Կինտեքս (Բուլղարիա)
Կինտեքս | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1965 |
Երկիր | Բուլղարիա |
Արդյունաբերություն | service sector? |
Կայք | kintex.bg |
Կինտեքս, բուլղարական պետական ձեռնարկություն, որը հիմնադրվել է Սոֆիայում, Բուլղարիա, 1966 թվականին։
Մինչև 1992 թվականը, ըստ էության լինելով բուլղարական կոմունիստական կուսակցության գաղտնի ծառայության, Պետական անվտանգության կոմիտեի հենակետը, Կինտեքսը ներմուծման-արտահանման ընկերություն էր, որը վերահսկում էր ամեն ինչի վաճառքը` ծխախոտից մինչև ծանր զենքեր։ 1970-ականներին Կինտեքսը պատասխանատու էր Թուրքիայում ինչպես աջ թևի, այնպես էլ ձախ թևի քաղաքական համակիր մաքսանենգներին և ահաբեկիչներին զենք վաճառելու համար[1]։
Մաքսանենգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայից Ալժիր զենքի առաջին խոշոր արտահանումը եղել է 1961-1962 թվականներին։ Կինտեքսը Սոֆիայում հիմնել է երեք բազա` մաքսանենգ ապրանքներ բեռնելու համար։ Այդ փոխադրումները կատարվել են ծովով դեպի Թուրքիա, անցնելով Վառնայի և Բուրգասի նավահանգիստների միջոցով։ Դրանք փոխադրվել ենն բուլղարական կամ օտարերկրյա նավերով։ Կինտեքսի տարեկան եկամուտը մաքսանենգ ապրանքներից կազմել 5 մլն դոլարից մինչև 15 մլն դոլար։ Առաջին տարիներին գումարները տեղափոխվեցլ են ճամպրուկներով։ 1985 թվականից հետո վճարումները կատարվել են բեռնափոխադրող ընկերությունների միջոցով, որոնք ստեղծվել էին Բուլղարիայի պետական անվտանգության և արտաքին առևտրի նախարարության կողմից, սովորաբար օֆշորային գոտիներում։ Այս մարմինները պաշտպանված էին տեղական քաղաքացիների կողմից, որոնք գաղտնի ոստիկանության գործակալներ էին[2]։
Հետկոմունիստական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Կինտեքսը գտնվում է Ջեյմս Բաուչեր պողոտայի 66 հասցեում, 1407 Սոֆիա։ Ավելի քան չորս տասնամյակ առաջ ընկերությունը պայմանագրեր է կնքել տեխնիկական ռազմական արտադրություն, սպառազինություն և զինամթերք մատակարարելու համար։ Այն իրականացրել է ինժեներական նախագծեր Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում։
1992 թվականին Կինտեքսը փոփոխվեց առևտրային օրենքով կառավարվող ընկերության, որը սահմանափակեց իր բաժնետոմսերը։ 1992 թվականին Բուլղարիայում ուժի մեջ մտավ առևտրային օրենքը։ Բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը։ Կինտեքսը լիցենզավորված է Բուլղարիայի բանակի և ոստիկանության համար ապրանքների արտահանման, ներմուծման և վերաարտահանման համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Time Of The Assassins, Claire Sterling, New York City, Holt, Rinehart, Winston, 1985, pp. 84–86.
- ↑ Kintex at Novinite.com, internet article, retrieved on August 24, 2009.
- ↑ Bulgarian Defensive Industry Association Արխիվացված 2009-12-14 Wayback Machine, internet article, retrieved on August 24, 2009.