Կոկա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոկա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 2004 թ.
Մակերես481,62 կմ²
Բնակչություն88 538 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ528-8502
Պաշտոնական կայքcity.koka.lg.jp(ճապոներեն)
Կոկա (քաղաք) (Ճապոնիա)##
Կոկա (քաղաք) (Ճապոնիա)

Կոկա (ճապ.՝ 甲賀市 Կոկա-սի), Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքաի մակերեսը 481,69 կմ² է[2], բնակչությունը՝ 91,063 մարդ[3], բնակչության խտությունը կազմում է 189,05 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

745 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Կոկան եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը, երկրի կառավորության նստավայրն այստեղ էր՝ Սիգարակի դղյակում, որի փլատակները մինչ օրս պահպանվում են։

Ի սկզբանե Կոկան մտնում էր Իգա պրովինցիայի կազմի մեջ, որից առանձնացել է Նարայի ժամանակաշրջանում։ Կամակուրայի ժամանակաշրջանում մտել է Օմի պրովինցիայի կազմի մեջ և ընկել է Սասակի տիրապետության ներքո։ Ուշ միջնադարում՝ 15-16-րդ հարյուրամյակներում, Ճապոնիայում իրենց վարպետությամբ մեծ փառք էին վայելում Կոգա-րյուի նինջաների դպրոցները, որոնք ծագում էին Կոգայի գավաի (այժմյան Կոկա) գոսի կլաններից։ Սենգոկու ձիդայի ժամանակաշրջանում նինջա կլանները, որոնք փաստացի վերահսկում էին գավառը, ստեղծեցին «Կոգայի 53 ընտանիք»[4] կոալիցիան։

Կոկա նորավանն ստեղծվել է 1955 թվականի ապրիլի 1-ին՝ Աբուրահի, Օհարա և Սայամա գյուղերը մեկ վարչական միավորի մեջ ներառելուց հետո։ Կոկան քաղաքի կարգավիճակ է ստացել 2004 թվականի հոկտեմբերին՝ ներառելով Ցուտիյամա, Սիգարակի, Մինակուտի և Կոնան ավանները։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկան Սիգա պրեֆեկտուրայի քարտեզի վրա

Կոկա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու վրա՝ Կինկի տարածաշրջանի Սիգա պրեֆեկտուրայում։ Կոկայի հետ սահմանակցում են Օցու, Ռիտտո, Կոնան (Սիգա), Հիգասիոմի, Յոկաիտի, Սուձուկա, Իգա և Կամեյամա քաղաքները, Վաձուկա, Ուձիտավարա, Ռյուո, Հինո (Սիգա) և Կոմոնո, ինչպես նաև Մինամիյամասիրո[5] գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կազմում է 91 063 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 189,05 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 75 203 մարդ
1985 79 088 մարդ
1990 82 688 մարդ
1995 90 744 մարդ
2000 92 484 մարդ
2005 93 853 մարդ

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի խորհրդանշական ծառն է համարվում կրիպտոմերիան, ծաղիկը՝ Lilium japonicum, թռչունը՝ սովորական ալկիոնը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 毎月人口推計調査|滋賀県ホームページ (яп.)
  2. 全国都道府県市区町村別面積調
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  4. А. М. Горбылев. Путь невидимых. Подлинная история ниндзюцу
  5. «国土数値情報 行政区域データの詳細» (ճապոներեն). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  6. 国勢調査
  7. «甲賀市の花・木・鳥» (ճապոներեն). Администрация города Кока. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկա (քաղաք)» հոդվածին։