Կորաբերդ
Տեղագրություն | Տավուշի մարզ, Վերին Ոսկեպար, Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-սրևմուտք |
---|---|
Երկիր | Հայաստան |
Կառուցված | 12-13-րդ դարեր |
Koraberd Վիքիպահեստում |
Կորաբերդ, միջնադարյան բերդ, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղում, Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-սրևմուտք՝ շրջապատի նկատմամբ իշխող դիրք դիրք ունեցող վիմահերձ լեռան գագաթին՝ ծովի մակերևութից 1268 մետր բարձրության վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղանքի՝ բնությունից ընձեռնված անմատչելիությունը բերադաշինարար ճարտարապետներին հնարավորություն է տվել փոքրածավալ շինարարությամբ վայրը լիովին անառիկ դարձնելու։ Անմշակ քարով և կրաշաղախով իրականացված պարսպապատերով ամրացվել են լեռան միայն հյուսիսային և և արևելյան գագաթամերձ առանձին, համեմատաբար խոցելի նկատված հատվածները։
Մասնագիտական գրականության մեջ »կորաբերդի մասին նույնիսկ հպանցիկ հիշատակություն չի տրվել։
Բերդի ներքին մակերեսը բավականաչափ սահմանափակ է։ Այն հյուսիս-հարավ ձգվածությամբ ունի շուրձ 40 մետր երկարության և առավել ընդարձակ մասում՝ հազիվ 18 մետր լայնություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 90 սմ է։ Միակ դժվար ներթափանցելի մուտքը բացված է հյուսիսային կողմից։
Կորաբերդը թվագրվում է որպես 12-13-րդ դարերի ամրոց՝ ըստ որմերի շարվածքային և կառուցողական առանձնահատկությունների։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուխտակ Եղցի վանք
- Բերդավանք վանական համալիր (Ոսկեպար)
- Խլխլան աղբրի եկեղեցի
- Կալապանի եկեղեցի (Ոսկեպար)
- Գոմաձորի եկեղեցի (Ոսկեպար)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 21