Հակոբ Վայրադյան
Արտաքին տեսք
Հակոբ Վայրադյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1930 |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | 1991 |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հակոբ Սիմոնի Վայրադյան (մայիսի 16, 1930, Ախալցխա - 1991), հայ խորհրդային կիբեռնետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1975 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
Ավարտել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտը (1955 թ.) և դասախոսում է նույն ինստիտուտում։ Աշխատությունները վերաբերում են ավտոմատացված կառավարող համակարգերի հուսալիության, բազմապրոցեսորային հաշվողական համակարգերի, բժշկական կիբեռնետիկայի, պատկերների (կերպարների) ճանաչման հարցերին։ Վայրադյանը տեսական և գործնական ներդրում ունի բարդ հաշվողական սարքերի ու համակարգերի մշակման և ստեղծման գործում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1976 թ.)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вайрадян, Акоп Семенович. Методы испытаний вычислительных комплексов реального времени / Моск. инж.-физ. ин-т, [Фак. кибернетики]. - М. : МИФИ, 1988. - 69,[1] с. : ил.; 20 см. FB 2 88-14/30[1]
- Вайрадян, Акоп Семенович. Обработка информационных массивов [Текст] / А.С. Вайрадян, В.С. Лаврентьев ; Под ред. проф. А.С. Вайрадяна ; Моск. инж.-физ. ин-т. - Москва : МИФИ, 1977. - 80 с. : ил.; 20 см. FB Б 77-27/2598, FB Б 77-27/2599[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 260)։ |
Կատեգորիաներ:
- Մայիսի 16 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- 1991 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ճարտարագետներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին