Կիմ Ջուն Հյուն (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Ջուն Հյուն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1990(1990-04-05) (34 տարեկան)
ԾննդավայրԲուսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունԿորեայի արվեստի ազգային համալսարան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Կայքonent.co.kr/artist#1
 Kim Jung-hyun Վիքիպահեստում

Կիմ Ջուն Հյուն (կորեերեն՝ 김정현, ապրիլի 5, 1990(1990-04-05), Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի դորամաներում, ինչպիսիք են՝ «Խանդի մարմնացում», «Ապստամբը» և առավել հայտնի է՝ «Գերմարդ», «Դպրոց 2017» KBS2-ի հիթային պատանեկան դրամայում, «Բարի գալուստ Վայկիկի» JTBC-ի երիտասարդական սերիալում, «Ժամանակ» MBC-ի մելոդրամայում և tvN-ի «Crash Landing on You» ռոմանտիկ դրամայում խաղացացած իր դերերով։ «Crash Landing on You»-ն կաբելային հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր գնահատվող երկրորդ կորեական դրաման է։

Իր դերերի ընտրության և դերասանության խորության միջոցով Կիմը ապացուցեց, որ իր սերնդի ամենաբազմակողմանի դերասաններից մեկն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմը իր առաջին դերը կատարեց «Գերմարդ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի Բուսանի միջազգային կինոփառատոնում[1]։ Նա, որպես դերասան ուշադրություն գրավեց 2016 թվականին՝ «Խանդի մարմնացում» ռոմանտիկ կատակերգության մեջ Գոն Հյո Ջինի եղբոր դերով[2]։

Դրանից հետո նա նկարահանվեց «Ապստամբը» պատմական դրամայում՝ խաղալով Յուն Կյուն Սանի մրցակցի դերը[3]։ Նույն թվականին նա Հան Սո Հուայի հետ նկարահանվեց MBC-ի «Եվ Գարուն» 2 էպիզոդներից բաղկացած սերիալում[4]։

2017 թվականին նա խաղացել է KBS2«Դպրոց 2017» պատանեկան դրամայի գլխավոր դերը[5][6]։ Նույն տարում, սակայն ավելի ուշ, Կիմը գլխավոր դեր ստանձնեց KBS2-ի «Կարճ սեր» հատուկ դրամայում, որը հեռարձակվեց նոյեմբերին[7]։

2018 թվականին Կիմը նկարահանվեց JTBC-ի «Բարի գալուստ Վայկիկի» երիտասարդական սերիալում[8], որին հաջորդեց MBC-ի «Ժամանակ» մելոդրաման[9]։

2019 թվականի հուլիսի 15-ին, Կիմի գործակալությունը հաստատեց, որ նա կխաղա առաջիկա tvN-ի «Crash Landing on You» դրամայում՝ Հյուն Բինի, Սոն Յե Ջինի և Սո Ջի Հեի հետ[10]։ Դրաման ամբողջ ընթացքում գլխավորեց վարկանիշային աղյուսակը և դարձավ կաբելային հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող Կորեական երկրորդ դրաման։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ Հղում
2016 Գերմարդ Չոյ Դո Հյուն [11]
Գնում եմ իմ տուն Լի Շի Ջուն
2017 Մի օր մենեջերի օգնական Չա
2018 Հանդիպիր հիշողություններին Ու Ջին ՎԻ ֆիլմ [12]
2019 Վարդի կոկոն Ու Սոունգ [13]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Ծանոթագրություններ Հղում
2016 Խանդի մարմնացում Փյո Չի Յոլ SBS [2]
2017 Ապստամբը Մո Րի MBC [3]
Binggoo Կո Ման Սու Հատուկ դրամա [4]
Դպրոց 2017 Հյուն Տա Վուն KBS2 [4]
Կարճ սեր Չի Հվան Հատուկ դրամա [7]
2018 Բարի գալուստ Վայկիկի Կանգ Դոն Գու JTBC [8]
Ժամանակ Չոն Սու Հո MBC [9]
2019-2020 Սիրո վթարային վայրէջք Գու Սուգ Ջուն tvN [14]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Հավակնած աշխատանք Արդյունք Հղում
2016 25th Buil Film Awards Լավագույն նոր դերասան Գերմարդ Առաջադրված
2017 22nd Chunsa Film Art Awards Առաջադրված
1st The Seoul Awards Լավագույն նոր դերասան (Դրամա) Դպրոց 2017 Առաջադրված
36th MBC Drama Awards Լավագույն նոր դերասան Ապստամբը Հաղթանակ [15]
31st KBS Drama Awards Դպրոց 2017 Առաջադրված [16]
2018 54th Baeksang Arts Awards Լավագույն նոր դերասան (Հեռուստատեսություն) Առաջադրված [17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Overman». Korean Film Council. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Moon Ga-yeong, Kim Jung-hyun, An Woo-yeon in "Incarnation of Jealousy"». HanCinema. 2016 թ․ հուլիսի 17.
  3. 3,0 3,1 «[TV체크] '역적' 김정현, 수련 중 섬뜩한 냉(冷) 미소 포착». Sports Donga (Korean). 2017 թ․ մարտի 26.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Sunhwa Confirmed as Lead Role for MBC Special Drama "And Spring"». HanCinema. 2016 թ․ նոյեմբերի 23.
  5. «[공식] '학교2017' 측 "김정현·장동윤, 주연 확정"…김세정과 호흡». My Daily (կորեերեն). 2017 թ․ հունիսի 6.
  6. «김정현 "데뷔 후 가장 행복…상상치 못했던 일 계속 일어나"[화보]». The Chosun Ilbo (կորեերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26.
  7. 7,0 7,1 Kim Nae-hee (2017 թ․ նոյեմբերի 3). «[공식입장] 김정현, KBS2 드라마 스페셜 '까까머리의 연애' 주연 캐스팅». OSEN (կորեերեն).
  8. 8,0 8,1 «김정현·이이경·손승원, '으라차차 와이키키' 캐스팅 확정 [공식]». My Daily (կորեերեն). 2017 թ․ դեկտեմբերի 18.
  9. 9,0 9,1 «서현X김정현, MBC 새 수목극 '시간' 주연 확정...7월 방송 [종합]». Osen (կորեերեն). 2018 թ․ մայիսի 3.
  10. «Kim Jung Hyun Confirms Return Through tvN Drama With Hyun Bin And Son Ye Jin». Soompi. 2019 թ․ հուլիսի 15.
  11. «[who are you] 배우란, 감정을 선물하는 일 - <초인> 김정현». Cine21 (կորեերեն). 2016 թ․ մայիսի 13.
  12. «VR Melodrama MEET THE MEMORIES – FIRST LOVE Cranks Up». Korean Film Biz Zone. 2017 թ․ դեկտեմբերի 11.
  13. «'활동중단' 김정현, '그대 이름은 장미' 깜짝 등장». Newsen (կորեերեն). 2019 թ․ հունվարի 3.
  14. Hwang, Hye-jin. «김정현 측 "박지은 작가 신작 '사랑의 불시착' 합류 확정"(공식)». Naver (կորեերեն). Newsen. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  15. «Winners of the 2017 MBC Drama Awards». Hancinema. 2017 թ․ դեկտեմբերի 30.
  16. «[2017 KBS 연기대상] 김영철·천호진 공동대상…'쌈마이' 최다 수상 (종합)». Sports Donga (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  17. «제54회 백상예술대상, TV·영화 각 부문별 수상 후보자 공개». JTBC (կորեերեն). 2018 թ․ ապրիլի 6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջուն Հյուն (դերասան)» հոդվածին։