Կամեյամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կամեյամա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհունվարի 11, 2005 թ.
Մակերես191,04 կմ²
Բնակչություն49 971 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.kameyama.mie.jp(ճապոներեն)
Կամեյամա (Ճապոնիա)##
Կամեյամա (Ճապոնիա)

Կամեյամա (ճապ.՝ 亀山市 Կամեյամա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 190,91 կմ²[2], բնակչությունը՝ 50 410 մարդ[3], բնակչության խտությունը՝ 246,05 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Ցու, Սուձուկա, Իգա, Կոկա քաղաքները[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կազմում է 50 410 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 246,05 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 40 578 մարդ
1985 42 810 մարդ
1990 45 045 մարդ
1995 46 128 մարդ
2000 46 606 մարդ
2005 49 253 մարդ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամեյամայում տեղակայված են Sharp[6][7] ընկերության գործարանը, Furukawa Electric[8] էլեկտրատեխնիկական գործարանը, F-Tech ավտոկոմպլեկտավորման երկու գործարաններ[9], J-Tekt Corporation[10] գործարանը, Nitto Denko-ի քիմիական գործարանները և հետազոտական կենտրոնը[11], Cemedine[12] քիմիական գործարանը, արդյունաբերական սարքավորումներ արտադրող Nippon Kagaku Yakin գործարանը[13], հիդրոէլեկտրակայան։ Քաղաքն առավելապես հայտնի է մոմերի ավանդական արտադրությամբ[14]։

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում կրիպտոմերիան, ծաղիկ՝ Iris ensata[15]։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «人口・世帯の動き 平成26年6月1日現在». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  4. 国土数値情報 行政区域データ
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Sharp Bases in Japan» (անգլերեն). Sharp. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «All-in-One Hub» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Domestic Locations» (անգլերեն). Furukawa Electric Co., Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Offices and factories in Japan» (անգլերեն). F-Tech Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Domestic hubs» (անգլերեն). JTEKT Corporation. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Japan» (անգլերեն). Nitto Denko. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Head Office and Sales Offices» (անգլերեն). Cemedine Co., Ltd. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Nippon Kagaku Yakin» (անգլերեն). Nippon Kagaku Yakin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  14. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  15. «市の花・市の木» (ճապոներեն). Администрация города Камеяма. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամեյամա» հոդվածին։