Անդալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Limonium dendroides air layering.jpg

Անդեալիս, բազմամյա բույսերի վեգետատիվ բազմացման ձև, երբ խաղողի վազի մատը, պտղատու ծառի կամ թփի շիվն արմատակացնում են՝ առանց մայր բույսից անջատելու[1]։ Այգեգործության մեջ անդալիսի համար բույսը սովորաբար մոտեցնում են հողին[1]:

Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալիսի տարածված ձևերն են՝

  • հասարակ անդալիս,
  • տաշտաթաղ անդալիս,
  • չինական անդալիս

Նոր ստացված բույսը նույն աշնանը կամ 1-3 տարի հետո, երբ նրա արմատները հասնում են հին արմատների հիմնական զանգվածին, անջատում են մայր բույսից (տաշտաթաղ անդեալիս կատարելիս չեն անջատում)։

Անդեալիս կիրառվում է դժվար արմատակալող փոփոխակների արմատակալումը, հազվագյուտ փոփոխակների և հիբրիդային հեռանկարային նոր ձևերի բազմացումը արագացնելու, այգու դատարկ տեղերը լրացնելու, այգին խտացնելու, վազերը երիտասարդացնելու համար։ Ֆիլոքսերայով վարակված այգիներում կարելի է կատարել տաշտաթաղ անդալիաս։ Պտղաբուծության մեջ անդալիաս կիրառվում է միայն այլ տեղում վերատնկելու համար։ Անդելիասի շնորհիվ հնարկավոր է դառնում փոխել մշակության համակարգը, բարձրացնել բերքի որակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коровкин О. А. Отводок // Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М. : Дрофа, 2007. — С. 128. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 387 CC-BY-SA-icon-80x15.png