Հալիձորի ճակատամարտ
Թվական | 1727 թվականի մարտ |
---|---|
Մասն է | Օսմանյան զորքերի ներխուժում Անդրկովկաս |
Վայր | Հալիձորի բերդ |
Արդյունք | Հայերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սյունիքի հայ մելիքներ | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Կողմերի ուժեր | |
312 | ~70 հզր․ |
Ռազմական կորուստներ | |
Թեթև | ~13 հզր․ |
Ընդհանուր կորուստներ |
Հալիձորի ճակատամարտ, զինաբախում Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև։ Տեղի է ունեցել 1727 թվականի մարտին, Հալիձորի բերդի մոտ[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1726 թվականին օսմանյան 40 հազարանոց բանակը, որոնց թվում էին նաև լեզգիները, հարձակվում է Մեծ սղնախի վրա։ Սղնախի ղեկավարները կարճ ժամանակում կարողանում են համալրել իրենց ջոկատները, որից հետո տեղի է ունենում զորքերի բախումը։ Ճակատամարտը տևել է ութ օր, որում հայերը հաղթանակ են տարել։ Թուրքերը պարտությունից հետո նահանջել են դեպի Գանձակ։ Սղնախների ղեկավարները 1727 թվականի սկզբին պատվիրակություն են ուղարկում Սալյան ռուսական զորքերի հրամանատար գեներալ Դոլգորուկովին։ Պատվիրակությունը տանում էր Եկատերինա կայսրուհու նամակը, որում գրված էր, որ գեներալ Դոլգորուկովն օժանդակ զորք պետք է ուղարկի հայերին։ Սակայն հայերը մերժում են ստանում գեներալից։ Չալաբի Քյոխվայի ռուսական մայրաքաղաք երրորդ ուղևորությունն հայերի համար կրկին ապարդյուն է լինում։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1726 թվականին Արևելյան Հայաստան մտած օսմանյան բանակը Երևանից սկսում է շարժվել դեպի Խոյ և Թավրիզ քաղաքները։ Այն բանից հետո, երբ օսմանցիները հաղթում են Դավիթ Բեկի առանձին ջոկատներին, նա ամրանում է իր նոր կառուցած Հալիձորի բերդում։ 1726 թվականի աշնանը օսմանցիները շարժվում են դեպի Հալիձոր և 1727 թվականին պաշարում այն։
Օսմանցիների կողմից բերդի նվաճման բազմաթիվ անհաջող փորձերից հետո՝ պաշարման վերջին օրը, նրանք ուժերը բաժանում են երեք խմբերի և տարբեր կողմերից շարժվում դեպի բերդ։ Օսմանյան զորքերի առջևից շարժվում էին վերելակ տանողները, որոնք հետևում էին դրոշակակիրներն ու թմբկահարները, իսկ նրանց հետևում շարժվում էր զորքը։ Երբ օսմանցիները հաջող կարողանում են սանդուղքները մոտեցնել պարսպին, նրանք հարձակվում են բերդի վրա։ Այս պահի մասին Ստեփանոս Շահումյանը գրել է.
Օրվա երկրորդ կեսին գրոհներն ավելի են սաստկանում, և կողմերից յուրաքանչյուրը չէր ցանկանում պարտվել։ Ստեղծված իրավիճակում բերդի հրամանատարությունը որոշում է ընդունում հակահարված տալ օսմանցիներին։ Հայերը, մարտիկներից մի քանի ջոկատ կազմելով, դուրս են գալիս բերդից և հակահարված տալիս։ Անսպասելի հարձակումից հետո օսմանցիները նահանջում են, իսկ բերդում մնացած հայ մարտիկները սկսում են հարձակվել և հետապնդել օսմանցիներին։
Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը - Մխիթարի Սպարապետի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին
|
Հալիձորում տարած հայերի հաղթանակն ամենախոշորն էր օսմանյան բանակի դեմ տարված հերոսամարտերում։ Հայերի այս հաղթանակը փոխել է ռազմական գործողությունների ընթացքը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 686-687
- ↑ Ստեփանոս Շահումյան «Ընտիր պատմության Դաւիթ Բէգին․․․»:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընտիր Պատմութիւն Դաւիթ Բէգին..., Վաղ-պատ, 1871։
- Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 49)։ |