Կրիպտոմերիա ճապոնական
Կրիպտոմերիա ճապոնական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cryptomeria japօոicadon | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Կրիպտոմերիա ճապոնական (լատին․՝ Cryptomeria japօոicadon), գետնանոճազգիների ընտանիքի, կրիպտոմերիա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար ծառեր են, մինչև 45 մ բարձրությամբ և 1 -2 մ բնի տրամագծով։ Սաղարթը նեղբրգաձև է, սլացիկ, գլանաձև բնով։ Կեղևը կարմրադարչնագույն է և անջատվում է շերտերով։
Փշատերևները 3 - 4-անկյունանի են, բզանման, մանգաղաձև կորացած, 6 - 25 մմ երկարությամբ, ընձյուղների վրա դասավորված են պարուրաձև։ Ձմռանը սովորաբար դեղնում են, իսկ վաղ գարնանը ստանում են մուգ կանաչ գունավորում։
Կոները մեկական են, գնդաձև, 1 - 3 սմ տրամագծով, փայտացած։ Հասունանում են առաջին տարում։ Սերմերը թափվելուց հետո մնում են ծառի վրա։
Ստվերատար, արագաաճ, խոնավասեր բույս է, ընդորում պահանջկոտ է ինչպես օդի, այնպես էլ հողի խոնավության նկատմամբ։ Սակայն վատ դրենաժի ենթարկվող գերխոնավ հողերում վատ է աճում։ Հատկապես լավ է զգում հզոր, սննդանյութերով հարուստ, խոնավ հողերում։ Վատ է տանում հորում կրային միացությունների առկայությունը։
Ջերմասեր է. -15 -18 °C սառնամանիքները կրիպտոմերիայի համար վտանգավոր են։
Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով, տալիս է բնային մացառներ։ Ունի պարկային հրաշալի ձևեր, որոնցից հատկապես աչքի է ընկնում էլեգանտը (C. japonica f. elegans Masters), որն ունի չափազանց խիտ ու գեղեցիկ սաղարթ։ Ավելի երաշտադիմացկուն է, ստվերատար ու ցրտադիմացկուն, քան տիպիկ ձևը։ Հարմարվում է հողի մեջ պարունակվող կրային միացություններին։ Բազմանում է պատվաստման միջոցով, ինչպես նաև կտրոններով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է ճապոնիայում' Հոնսյու, Սիկոկու և Կյուսյու կղզիներում, որտեղ սովորաբար հանդիպում է ծովի մակերևույթից 200-300 մ բարձրության վրա։ Չինաստանում աճում է Շեկիանգ և Ֆոկիան կղզիներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը II։ Մշակության հեռանկարային շրջանը 9,32[1]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս Երևան է ներմուծված, սակայն մեծ մասամբ ոչնչացել է առաջին իսկ ուժեղ սառնամանիքներից։ Վերջին անգամ ներմուծված է 1953 թվականին։
Հայաստանում հանդիպում է «Ջեյթուն» սովխոզում, որտեղ խոշոր ծառերը հասնում են 22 մ բարձրության, 30-35 սմ բնի տրամագծով։ Ծաղկում և պտղաբերում է։
Իջևան է ներմուծված 1965 թվականին Բաթումի բուսաբանական այգուց։ 10 տարեկան նմուշները այստեղ հասնում են 6,0 մ բարձրության' 12 սմ բնի տրամագծով։ Տարեկան միջին աճը 60 սմ է, իսկ ընթացիկը՝ 90 սմ։ Աչքի է ընկնում գեղեցիկ, ձվաձև սաղարթով։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով ծլունակ սերմեր։ Ցրտերից չեն վնասվում։ Բաց գրունտում սերմերով բազմացնելու փորձերը ապարդյուն են անցել։ Հաջող են ստացվել բաց դաշտում կտրոններով բազմացման փորձերը (արմատակալումը կազմել է 60 %) ։ խորհուրդ է տրվում կտրոնները մթերել գարնանը՝ հյութաշարժի ժամանակ, երբ հողի ջերմաստիճանը 10 °C է։ Կտրոնները խորհուրդ է տրվում տնկել ավազակավային հողերում, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրը պետք է պարարտացնել երկու դույլ տորֆով։ Ոռոգումը հաճախակի պետք է կատարել այն հաշվով, որ հողը միշտ խոնավ լինի։ Մոլախոտերը խորհուրդ չի տրվում հեռացնել, քանի դեռ չենք համոզվել, որ կտրոնները արմատակալել են։ Արմատակալած կտրոնները դպրոց պետք է տեղափոխել միայն հողագնդով։
Իջևանի պայմաններում կրիպտոմերիան լավ է դիմանում ինչպես հողի չորությանը, այնպես էլ օդի հարաբերական խոնավության պակասին։ Կրիպտոմերիան առանձնապես դեկորատիվ է բողբոջների բացման և աճի սկսման ժամանակ։
Հեռանկարային էր Հայաստանում մերձարևադարձային շրջաններում մշակելու համար։ Կարելի է օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում և որպես սոլիտեր։ Հիվանդություններով և վնասատուներով վարակվելու դեպքեր չեն նկատվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 72։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպտոմերիա ճապոնական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպտոմերիա ճապոնական» հոդվածին։ |
|