Հալիձորի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերի հարձակումներից զոհվեցին 13000 թուրքեր, մինչդեռ հայկական կողմից կռվում էին 300 հոգի: Մնացած թուրքերը խուճապահար փախել են:


Հալիձորի ճակատամարտ
Օսմանյան զորքերի ներխուժում Անդրկովկաս
Fortress of Halidzor.jpg
'
Թվական 1727 թվականի մարտ
Վայր Հալիձորի բերդ
Արդյունք Հայերի փայլուն հաղթանակ
Հակառակորդներ
Սյունիքի հայ մելիքներ Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Դավիթ Բեկ
Կողմերի ուժեր
~300 ~70.000
Կորուստներ
Թեթև ~13.000

Հալիձորի ճակատամարտ, զինաբախում Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև։ Տեղի է ունեցել 1727 թվականի մարտին, Հալիձորի բերդի մոտ։

Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725 թվականի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք։ Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում։ Պաշարման յոթերորդ օրը հայկական զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու համեմատաբար թույլ՝ աջ թևին։ Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտական դրոշներ, զինամթերք, հանդերձանք։

Հալիձորի ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտիր Պատմութիւն Դաւիթ Բէգին..., Վաղ-պատ, 1871։
  • Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Երևան, 1973։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png