Հակոբ Գրիգորյան
Հակոբ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Հացառատ, Հայաստան |
Մահացել է | 1991 |
Մահվան վայր | Կամո, Կամոյի շրջան |
Գերեզման | Հացառատ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Հակոբ Գրիգորյան (1899, Հացառատ, Հայաստան - 1991, Կամո, Կամոյի շրջան), հայ սովետական կազմակերպիչ և գյուղատնտեսական արտադրության առաջամարտիկ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1948)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Սիրականի Գրիգորյանը ծնվել է 1899 թվականին Հացառատ գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում), գյուղատնտեսների ընտանիքում։ 1914-1919 թվականներին Նոր Բայազետ քաղաքում եղել է առևտրականների ծառա[2]։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Գրիգորյանը պատրաստվել և ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենիք և սկսել է աշխատել որպես դերձակ։ 1929 թվականից աշխատել է տեղի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես պահեստի վարիչ[3]։ 1931 թվականին Հակոբ Գրիգորյանը անդամագրվել է Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցությանը/ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը։ 1933 թվականից մինչև 1942 թվականի հոկտեմբերը աշխատել է Հայկական ԽՍՀ-ի Կամոյի շրջանի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես հաշվապահ։ Միաժամանակ նա կառավարում էր տեղական առաջնային կազմակերպությունը։ Ցույց տալով իր ունակությունները, 1942 թվականին նա ընտրվել է այդ կազմակերպության նախագահ[4]։
Պատերազմի տարիներին բարձրացել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ավելանացել անասնագլխաքանակը և անասնապահության արդյունավետությունը[4]։ Կոլտնտեսության նախագահ Գրիգորյանը նաև առանձնացել է նրանով, որ իր սեփական միջոցներով օգնել է ռազմաճակատին[5]։ Հետպատերազմյան շրջանում հացահատիկային մշակաբույսերի մշակման պարարտանյութերի արդյունավետ օգտագործման արդյունքում կոլխոզը հասել է բարձր արդյունքների։ Գրիգորյանի ղեկավարությամբ 40 հա հողատարածքից ստացվել է ցորենի ռեկորդային բերք՝ 30,39 ցենտներ[6]։
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 1948 թվականի փետրվարի 2-ի հրամանագրով «ցորենի բարձր բերքատվության և 1948 թվականին գարնանացանի հացահատիկային մշակաբույսերի սերմերով ավահովելու համար» Հակոբ Գրիգորյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և արժանացել է Լենինի շքանշանի «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալներին[7]։ Հետագայում Հակոբ Սիրականովիչը հրաժարական է տվել «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսության նախագահի պաշտոնին և նշանակվել է Նոր Բայազետի շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության գործադիր կոմիտեի պլանավորման հանձնաժողովի նախագահ[8]։
Գրիգորյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա ընտրվել է ԽՍՀՄ երրորդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր[9]։
Եղել է Նոր Բայազետի շրջանային կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ[8]։ Մահացել է 1991 թվականին Կամո քաղաքում։ Թաղվել է հայրենի Հացառատ գյուղի գերեզմանատանը[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս[7]
- Լենինի շքանշան (24.11.1945)[7]
- «Պատվո Նշան» շքանշան (8.02.1944)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 63
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 63—64
- ↑ 4,0 4,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 64
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 64—65
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 65—66
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Հակոբ Գրիգորյան «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ 8,0 8,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 66
- ↑ «Депутаты Верховного Совета СССР III-го созыва». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Акоп Сираканович Григорян». hush.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саакян В. М., Геворкян В. А. Григорян Акоп Сираканович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 63—66. — 325 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|