Կունդրյուչյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունդրյուչյա
Բնութագիր
Երկարություն244 կմ
Ավազանի մակերես2320 կմ²
Գետաբերանի տեղակայումՍևերսկի Դոնեց
Կոորդինատներ
Հոսող հոսքերՄեծ Բուրգուստա, Մեծ Գնիլուշա և Բուրգուտկա
ԵրկրամասԼուգանսկի մարզ և Ռոստովի մարզ
ՋրահավաքԴոնի ավազան

Կունդրյուչյա (ռուս.՝ Кундрючья, ուկրաիներեն՝ Кундрю́ча), գետ Ռուսաստանի Ռոստովի մարզում և Ուկրաինայի Լուգանսկի մարզում, Սևերսկի Դոնեց գետի աջ վտակն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունդրյուչյա գետի երկարությունը 244 կմ է, ավազանի մակերեսը՝ 2320 կմ²։ Այն սկսվում է Դոնեցի բլրաշարում։ Սնուցումը հիմնականում ձնային է։ Գետաբերանում ջրի միջին տարեկան ծախսը 3,74 մ³/վ է։ Գետը սառչում է նոյեմբերի վերջին և հալչում մարտի կեսերին։

Կունդրյուչյա գետի ափին է գտնվում Կրասնի Սուլին քաղաքը։

Նավարկելի չէ։ Այս գետի վրա տեղակայված է շրջանի ամենամեծ էներգակայաններից մեկը՝ մեծ ջրամբարով և ամբարտակով։ Այն հարուստ է ձկնային պաշարներով. այստեղ հանդիպում են գետածածան, ծածան, հաստաճակատ, պերկես, գայլաձուկ, շիղաձուկ, լոքո։ Կա շատ խեցգետին։ Ներկայում այս գետում լողալը պաշտոնապես արգելվում է, քանի որ ջուրը շատ աղտոտված է։

1721 թվականի վերջում Գրիգորի Կապուստինի կողմից Կունդրյուչյա գետում քարածխի հանքի հայտնաբերումը տվեց Դոնեցկի քարածխի ավազանի երկրաբանական հետախուզության աշխատանքների մեկնարկը[1]։

Վտակներ (երկարությունը՝ սկսած գետաբերանից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 14 կմ՝ անանուն գետ, Վերխնյայա Կունդրյուչենսկայա ստանիցայի մոտ
  • 88 կմ՝ անանուն գետ, Սադկի գյուղի մոտ
  • 166 կմ՝ Մեծ Գնիլուշա գետ (Կորեննայա հեղեղատ)
  • 167 կմ՝ Գնիլուշա գետ
  • 216 կմ՝ Բուրգուտկա գետ
  • 220 կմ՝ Մեծ Բուրգուստա գետ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русский отец угольного Донбасса». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  2. «Поиск по данным государственного водного реестра».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ресурсы поверхностных вод СССР: Гидрологическая изученность. Том 6. Украина и Молдавия. Выпуск 3. Крым и Приазовье / Под ред. Б. М. Штейнгольца. — Л.: Гидрометеоиздат, 1964. — 128 с.
  • Ресурсы поверхностных вод СССР: Гидрологическая изученность. Т. 7. Донской район / под ред. Д. Д. Мордухай-Болтовского. — Л.: Гидрометеоиздат, 1964. — 267 с.
  • «Каталог річок України». — К. : Видавництво АН УРСР, 1957. — С. 154. — (№ 2612).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունդրյուչյա» հոդվածին։