Համբարձում Գրիգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ 1913 թվականին ավարտել է Ատրպատականի թեմական-կենտրոնական դպրոցը, մինչև 1923 թվականը պաշտոնավարել Ղազվինի ազգային դպրոցում։ 1923-1927 թվականներին սովորել է Փարիզի Երգեցողության դպրոցում (Schola Cantorum)՝ աշակերտելով Վենսան դ’Էնդիին։ 1927 թվականին շարունակել է երաժշտական֊ մանկավարժական գործունեությունը Ռաշթում, ապա՝ Թեհրանում, ուր 1928 թվականին հիմնել է «Կոմիտաս» երգչախումբը (ղեկավարել է մինչն 1969 թվականը)։ Գրել է 200-ից ավելի հայկական երգ, խմբերգ, պարերգ, արևելյան-պարսկական էսքիզներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։