Կլեմենս Ֆրից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենս Ֆրից
գերմ.` Clemens Fritz
Կլեմենս Ֆրիցը 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա[4]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1998-1999 Գերմանիա Ռոտ-Վայս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2001 Գերմանիա Ռոտ-Վայս 57 (14)
2001-2003 Գերմանիա Կարլսրուե 61 (7)
2003-2006 Գերմանիա Բայեր 04 43 (2)
2006-2017 Գերմանիա Վերդեր Բրեմեն 288 (5)
Ազգային հավաքական
2006-2008 Գերմանիա Գերմանիա 22 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլեմենս Ֆրից (գերմ.` Clemens Fritz, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[1][2][3], Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Նա իր կարիերայի մեծ մասը անցկացրել է գերմանական «Վերդեր»-ում, որի կազմում հանդես է եկել 11 տարի։

Կլեմենսը իր կարիերան սկսել է գերմանական «Ռոտ-Վայս»-ի և «Կարլսրուե»-ի կազմերում։ 2003 թվականին գերմանացի ֆուտբոլիստը միացել է «Բայեր 04»-ին, որի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան։ 2006 թվականին Կլեմենսը տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն», որի կազմում մասնակցել է ավելի քան 300 հանդիպման։

Իր 2-ամյա միջազգային կարիերան Կլեմենսը սկսել է 2006 թվականին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Կլեմենսը հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

2016-17 մրցաշրջանի ավարտից հետո Ֆրից Կլեմենսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոտ-Վայս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենս Ֆրիցը իր կարիերան սկսել է «Ռոտ-Վայս»-ի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 1999-2001 թվականների ընթացքում։

«Կարլսրուե» և «Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի ամռանը ֆուտբոլիստը միացել է II Բունդեսլիգայում հանդես եկող «Կարլսրուե»-ին։ Թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշարջան, որոնց ընթացքում մասնակցել է 61 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։

2003 թվականին Կլեսմենը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Բայեր 04»։ Մրցաշրջանի կեսը ֆուտբոլիստը անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում թիմի հիմնական կազմում Ֆրիցը մասնակցել է 14 հանդիպման։

«Վերդեր Բրեմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Կլեմենս Ֆրիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[5][6]։

Թիմի կազմում անցկացրել է 11 մրցաշրջան, մասնակցել է 288 հանդիպման։ 2017 թվականի մայիսի 8-ին Ֆրիցը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Կլեմենսը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ խաղում։

2007 թվականի հունիսի 2-ին Ֆրիցը խփել է իր առաջին միջազգային գոլը Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում[8]։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։

Ֆրիցը Գերմանիայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել է արծաթե մեդալակիր։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա
Տարի Խաղ Գոլ
2006 3 0
2007 8 2
2008 11 0
Արդյունք 22 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1. հունիսի 2, 2007 Նյուրնբերգ, Գերմանիա Սան Մարինո 6–0 6–0 Եվրո 2008, որակավորման փուլ
2. նոյեմբերի 17, 2007 Հաննովեր, Գերմանիա Կիպրոսի Հանրապետություն 1–0 4–0 Եվրո 2008, որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բունդեսլիգայի փոխչեմպիոն - 2007/08
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2006
  • Գերմանիայի գավաթակիր - 2008/09

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր - 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142801003 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Werder verpflichtet Leverkusens Clemens Fritz» [Werder signs Leverkusen's Clemens Fritz]. Reviersport (German). 2006 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Werder verpflichtet Leverkusener Clemens Fritz» [Werder signs Leverkusen player Clemens Fritz]. Nordwest-Zeitung (German). 2006 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Werder Bremen's Clemens Fritz to hang up boots at end of season». ESPN FC. 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  8. «Germany clear after six-goal romp». UEFA. 2007 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Ֆրից» հոդվածին։