Կիտեե
Արտաքին տեսք
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կիտեե | |||
ֆիններեն՝ Kiteen kaupunki | |||
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Համայնք | Հյուսիսային Կարելիա | ||
Հիմնադրված է | 1631 թ. | ||
Մակերես | 1253,82 կմ² | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||
Բնակչություն | ▼9689 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | kitee.fi(ֆին.) և kitee.fi/en/web/eng(անգլ.) | ||
| |||
Կիտեե (ֆիններեն Kitee, շվեդերեն Kides), քաղաք Ֆինլանդիայում, գտնվում է Արևելյան Ֆինլանդիա լյանիում և հանդիսանում է Հյուսիսային Կարելիա տարածաշրջանի մի մասը։ Համայնքի բնակչության թիվը 2003 թվականի տվյալներով հասնում է 10024 մարդու, իսկ համայնքի տարածքը՝ 1141,75 քառ. կմ, որից 276,87 քառ. կմ (տարածքի գրեթե 25%) ծածկված է ջրով։ Բնակչության խտությունը՝ 8,8 մարդ/քառ.կմ։
Համայնքը ֆիննախոս է։ Շվեդալեզու փաստաթղթերում համայնքը հայտնի է որպես Կիդես։
Աշխարհում հայտնի երգչուհի Տարյա Տուրունենը, ինչպես նաև աշխարհահռչակ Նայթվիշ ռոք-խումբը, ծնունդով այս քաղաքից են։
Անվանի կիտեեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տերո Կիննունեն (ծնվել է 1973 թ.) - ֆիննական Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի պրոդյուսեր։
- Տուոմաս Հոլոպայնեն (ծնվել է 1976 թ.) - ֆիննական Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի դաշնակահար, երգահան և բառերի հեղինակ։
- Տարյա Տուրունեն (ծնվել է 1977 թ.) - ֆինն երգչուհի, երգահան, ֆիննական Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ։
- Յուկկա Նեվալայնեն (ծնվել է 1978 թ.) - ֆիննական Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի թբկահար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ Population growth biggest in nearly 70 years — Statistics Finland.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտեե» հոդվածին։ |
|