Կոռնել Բորխերս
Կոռնել Բորխերս գերմ.՝ Cornell Borchers | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1925[1][2] |
Ծննդավայր | Šilutė, Լիտվա |
Մահացել է | մայիսի 12, 2014[1][3][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Anton Schelkopf? |
Կոռնել Բորխերս (գերմ.՝ Cornell Borchers), ծնյալ Կոռնելիա Բրուխ (գերմ.՝ Cornelia Bruch, մարտի 16, 1925[1][2], Šilutė, Լիտվա - մայիսի 12, 2014[1][3][2], Մյունխեն, Գերմանիա[4]), գերմանա-լիտվական դերասանուհի և երգչուհի, ով ակտիվորեն ստեղծագործել է 1940-1950-ական թվականներին։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Մեծ վերելք (1950), «Կիսված սիրտ» (1955) Ստամբուլ (1957) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ 1950-ական թվականների կեսերին մի շարք քննադատներ իրենց գրախոսություններում նրան նմանեցրել են Ինգրիդ Բերգմանին[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականին լիտվական Շիլուտե քաղաքում։ Դերասանական առաջնելույթը տեղի է ունեցել 1949 թվականին։ 1950-ական թվականներին հանդես է եկել հոլիվուդյան մի շարք ֆիլմերում։ Աչքի է ընկել հատկապես Մեծ վերելք (1950), «Երբեք հրաժեշտ մի՛ տա» (1956), Ստամբուլ (1957) կինոնկարներում գլխավոր հերոսուհիներին մարմնավորելով։ 1955 թվականին բրիտանական «Կիսված սիրտ» դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարման համար արժանացել է BAFTA հեղինակավոր մրցանակի։ 1950-ական թվականների վերջերին Բորխերսը ծանոթացել, շփվել է գերմանացի հոգեբան Անտոն Շելկոպֆի հետ, որի հետ ամուսնանալուց և դուստր ունենալուց հետո ավարտել է իր դերասանական կարիերան և իրեն նվիրել աղջիկ զավակին խնամելու, դաստիարակելու գործին։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Բավարիայում, որտեղ էլ 2014 թվականին կնքել է իր մահկանացուն[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BAFTA 1955 — «Արտասահմանցի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Կիսված սիրտ» ֆիլմի համար)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անստորագիր նամակներ (1949) .... Կոռնելիա
- Մարտինա (1949) .... Իրեն
- Անծանոթ առաքողը (1950) .... Էլիզաբեթ Մարկերտ
- Uhr 15 Zimmer 9 (1950) .... Մարիա Մարտենս
- Մեծ վերելք (1950) .... Ֆրեդերիկա Բուրքհարդ (հանդես է եկել նաև "Vielleicht" և "In einem kleinen Café in Hernals" երգերի կատարմամբ)
- Սուտը (1950) .... Էլեն
- Die Tödlichen Träume (1951) .... Անգելիկա / Ինես / Լիզետ / Մարիա
- Անմահ լույս (1951) .... Միշել Պրինտեմպ
- Das Ewige Spiel (1951) .... Մարիա Կամպենհաուզեն
- Մուգ աչքեր (1951) .... հելեն սամբոնի
- Արկած՝ վիեննայում (1952) .... Կարին Մանելլի
- Կյանքի տունը (1952) .... Էլիզաբեթ Քելլեր
- Ամուսնության դպրոց (1954) .... Ռեգինա
- Maxie (1954) ....Նորա
- Կիսված սիրտ (1954) .... Ինգա
- Օազիս (1955) .... Կարին Սալստրյոմ
- Մթին ալիք (1956) .... Մարմնավորել է հենց իրեն։
- Երբեք հրաժեշտ չտաս (1956) .... Լիզա Գոստինգ (կատարել է նաև "For the First Time" երգը)
- Rot ist die Liebe (1957) .... Ռոզմարի
- Ստամբուլ (1957) .... Ստեֆանի Բաուեր / Կարեն Ֆիլդինգ
- Հեղեղող մակընթացություն (1958) .... աննա Գորդոն
- Arzt ohne Gewissen (1959) .... Հարիեթ Օուեն (վերջին կինոդերակատարումը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Variety's Film Reviews: 1954–1958. New York: Bowker. 1989 թ․ մայիս. ISBN 978-0-8352-2787-2.
- ↑ «Cornell Borchers, German Star, Like Young Ingrid Bergman». The Milwaukee Sentinel. 1955 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Gerlind Cornell Borchers–Schelkopf». trauer.sueddeutsche.de.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնել Բորխերս» հոդվածին։ |
|