Կրետեական ցուլ
Կրետեական ցուլ Ταύρος της Κρήτης | |
---|---|
Կրետեական ցլի մենամարտը հին հունական առասպելական հերոս Հերակլեսի հետ | |
Տեսակ | դիցաբանական կերպար |
Ենթատեսակ | ցուլ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Կյանքի ժամանակաշրջան | Արխաիկ ժամանակաշրջան |
Ծագում | Կրետե |
Զավակներ | Մինոտավրոս |
Cretan Bull Վիքիպահեստում |
Կրետեական ցուլ, հայտնի է նաև որպես Մարաթոնյան ցուլ (հին հունարեն՝ Ταύρος της Κρήτης), առասպելական կենդանի, ըստ հին հունական դիցաբանության՝ Կրետեի թագավոր Մինոսի ցուլը։ Եվրիպիդեսը գրում է այն մասին, որ կրետեական ցլին երկիր է ուղարկել Զևսը՝ որպես ընծա գեղեցկուհի Եվրոպային։ Շատ պատմիչներ նաև պնդում են, որ երկիր ուղարկված կենդանին եղել է նույն ինքը Զևսը՝ ցլի կերպարանք ընդունած[1]։
Ըստ մեկ այլ աղբյուրի՝ կրետեական ցլին երկիր է ուղարկել ծովերի տիրակալ Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը պետք է ընծայեր այդ ցուլն աստվածներից որևէ մեկին, սակայն ափսոսալով որոշում է աստվածներին զոհաբերել իր նախիրի շարքային անասուններից մեկը։ Տեսնելով սա, Պոսեյդոնը լցվում է բարկությամբ և խելագարություն տալիս ցլին։ Վերջինս ազատվում է կապանքներից և ոչնչացնում իր ճանապարհին ընկած ամեն ինչ, սակայն որոշ ժամանակ անց սպանվում է առասպելական հերոս Թեսևսի կողմից։
Պատմիչներից մեկը գրել է, թե կրետեական ցուլը՝ տավրոսը, եղել է Կնոսոսի հերոսներից մեկը, ով ժամանակ առ ժամանակ առևանգել է տեղի երիտասարդ աղջիկներին, այդ թվում՝ արքայադուստր Եվրոպային։ Շուտով ցուլը սիրահարվում է գողացված գեղեցկուհի Պասիֆայայի վրա, ումից էլ ծնվում է նրանց որդին՝ Մինոտավրոսը։
Հերակլեսի և ցլի մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերակլեսն իր սխրագործությունների ի կատար ածման ճանապարհին հանձնարարություն է ստանում մեկնել Կրետե և Միկենե բերեր այն ցուլը, որը Կրետե էր ուղարկել Պոսեյդոնը, քանզի վերջինս բնաջնջում էր ողջ շրջակայքը։ Հերակլեսը բռնում է ցուլին և զսպում նրան, իսկ այնուհետև ցուլի մեջքին բազմած կտրում է Կրետեից Պելեպոնես տանող ծովի ջրերը։ Էվրիսթևսը վախենում է ցուլն իր ախոռում պահելուց և ազատ արձակեց նրան։ Կատաղի ցուլը սուրալով շարժվում է դեպի Ատտիկա, որտեղ նրան սպանում է աթենական առասպելական հերոս Թեսևսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին», Հին հունական լեգենդներ և առասպելներ, Նիկոլայ Ալբերտովիչ Կուն, 1989, Երևան «Լույս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական ցուլ» հոդվածին։ |
|