Կոնստանտինոս Միտրոգլու
Կոնստանտինոս Միտրոգլու հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կոնստանտինոս Միտրոգլու | ||||||||||||||||||||
Ազգությունը | հույն | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կավալա, Հունաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 189 | ||||||||||||||||||||
Քաշ | 86 | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կոնստանտինոս Միտրոգլու (հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου, մարտի 12, 1988[1][2], Կավալա), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։
Իր բարձր արդյունավետության համար ստացել է «Միտրոգոլ»[3][4] և «Պիստոլերո»[5][6] մականուններով։ Մասնակցել է Եվրո 2012-ին և ԱԱ 2014-ին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007/08
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի Մ19 առաջնությունից հետո՝ 2007 թվականի ամռանը Միտրոգլուն միացել է հունական «Օլիմպիակոս»-ին[7][8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դիագորաս»-ի դեմ խաղում[9]։ Հունաստանի առաջնության շրջանակներում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է «Լևադիակոս»-ի դեմ խաղում։
Իր առաջին մրցաշրջանում Միտրոգլուն օգնել է թիմին դառնալ Հունաստանի չեմպիոն, և Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
2008/09
[խմբագրել | խմբագրել կոդը]2008/09 մրցաշրջանի ընթացքում հունական ակումբը գլխավորում էր Էռնեստո Վարվերդեն։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Կոնստանտինոս Միտրոգլուին թիմում պահելը։
Միտրոգլուն այդ մրցաշրջանում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։
2009/10
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալվերդեի հեռանալուց հետո Միտրոգլուն նորից սկսել է խաղաժամանակ ստանալ։ 2009/10 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Շերիֆ Տիրասպոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[10]։ Միտրոգլուն դարձել է հաղթական գոլի հեղինակ նաև 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Լիեժի «Ստանդարտ»-ի դեմ խաղում[11]։
Այս մրցաշրջանում Միտրողլուն գոլի հեղինակ է դարձել նաև «Աստերաս Տրիպոլիս»-ի (3-0), «ՊԱՍ Գիանինա»-ի (2-2)[12], «Պանաթինաիկոս»-ի (2-0) դեմ խաղերում[13]։
2010/11
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ մրցաշրջանում Վալվերդեն վերադարձել է «Օլիմպիակոս»՝ որպես գլխավոր մարզիչ։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում Միտրոգլուն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։
Նա մասնակցել է նաև 2010 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Օլիմպիակոսի բոլոր աստղերի հանդիպմանը և դարձել 2 գոլի հեղինակ[14]։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Գեորգիս Կարաիկակիս» մարզադաշտում։
«Պանիոնիոս» և «Ատրոմիտոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է «Պանիոնիոս»[15]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, որտեղ և խփել է իր առաջին գոլը[16]։ Իր երկրորդ գոլը թիմի կազմում նա խփել է «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում[17] ։ Կոնստանտինոսը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ատրոմիտոս»-ի դեմ խաղում։ Միտրոգլուն այս մրցաշրջանը ավարտել է խփած 9 գոլով։
2011/12 մրցաշրջանը Միտրոգլուն անցկացրել է «Ատրոմիտոս»-ի կազմում[18]։ Նա իր առաջին գոլը խփել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, իսկ գոլային փոխանցումը կատարել է Սեբաստիան Գարսիան։ Այս մրցաշրջանում Միտրոգլուն խփել է 16 գոլ և ճանաչվել Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։
Վերադարձ «Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012/13
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձակալության ժամկետի ավարտից հետո Միտրոգլուն վերադարձել է «Օլիմպիակոս»։ Այդ ընթացքում թիմի մարզիչը Լեոնարդո Ժարդիմն էր։
Վերադարձից հետո Միտրոգլու իր առաջին գոլը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում[20]։ Հաջորդ գոլը Չեմպիոնների լիգայում նա խփել է «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[21]։
Մրցաշրջանի վերջին խաղում Միտրոգլուն նորից դարձել է գոլի հեղինակ՝ «Պանիոնիոս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[22]։
«Ֆուլհեմ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարին Միտրոգլուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարել էր 12 միլոին եվրո։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 22-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում[24]։
Օլիմպիակոս (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 31-ին վարձակալական հիմունքներով Կոնստանտինոսը վերադարձել է «Օլիմպիակոս»[25] ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «ՕՖԼ Կրետե»-ի դեմ խաղում[26]։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[27]։
«Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 6-ին Կոնստանտինոս Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[28][29]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 9-ին՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Միտրոգլուն խփել է «Էստորիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
2016 թվականին պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 18-ին Միտրոգլուն դարձել է հետ-թրիկի հեղինակ՝ «Լեյշոյնշ»-ի դեմ խաղում։ Փետրվարի 26-ին՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը Կոնստանտինոս Միտրոգլուն խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Իր երկրորդ գոլը Միտրոգլուն խփել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում[31]։
Մինչև այժմ Միտրոգլուն հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Հունաստան | |||
2009 | 1 | 0 | |
2010 | 3 | 0 | |
2011 | 7 | 0 | |
2012 | 9 | 2 | |
2013 | 8 | 6 | |
2014 | 10 | 0 | |
2015 | 8 | 1 | |
2016 | 6 | 3 | |
2017 | 2 | 1 | |
Արդյունք | 54 | 13 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի չեմպիոն - 2008, 2009, 2012, 2013, 2014, 2015
- Հունաստանի գավաթակիր - 2008, 2009, 2013, 2015
- Հունաստանի սուպերգավաթակիր - 2007
- Պորտուգալիայի չեմպիոն - 2016, 2017
- Պորտուգալիայի գավաթակիր - 2017
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր - 2016
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2016
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (Մ19) - 2007
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «My name is Goal... MitroGoal!». sentragoal.gr. 2013 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Mitrogoal back soon for Fulham, says Magath». Reuters. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Κώστας Μήτρογλου: Πιστολέρο από... μωρό παιδί!». Proto Thema. 2009 թ․ դեկտեմբերի 6.
- ↑ «Move over Berbatov, Greek firecracker Mitroglou is the man to save Fulham from the drop». Daily Mail. 2014 թ․ հունվարի 31.
- ↑ «Για 5 χρόνια στο λιμάνι ο Μήτρογλου». contra.gr. 2007 թ․ հուլիսի 16.
- ↑ «Μήτρογλου... και με τη βούλα». Ethnos. 2007 թ․ հուլիսի 16.
- ↑ «Διαγόρας-Ολυμπιακός 1–2». Contra. 2007 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «Σερίφ-Ολυμπιακός: 0–2». Sport24. 2009 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Late Stoltidis header stuns Standard». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Πανσερραϊκός-Ολυμπιακός 3–1». Sport24. 2009 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Olympiacos 2–0 Panathinaikos: Mitroglou Double Takes Thrylos Top». Goal.com. 2009 թ․ նոյեմբերի 29.
- ↑ «Eighth Match Against Poverty in Athens, Greece». teamstoendpoverty.org. 2010 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «"Κυανέρυθρος" ο Μήτρογλου». Sport24. 2011 թ․ հունվարի 11.
- ↑ «Άρης – Πανιώνιος 0–2». Sport24. 2011 թ․ հունվարի 16.
- ↑ «Πανιώνιος-Παναθηναϊκός 1–1». Sport24. 2011 թ․ հունվարի 23.
- ↑ «Και επίσημα στον Ατρόμητο ο Μήτρογλου». Sport24. 2011 թ․ օգոստոսի 2.
- ↑ «ΒΡΑΒΕΙΑ Π.Σ.Α.Π. – Ο.Π.Α.Π. 2011». PSAP. 2012 թ․ հունվարի 5.
- ↑ «Arsenal recovered from an unconvincing first-half performance to see off Olympiakos at Emirates Stadium and move top of Champions League Group B.». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Mitroglou caps Olympiacos' Montpellier revival». UEFA. 2012 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Olympiacos – Panionios 2–1». olympiacos.org. 2013 թ․ ապրիլի 21.
- ↑ «Transfer news: Fulham conclude club-record £12m deal for Kostas Mitroglou – fending off late West Ham plot to hijack the deal». The Independent. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «A heartbreaking late equaliser from Matej Vydra meant Fulham had to settle for a point at West Brom on Saturday». Fulham F.C. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Mitroglou's Loan Switch». fulhamfc.com. 2014 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Win over OFI: done! Time now for Atletico!». Olympiacos F.C. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Olympiacos 3–2 Atl Madrid». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Nem pensei duas vezes» [I didn't think twice] (Portuguese). S.L. Benfica. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kostas Mitroglou: Fulham striker joins Benfica on loan». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Norway 2 – 3 Greece». ESPNFC. 2012 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Greece stroll to victory against Lithuania». UEFA. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Միտրոգլու» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կավալա քաղաքում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ