Կամպորա Սան Ջովաննի
Կամպորա Սան Ջովաննի | ||
Campora San Giovanni | ||
![]() Կամպորա Սան Ջովաննիի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Մակերես | 6.2 կմ² | |
ԲԾՄ | 55 մ | |
Բնակչություն | 7․340 մարդ (2009 հոկտեմբերի 1) | |
Խտություն | 1,183.9 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 0982 | |
Փոստային ինդեքս | 87032 | |
Փոստային ինդեքսներ | 87032 | |
Պաշտոնական կայք | camporaweb.it | |
| ||
Կամպորա Սան Ջովաննի (իտալերեն՝ Campora San Giovanni, նեապ.՝ Campura San Giuvanni, սից.՝ Campura Santu Janni), նավահանգիստ և Իտալիայի Կոզենցա նահանգի Ամանտեա գավառի կոմունաներից մեկը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպորան տեղակայված է Տիրենյան ծովի ափամերձ տարածքում՝ մի փոքր սարահարթի վրա։ Մոտակա բլուրների վրա աճում են գինու արտադրության համար խաղող և ձիթատու սերմեր։ Տեղի բլուրների համայնապատկերը տարածվում է Լամեցիա Տերմի ծովածոցից մինչև Ստրոմբոլի հրաբուխը, որի ծուխը երևում է պարզ արևոտ օրերին։ Կամպորա Սան Ջովաննի նավահանգստից կա ծովային հաղորդագրություն դեպի Լիպարյան կղզիներ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 27,0 | 29,0 | 34,7 | 35,7 | 38,9 | 43,0 | 43,1 | 42,4 | 40,4 | 35,8 | 30,6 | 26,7 | 43,1 |
միջին առավելագույնը (°C) | 14,9 | 14,9 | 16,5 | 18,8 | 22,6 | 26,4 | 29,4 | 30,0 | 27,4 | 24,1 | 19,9 | 16,5 | 21,8 |
միջին ջերմաստիճանը (°C) | 13,4 | 13,8 | 13,6 | 15,8 | 19,4 | 23,1 | 26,1 | 26,8 | 24,3 | 21,0 | 17,1 | 14,0 | 18,8 |
միջին նվազագույնը (°C) | −10,4 | 10,0 | 11,1 | 13,1 | 16,4 | 20,2 | 23,0 | 23,8 | 21,4 | 18,3 | 14,6 | −11,7 | 16,2 |
բացարձակ նվազագույնը (°C) | 2,0 | 2,4 | 2,4 | 6,5 | 9,8 | 13,0 | 17,8 | 17,9 | 13,4 | 10,0 | 5,1 | 1,6 | 1,6 |
տեղումների քանակը (մմ) | 116 | 73 | 100 | 63 | 54 | 21 | 13 | 20 | 61 | 75 | 137 | 161 | 904 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսությունը հիմնականում հիմնված է գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա։ 1980 թվականին, տնտեսության մեջ զգալի դեր է խաղում կարմիր սոխի արտահանումը, որը ունի մեծ պահանջարկ է իտալական և օտարերկրյա շուկաներում։ Այստեղ կա նաև ծովային առողջարան։
Զբոսաշրջության առանցքային տարրը դա նավահանգիստն է, որը կառուցվել է 2003 թվականին, որից շատ հեշտ է հասնել Լիպարյան կղզիներ։ Առևտրային ակտիվությանը խաթարում է այնպիսի տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչպիսիք են SS18 խճուղին, ճանապարհատրանսպորտային ճյուղը և А3 ավտոպողոտան, որը տարածաշրջանը միացնում է Լամեցիա Տերմե օդանավակայանին։
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպորա Սան Ջովաննիի տարածքում են գտնվում հետևյալ գյուղերը.
|
|
|
|
|
|
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ժամանակներում Կամպորայի ժամանակակից տարածքներում տեղակայված են եղել Մեծ Հունաստանի 2 քաղաքներ՝
- Թեմեզա կամ Տեմպսա՝ Հարավային Իտալիայի հնագույն քաղաքներից մեկը[1]։
- Կլետե։
Երկու քաղաքներնն էլ պատերազմում են միմյանց դեմ, և նրանք երկուսն էլ ծովահենների զոհ դարձան։ Տեղի բնակիչները փախան լեռներ։ Հետագայում, ներկայիս Կամպորա տարածքը եղել էր զավթման և նվաճման օբյեկտ տարբեր ժողովուրդների համար։ Դրանք են. փյունիկեցիները, հույները, հռովմեացիները, բարբարոսը, արաբները և նորմանները։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձր աշտարակը, որը կառուցվել է XIV դարում միակ ուշագրավ շենքն է։ Աշտարակի վերին մասը զարդարված է աստիճանաձև ելուստներ։ Այս աշտարակը ստացել է անուն՝ U Turriune («Մեծ աշտարակ»)՝ ըստ տեղական բարբառի։ Վերջերս կառուցել նավահանգիստ (2002)։ Տոնախմբության ժամանակ, երբ տարբեր գյուղերից ուխտավորներ են գալիս այստեղ, ամբողջ երթը իրականացվում է փողոցներում, իրենց ուսերին դնելով սուրբ արձանիկներ։
Կամպորայի խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպորայի տեղական խոհանոց ավանդաբար ներառում բուսական և ձկան ճաշատեսակներ, թխվածքներ, երշիկեղեն է խոզի միս։
Գինի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական գինիներից առանձնանում են Savuto և Gallo բրենդը։
Բնիկ Կամպորացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անջելո Վադաչինո (1890—1976) Պարտիզան, ֆերմեր և քաղաքական գործիչ։
- Ֆաբրիցիո Ֆիլիպո, Կանադացի դերասան և սցենարիստ։
- Ֆաբիան Մազայ, Արգենտինա-իսպանացի դերասան և սցենարիստ, ով հայտնի է «Un Paso ADELANTE» հեռուստաալիքից։ Ծնողները նրան ասում էին Մարինելա։
- Ջերոմ Ռուջերո, Իտալացի դիզայներ, տղամարդկանց հագուստի վարպետ է
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Темеза» (ռուսերեն)։ Реальный словарь классических древностей։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Proloco Campora San Giovanni Archived 2012-03-11 at the Wayback Machine.
- Associazione Campora Web Onlus Archived 2008-11-12 at the Wayback Machine.