Jump to content

Կլադնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կլադնո
չեխ․՝ Kladno[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ՀամայնքԿլադնոյի շրջան և Q12042019?[2]
Ներքին բաժանումDubí?[3], Kročehlavy?[3], Rozdělov?[3], Švermov?[3], Vrapice?[3] և Q56416005?
Հիմնադրված էհունիսի 19, 1991[4] թ.
Առաջին հիշատակում1318[5][6]
Մակերես36,965946 կմ²
ԲԾՄ384 մետր
Բնակչություն69 078 մարդ (հունվարի 1, 2024)[7]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ272 01[2], 272 03[2], 272 04[2] և 273 09[2]
Ավտոմոբիլային կոդS
Պաշտոնական կայքmestokladno.cz
Կլադնո (Չեխիա)##
Կլադնո (Չեխիա)

Կլադնո (չեխ․՝ Kladno), քաղաք և ընդլայնված լիազորություններով համայնք Չեխիայի Միջինչեխական երկրամասում (պատմական Բոհեմիա մարզի կենտրոնական հատվածում), որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[8]։ Ընկած է Կլադնո լճի ափին, երկրի մայրաքաղաք Պրահայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 36,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 68 436[9]։ Չեխիայի արդյունաբերական կենտրոններից է։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
186916 421—    
188023 863+45.3%
189032 079+34.4%
190042 521+32.6%
191049 668+16.8%
ՏարեթիվԲնակ․±%
192148 941−1.5%
193051 249+4.7%
195050 470−1.5%
196155 919+10.8%
197063 076+12.8%
ՏարեթիվԲնակ․±%
198071 141+12.8%
199171 753+0.9%
200171 132−0.9%
201168 103−4.3%
202167 756−0.5%
Աղբյուր՝ Censuses[10][11]

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումն առաջացել է չեխերեն kláda՝ գերան բառից։ Հին չեխերենում kladno նշանակել է հասունացած անտառ, որտեղից գերաններ են ձեռք բերվել[12]։

  • 1318 — Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում[13]։
  • 1561 — Ստացել է քաղաքի կարգավիճակ, շուկայական առևտուր և տարեկան երկու տոնավաճառ կազմակերպելու իրավունք[14]։
  • 1830 — Շարք է մտել երկաթուղին, որով փայտանյութ ու փայտածուխ է հասցվել Պրահա։
  • 1850 — Շահագործման է հանձնվել քարածխի առաջին հանքը, հինգ տարի անց՝ առաջին դոմնային վառարանը։
  • 1889 — Սկսել է գործել «Պոլդի» մետալուրգիական կոմբինատը, որը սոցիալիստական վարչակարգի օրոք վերանվանվել է (չեխ․՝ SONP՝ «Ազգային պողպատաձուլական ձեռնարկությունների միավորում»)։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարավերջին «Պոլդի»-ն սնանկացման եզրին էր հասել, քաղաքի բնակչության շրջանում գործազրկությունն էլ հասել էր 11 տոկոսի։ Ձեռնարկված միջոցների շնորհիվ դրությունը շտկվել է։

Կլադնոյում գործող խոշոր ձեռնարկություններից են.

  • LEGO — այդ ընկերության միակ գործարանն է, որ գտնվում է Դանիայի սահմաններից դուրս։
  • Sagem — արտադրում է բջջային հեռախոսներ։
  • Showa Aluminium — արտադրում է ավտոմեքենաների կոնդիցիոներներ։
  • Մետալուրգիական ձեռնարկությունները կողմնորոշվել են անհատական պատվերների կատարման, փոքր խմբաքանակներով բարձրորակ արտադրանքի թողարկման ուղղությամբ (օրինակ՝ վիրաբուժական պողպատե գործիքներ, նավերի շարժիչների ու տուրբինների լիսեռներ և այլն)։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  4. https://www.cdcp.cz/wp-content/uploads/LEI/last_published_LEI_full.xmlCentrální depozitář cenných papírů, 2024.
  5. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  6. Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. ŠkrabalČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
  7. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն)Praha: ČSÚ, 2024.
  8. citar web|URL=http://www.czso.cz/csu/2010edicniplan.nsf/engt/F50030D09B/$File/201011102613.xls%7Ctítulo=Dados Արխիվացված 2023-09-18 Wayback Machine do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua=cz
  9. «Population of Municipalities – 1 January 2023». Czech Statistical Office. 2023 թ․ մայիսի 23.
  10. «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Kladno» (չեխերեն). Czech Statistical Office. 2015 թ․ դեկտեմբերի 21. էջեր 3–4. Արխիվացված է օրիգինալից 2023-03-08-ին. Վերցված է 2023-09-17-ին.
  11. «Population Census 2021: Population by sex». Public Database. Czech Statistical Office. 2021 թ․ մարտի 27.
  12. «Z lednových zápisů v kladenské kronice» (չեխերեն). City of Kladno. 2003 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  13. «Historie města Kladno» (չեխերեն). Kladno Živě. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  14. «Historie Kladna» (չեխերեն). City of Kladno. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  15. Біографія та творчість Гуго Антона Фішера. (անգլ.) [1] Արխիվացված 2013-03-27 Wayback Machine
  16. Сук В'ячеслав Іванович. (ռուս.) [2](չաշխատող հղում)Կաղապար:Недоступне посилання
  17. Антон Джозеф Чермак. (անգլ.) [3] Արխիվացված 2012-11-08 Wayback Machine
  18. Фільмографія Зденека Мілера. (չեխ.) [4] Արխիվացված 2011-11-28 Wayback Machine
  19. Ота Павел. (չեխ.) [5] Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
  20. Офіційний сайт Їржі Дінстбіра. (չեխ.) [6] Արխիվացված 2012-10-03 Wayback Machine
  21. Петр Пітхарт. (չեխ.) [7] Արխիվացված 2012-01-18 Wayback Machine
  22. Шахові партії Властіміла Горта. (անգլ.) [8] Արխիվացված 2012-10-28 Wayback Machine
  23. Франтішек Каберле. (գերմ.) [9] Արխիվացված 2012-11-07 Wayback Machine
  24. Футбольна кар'єра Яна Сухопарека. (անգլ.) [10]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլադնո» հոդվածին։