Կծվուկ (լատին․՝ Bunias), կաղամբազգիների (Brassicaceae) (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Միջերկրական ծովում։
Ծլելուց հետո, երբ առաջացնում է փոքր, օվալաձև շաքիլատերևներ և նշտարաձև առաջին զույգ տերևները, միաժամանակ արդեն որպես հիմք, ունենում է բավականին խորը գնացող առանցքային արմատ, որն առաջին տարին հաստանալով ու խորանալով մինչև վարդակի փուլը՝ ձմեռումը, արդեն հասնում է 2 մետր խորության[2]։
Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, գետափերին, ցանքերում, աղբոտ վայրերում։
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մազմզուկապատ, բարձրանում է՝ 45-150 սմ։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, հիմքի մասում՝ խոր կտրտված, ցողունայինները՝ նշտարաձև, գոգավորատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման հուրան է, ծաղիկը՝ վառ դեղին։
Արմատավզիկի հարթակի վրա եղած բողբոջներից առաջանում են մինչև 1,5 մետր բարձրության հասնող հաստ ու ամուր ցողուններ, որոնք շատ հաճախ թփուտներ են կազմում։ Տերևածոցից (հատկապես վերին) առաջացած ճյուղավորումների և գլխավոր ցողունների վրա առաջանում են դեղին պսակաթերթերով ծաղիկներ։ Պտուղը կոպիտ ելուններով տանձաձև ընկուզիկ է` երկբնանի կամ չորսբնանի։ Յուրաքանչյուր բնում կա մեկական դարչնագույն-դեղին, կնճռոտ ու փայլատ մակերեսով սերմ։ 1000 ընկուզիկը կշռում է մոտավորապես 25 գրամ։ Բույսը հիմնականում բազմանում է սերմերով, բայց նպաստավոր պայմաններում արմատների բողբոջակիր հատվածները կարող են արմատածիլ առաջացնել։ Այդ դեպքում բույսը հակվում է դեպի վեգետատիվ բազմացում և նրա դեմ տարվող պայքարը ավելի է դժվարանում[3]։
Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ընկուզանման պատիճակ է։
Հայտնի է 6[4], ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, վիտամիններ։ Ուտելի է (արմատները, տերևները, երիտասարդ ընձյուղները)։
- Котов М. И. Род 31. Свербига — Bunias L. // Флора Европейской части СССР / Отв. ред. Ан. А. Федоров; ред. тома Ю. Д. Гусев. — Л.: Наука, 1979. — Т. 4. Покрытосеменные. Двудольные. Однодольные. — С. 75—76. — 355 с. — 3950 экз.
- Письяукова В. В. Род 167. Свербига — Bunias L. // Флора Мурманской области / Отв. ред. А. И. Пояркова. — М.—Л.: Издательство Академии Наук СССР, 1956. — Т. (вып.) 3. — С. 328—329. — 449 с. — 1500 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|