Կոլերիա ((լատին․՝ Kohléria)[1]), ծաղկավոր բույս, «Նոր աշխարհ» ցեղ, Գեսներիազգիների ընտանիք։ Դրանք արևադարձային բույսեր են՝ թավշյա տերևներով, ցողունով և վառ գունավոր ծաղիկներով։ Կոլերիաները կոճղարմատներ ունեցող բույսեր են և որպես կանոն իրենց աճի ցիկլում ներառվում է նաև իրենց քնի շրջանը (ժամանակաշրջան է, երբ օրգանիզմի աճը և զարգացումը ժամանակավորապես դադարեցվում է):1992 թվականին Պիտեր Քվիստի և Լորենս Սկոգի վերահրատարակած գրքում նշվում է, որ բույսի ցեղի 19 տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում[2]։
2005 թվականին Ռոալսոնի վերջին ֆիլոգենետիկ աշխատանքում նշվում է, որ Կապանիա (Capanea ) ցեղը առաջացել է կոլերիայից[3]։ Պիրսիա ցեղը նույնպես ազգակից է կոլերիային։
Ինչպես շատ արևադարձային ծաղիկներ, գունավոր և էկզոտիկ կոլերիա ծաղիկները այլ երկրներ են ներմուծվել Ամերիկայից, ծաղիկները 19-րդ դարում շատ տարածված են եղել Անգլիայում և Եվրոպայում։ Կուրտիսի բուսաբանական ամսագիրը նկարազարդվել է ծաղկի բազմաթիվ տեսակներով և հիբրիդներով, սակայն ծաղիկները ներկայացվել են Աքիմենես, Գեսներիա, Իզոլոմա, Տայդա և այլ անհայտ կամ սխալ անուններով։
Մի քանի տեսակներ լայնորեն տարածված են մոլախոտերի տեսքով և առավել հակված են հիբրիդացման վայրի բնության մեջ, ինչպես նշվեց, դրանք հայտնի են բազմաթիվ անուններով, որոնք դրանց այլ տեսակների կամ հիբրիդների հոմանիշներ են։
Սենյակային բույսեր աճեցնողների շրջանում այն շատ տարածված և սիրված է շնորհիվ իր տպավորիչ ծաղիկների և աճեցման հեշտության։ Ներկայումս ծաղկի բազմաթիվ տեսակներ և հիբրիդներ լայն տարածում ունեն և աճեցվում են։ Կոլերիան բազմանում է և ցողունային հատումներով և արմատների բաժանմամբ։
↑Kohleria and Koellikeria from the Gesneriad Reference Web
↑Kvist, L.P. & L.E. Skog. 1992. Revision of Kohleria (Gesneriaceae). Smithsonian Contributions to Botany 79: 1-83, pdf
↑Roalson E.H., Boggan J.K., Skog L.E. (2005)։ «Reorganization of tribal and generic boundaries in the Gloxinieae (Gesneriaceae: Gesnerioideae) and the description of a new tribe in the Gesnerioideae, Sphaerorrhizeae»։ Selbyana 25 (2): 225–238