Կորեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեկա
Coreca
Coreca
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես4 կմ²
ԲԾՄ18 մ
Բնակչություն500 մարդ (2013 մայիս 12)
Խտություն125.1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0982
Փոստային ինդեքս87032
Փոստային դասիչ87032
Կորեկա (Իտալիա)##
Կորեկա (Իտալիա)

Կորեկա (իտալ.՝ Coreca), գյուղական շրջան, նավահանգիստ Իտալիաի Կալաբրիայի մարզի Կոզենցա գավառի Ամանտեայի համայնքում։ Գտնվում է Տիրենյան ծովի ափին, տարածքը հիմնականում ժայռապատ հրվանդաններ են, իսկ հարթավայում ընկած է քաղաքի կենտրոնը։

Քաղաքի համար եկամտի աղբյուր է հանդիսանում տուրիզմը և հյուրանոցային համալիրները։ Կան նաև մի քանի փոքր ֆաբրիկաներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմաններ և տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում Կորեկան մոտ է Տիրենյան ծովին, հարավում՝ Կամպորա Սան Ջովաննիի սահմանի մոտ շրջապատված է Ամանտեա քաղաքով։ Տարածքը հիմնականում քարքարոտ հրվանդան է, հարթավայրային հատվածում է գտնվում քաղաքի կենտրոնը։ Տարածքի մեջ մտնում են նաև լեռնոտ վայրեր և լայնեզր լողափեր։ Կլիման մեղմ է[1]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեկայի, ինչպես նաև նրան կից գտնվող Կամպորա Սան Ջովաննիի տնտեսության առաջնային աղբյուրը զբոսաշրջությունն է ու հյուրանոցային գործունեությունը։ Հայտնի վայրերից են Կորեկայի ժայռերը։ Կան մի քանի փոքր գործարաններ, որտեղ արտադրվում է սնունդ, կահույք և սարքավորումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեկան 1950-ական թթ.

Հին ժամանակներում, երբ առաջին հույն-կորնթոսցի բնակիչները ժամանեցին, նրանք բնակավայրն անվանեցին Κόρακας (Կորակաս), որը նշանակում է ագռավների վայր։ Սակայն տարածաշրջանում չկար ինքնավար բնակավայր, կար միայն Ager Caricum անվամբ մի փոքրիկ հանգրվան նավահանգիստով, որն այդ անունով որոշ քարտեզների վրա նշված էր մինչև 18-րդ դարի սկիզբ։ Այդ հանգրվանը գտնվում է Աեոլյան կղզիների Տեմեզա և Տերմինա ճանապարհների միջև, կղզիները գտնվում են Կորեկայի ափից 65 մղոն հեռավորության վրա։ Այս վայրը պահպանվել է դարերի ընթացքում, բայց չի զարգացել։

Գյուղակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆորմիչիքե
  • Ջասկոնյե (տեղական բարբառով՝ Juascugnu)
  • Գրոտտե (տեղական բարբառով՝ "i Grutti")
  • Լա Պիետրա (տեղական բարբառով՝ a Petraja)
  • Մարինելլա (2011 թվականից)
  • Օլիվա (2011 թվականից)
  • Ստրիտուրե (մինչև 2008 թվական, այնուհետև տեղափոխվել է Կամպորա Սան Ջովաննի, 2011 թվականից՝ Կորեկա)
  • Սալտո դա Ցիտա
  • Սծոգլիերա

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հոկտեմբերի 1-ին սկսել են Կորեկայի եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են 1965 թվականին։

2003 թվականի ապրիլի 2-ին, քաղաքային խորհրդի որոշմամբ, սկսվել է Կորեկայի հարպարակի շինարարությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World's 1st visual travel website». www.tripinview.com. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)