763.001.0001/acref-9780191740763-e-619?rskey=rOTUsb&result=1
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 Chambers, 1930a, էջ 18
- ↑ 6,0 6,1 Schoenbaum, 1987, էջ 94
- ↑ 7,0 7,1 Chambers, 1930a, էջ 21
- ↑ 8,0 8,1 8,2 Schoenbaum, 1987, էջ 224
- ↑ Dexter, 2008, էջեր 34–6
- ↑ Fry, 1904, էջ 16
- ↑ Nelson, n.d.
- ↑ Wheeler, 2000
- ↑ Honan, 1999, էջեր 235–6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|