Կինտեքս (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կինտեքս
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1965
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա

Կինտեքս, բուլղարական պետական ձեռնարկություն, որը հիմնադրվել է Սոֆիայում, Բուլղարիա, 1966 թվականին:

Մինչև 1992 թվականը, ըստ էության լինելով բուլղարական կոմունիստական կուսակցության գաղտնի ծառայության, Պետական անվտանգության կոմիտեի հենակետը, Կինտեքսը ներմուծման-արտահանման ընկերություն էր, որը վերահսկում էր ամեն ինչի վաճառքը` ծխախոտից մինչև ծանր զենքեր: 1970-ականներին Կինտեքսը պատասխանատու էր Թուրքիայում ինչպես աջ թևի, այնպես էլ ձախ թևի քաղաքական համակիր մաքսանենգներին և ահաբեկիչներին զենք վաճառելու համար[1]:

Մաքսանենգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայից Ալժիր զենքի առաջին խոշոր արտահանումը եղել է 1961-1962 թվականներին: Կինտեքսը Սոֆիայում հիմնել է երեք բազա` մաքսանենգ ապրանքներ բեռնելու համար: Այդ փոխադրումները կատարվել են ծովով դեպի Թուրքիա, անցնելով Վառնայի և Բուրգասի նավահանգիստների միջոցով: Դրանք փոխադրվել ենն բուլղարական կամ օտարերկրյա նավերով: Կինտեքսի տարեկան եկամուտը մաքսանենգ ապրանքներից կազմել 5 մլն դոլարից մինչև 15 մլն դոլար: Առաջին տարիներին գումարները տեղափոխվեցլ են ճամպրուկներով: 1985 թվականից հետո վճարումները կատարվել են բեռնափոխադրող ընկերությունների միջոցով, որոնք ստեղծվել էին Բուլղարիայի պետական անվտանգության և արտաքին առևտրի նախարարության կողմից, սովորաբար օֆշորային գոտիներում: Այս մարմինները պաշտպանված էին տեղական քաղաքացիների կողմից, որոնք գաղտնի ոստիկանության գործակալներ էին[2]:

Հետկոմունիստական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Կինտեքսը գտնվում է Ջեյմս Բաուչեր պողոտայի 66 հասցեում, 1407 Սոֆիա: Ավելի քան չորս տասնամյակ առաջ ընկերությունը պայմանագրեր է կնքել տեխնիկական ռազմական արտադրություն, սպառազինություն և զինամթերք մատակարարելու համար: Այն իրականացրել է ինժեներական նախագծեր Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում:

1992 թվականին Կինտեքսը փոփոխվեց առևտրային օրենքով կառավարվող ընկերության, որը սահմանափակեց իր բաժնետոմսերը: 1992 թվականին Բուլղարիայում ուժի մեջ մտավ առևտրային օրենքը: Բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Կինտեքսը լիցենզավորված է Բուլղարիայի բանակի և ոստիկանության համար ապրանքների արտահանման, ներմուծման և վերաարտահանման համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Time Of The Assassins, Claire Sterling, New York City, Holt, Rinehart, Winston, 1985, pp. 84–86.
  2. Kintex at Novinite.com, internet article, retrieved on August 24, 2009.
  3. Bulgarian Defensive Industry Association Archived 2009-12-14 at the Wayback Machine., internet article, retrieved on August 24, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]