Կորեկա
Կորեկա | ||
Coreca | ||
Coreca | ||
Երկիր | Իտալիա | |
---|---|---|
Համայնք | Ամանտեա[1] | |
Մակերես | 4 կմ² | |
ԲԾՄ | 18 մ | |
Բնակչություն | 500 մարդ (2013 մայիս 12) | |
Խտություն | 125.1 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 0982 | |
Փոստային ինդեքս | 87032 | |
Փոստային դասիչ | 87032 | |
| ||
Կորեկա (իտալ.՝ Coreca), գյուղական շրջան, նավահանգիստ Իտալիաի Կալաբրիայի մարզի Կոզենցա գավառի Ամանտեայի համայնքում։ Գտնվում է Տիրենյան ծովի ափին, տարածքը հիմնականում ժայռապատ հրվանդաններ են, իսկ հարթավայում ընկած է քաղաքի կենտրոնը։
Քաղաքի համար եկամտի աղբյուր է հանդիսանում տուրիզմը և հյուրանոցային համալիրները։ Կան նաև մի քանի փոքր ֆաբրիկաներ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմաններ և տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմուտքում Կորեկան մոտ է Տիրենյան ծովին, հարավում՝ Կամպորա Սան Ջովաննիի սահմանի մոտ շրջապատված է Ամանտեա քաղաքով։ Տարածքը հիմնականում քարքարոտ հրվանդան է, հարթավայրային հատվածում է գտնվում քաղաքի կենտրոնը։ Տարածքի մեջ մտնում են նաև լեռնոտ վայրեր և լայնեզր լողափեր։ Կլիման մեղմ է[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեկայի, ինչպես նաև նրան կից գտնվող Կամպորա Սան Ջովաննիի տնտեսության առաջնային աղբյուրը զբոսաշրջությունն է ու հյուրանոցային գործունեությունը։ Հայտնի վայրերից են Կորեկայի ժայռերը։ Կան մի քանի փոքր գործարաններ, որտեղ արտադրվում է սնունդ, կահույք և սարքավորումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում, երբ առաջին հույն-կորնթոսցի բնակիչները ժամանեցին, նրանք բնակավայրն անվանեցին Κόρακας (Կորակաս), որը նշանակում է ագռավների վայր։ Սակայն տարածաշրջանում չկար ինքնավար բնակավայր, կար միայն Ager Caricum անվամբ մի փոքրիկ հանգրվան նավահանգիստով, որն այդ անունով որոշ քարտեզների վրա նշված էր մինչև 18-րդ դարի սկիզբ։ Այդ հանգրվանը գտնվում է Աեոլյան կղզիների Տեմեզա և Տերմինա ճանապարհների միջև, կղզիները գտնվում են Կորեկայի ափից 65 մղոն հեռավորության վրա։ Այս վայրը պահպանվել է դարերի ընթացքում, բայց չի զարգացել։
Գյուղակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի հոկտեմբերի 1-ին սկսել են Կորեկայի եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են 1965 թվականին։
2003 թվականի ապրիլի 2-ին, քաղաքային խորհրդի որոշմամբ, սկսվել է Կորեկայի հարպարակի շինարարությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցի Կորեկայում
-
Կորեկայի հրապարակը
-
«Turriella» աշտարակ
-
Գիշերային տեսարան հրապարակում
-
Կորեկայի ծովախորշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The village of Coreca, municipality of Amantea (CS) Calabria
- ↑ «World's 1st visual travel website». www.tripinview.com. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորեկա կատեգորիայում։ |