Հակոբ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Գրիգորյան
հայ․՝ Հակոբ Սիրականի Գրիգորյան;
Ծնվել է1899
ԾննդավայրՀացառատ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել է1991
Մահվան վայրԿամո
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Լենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Հակոբ Գրիգորյան (1899, Հացառատ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - 1991, Կամո), հայ սովետական կազմակերպիչ և գյուղատնտեսական արտադրության առաջամարտիկ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1948)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Սիրականի Գրիգորյանը ծնվել է 1899 թվականին Հացառատ գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում), գյուղատնտեսների ընտանիքում։ 1914-1919 թվականներին Նոր Բայազետ քաղաքում եղել է առևտրականների ծառա[2]։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Գրիգորյանը պատրաստվել և ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենիք և սկսել է աշխատել որպես դերձակ։ 1929 թվականից աշխատել է տեղի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես պահեստի վարիչ[3]։ 1931 թվականին Հակոբ Գրիգորյանը անդամագրվել է Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցությանը/ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը: 1933 թվականից մինչև 1942 թվականի հոկտեմբերը աշխատել է Հայկական ԽՍՀ-ի Կամոյի շրջանի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես հաշվապահ։ Միաժամանակ նա կառավարում էր տեղական առաջնային կազմակերպությունը։ Ցույց տալով իր ունակությունները, 1942 թվականին նա ընտրվել է այդ կազմակերպության նախագահ[4]։

Պատերազմի տարիներին բարձրացել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ավելանացել անասնագլխաքանակը և անասնապահության արդյունավետությունը[4]: Կոլտնտեսության նախագահ Գրիգորյանը նաև առանձնացել է նրանով, որ իր սեփական միջոցներով օգնել է ռազմաճակատին[5]: Հետպատերազմյան շրջանում հացահատիկային մշակաբույսերի մշակման պարարտանյութերի արդյունավետ օգտագործման արդյունքում կոլխոզը հասել է բարձր արդյունքների: Գրիգորյանի ղեկավարությամբ 40 հա հողատարածքից ստացվել է ցորենի ռեկորդային բերք՝ 30,39 ցենտներ[6]:

ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 1948 թվականի փետրվարի 2-ի հրամանագրով «ցորենի բարձր բերքատվության և 1948 թվականին գարնանացանի հացահատիկային մշակաբույսերի սերմերով ավահովելու համար» Հակոբ Գրիգորյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և արժանացել է Լենինի շքանշանի «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալներին[7]: Հետագայում Հակոբ Սիրականովիչը հրաժարական է տվել «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսության նախագահի պաշտոնին և նշանակվել է Նոր Բայազետի շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության գործադիր կոմիտեի պլանավորման հանձնաժողովի նախագահ[8]:

Գրիգորյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա ընտրվել է ԽՍՀՄ երրորդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր[9]:

Եղել է Նոր Բայազետի շրջանային կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ[8]: Մահացել է 1991 թվականին Կամո քաղաքում: Թաղվել է հայրենի Հացառատ գյուղի գերեզմանատանը[10]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս [7]
  • Լենինի Շքանշան (24.11.1945) [7]
  • «Պատվո Նշան» շքանշան (8.02.1944) [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саакян В. М., Геворкян В. А. Григорян Акоп Сираканович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 63—66. — 325 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]