Կիոտոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիոտոյի համալսարան
Տեսակազգային համալսարան, համալսարան, լրիվ համալսարան և ակադեմիական հրատարակիչ
Կարգախոս自由の学風
Հիմնադրված էհունիսի 18, 1897[1][2]
ԱնդամակցությունIIIF Consortium[3], Dryad?[4], ArXiv[5], ORCID[6] և Open Education Global?[7]
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունSakyō-ku? և Կիոտո (պրեֆեկտուրա)
Կայքkyoto-u.ac.jp/ja(ճապոներեն)
Կիոտոյի համալսարան (Ճապոնիա)##
Կիոտոյի համալսարան (Ճապոնիա)
Կիոտոյի համալսարան, Ճապոնիա
 Kyoto University Վիքիպահեստում

Կիոտոյի համալսարան (ճապ.` 京都大学 կյոիտո դայգակու), Ճապոնիայի կարևորագույն ազգային համալսարաններից մեկը, որը գտնվում է Կիոտո քաղաքում։ Նախկինում մտնում էր թագավորական համալսարանների մեջ և հանդիսանում է երկրում հնագույններից երկրորդը, Տոկիոյի համալսարանից հետո[8]։ Կիոտոյի համալսարանում սովորում են շուրջ 22000 ուսանողներ[9]։

Համալսարանն ունի 3 մասնաճյուղ, որոնցից գլխավորը Յոսիդան է։ Ճանաչվել է Ճապոնիայի երկու լավագույն բուհերից մեկը` մրցակցելով միայն Տոկիոյի համալսարանի հետ[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի նախորդը եղել է 1869 թվականին Օսակայում հիմնված քիմիայի Դպրոցը (ճապ.` 舎密局 սեյմիկյոկու)։ Հետագայում` 1886 թվականին, նրա տեղում հիմնադրվեց Երրորդ բարձրագույն դպրոցը (ճապ.` 第三髙等學校 դայսան կո:մո: գակկո:), որը նույն տարում փոխադրվեց ներկայիս համալսարանի գլխավոր մասնաշենք։ 1897 թվականին Երրորդ բարձրագույն դպրոցի շենքում հիմնադրվեց Կիոտոյի կայսերական համալսարանը, որպես կայսերական համալսարանների համակարգի մաս, հիմնադրվեց գիտության և տեխնիկայի քոլեջ։ 1899 թվականին ստեղծվեցին իրավաբանական և բժշկական քոլեջները, իսկ 1906 թվականին գրականության քոլեջը։

2004 թվականից, նոր օրենքի համաձայն, Կիոտոյի համալսարանն ընդգրկվեց երկրի ազգային համալսարանների համակարգի մեջ։ Չնայած այս կարգավիճակին, հաստատության ֆինանսական անկախությանը և ինքնավարությանը, Կիոտոյի համալսարանը դեռևս մասնակիորեն վերահսկվում է երկրի կրթության նախարարության կողմից։ Համալսարանի գեոֆիզիկայի դեպարտամենտի, ինչպես նաև նրա բնական աղետների կանխարգելման հետազոտական ինստիտուտում ներկայացված է երկրաշարժի կանխատեսման ազգային կոմիտեում[11]։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյության ժամանակահատվածում համալսարանը ունեցել է 25 նախագահ, հինգ մարդ կատարել են նախագահի պարտականությունները, բայց նախագահ չեն դարձել[12]։ Ներկայիս նախագահը` Հիրոսի Մացումոտոն, իր պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից։

  • Կիկուտի Դայրոկու (1908-1912)
  • Կոսակու Խամադա (1937-1938)

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինտեգրացված մարդկային ուսումնասիրությունների ֆակուլտետ
  • Գրականության ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Իրավաբանության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Դեղագործական գիտությունների ֆակուլտետ
  • Ճարտարագիտական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ

Բարձրագույն դպրոցներ[13][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրականության բարձրագույն դպրոց
  • Կրթության բարձրագույն դպրոց
  • Իրավաբանության բարձրագույն դպրոց
  • Տնտեսագիտության բարձրագույն դպրոց
  • Բժշկության բարձրագույն դպրոց
  • Դեղագործական գիտությունների բարձրագույն դպրոց
  • Ճարտարագիտության բարձրագույն դպրոց
  • Գյուղատնտեսության բարձրագույն դպրոց
  • Մարդու և շրջակա միջավայրի ուսումնասիրության բարձրագույն դպրոց
  • Էներգետիկայի գիտությունների բարձրագույն դպրոց
  • Ասիական և աֆրիկյան տարածաշրջանի ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
  • Ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց
  • Բիոուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը
  • Գլոբալ բնապահպանական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
  • Կառավարության դպրոց
  • Կառավարման բարձրագույն դպրոց
  • Կիոտոյի համալսարանի իրավաբանական դպրոց
  • Կիոտոյի համալսարանի հանրային առողջության դպրոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.kyoto-u.ac.jp/en/about/history
  2. https://www.kyoto-u.ac.jp/ja/archive/prev/news_data/h/h1/news4/2010/100618_2
  3. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  4. https://datadryad.org/stash/our_community
  5. Our Members / Tier 1
  6. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  7. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  8. «Historical Sketch». About Kyoto University. Kyoto University. 2004. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  9. «Kyoto University: 2008/2009 Facts and Figures» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Рейтинг университетов мира (2010 года) Արխիվացված 2011-04-03 Wayback Machine
  11. Organizations with ties to CCEP CCEP, accessed 2011-03-19
  12. «Presidents of Kyoto University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «Departments». Kyoto University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]