Կիմ Ջուն Հյուն (դերասան)
Կիմ Ջուն Հյուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Կորեայի արվեստի ազգային համալսարան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կայք | onent.co.kr/artist#1 |
![]() |
Կիմ Ջուն Հյուն (կորեերեն՝ 김정현, ապրիլի 5, 1990, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի դորամաներում, ինչպիսիք են՝ «Խանդի մարմնացում», «Ապստամբը» և առավել հայտնի է՝ «Գերմարդ», «Դպրոց 2017» KBS2-ի հիթային պատանեկան դրամայում, «Բարի գալուստ Վայկիկի» JTBC-ի երիտասարդական սերիալում, «Ժամանակ» MBC-ի մելոդրամայում և tvN-ի «Crash Landing on You» ռոմանտիկ դրամայում խաղացացած իր դերերով։ «Crash Landing on You»-ն կաբելային հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր գնահատվող երկրորդ կորեական դրաման է։
Իր դերերի ընտրության և դերասանության խորության միջոցով Կիմը ապացուցեց, որ իր սերնդի ամենաբազմակողմանի դերասաններից մեկն է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմը իր առաջին դերը կատարեց «Գերմարդ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի Բուսանի միջազգային կինոփառատոնում[1]։ Նա, որպես դերասան ուշադրություն գրավեց 2016 թվականին՝ «Խանդի մարմնացում» ռոմանտիկ կատակերգության մեջ Գոն Հյո Ջինի եղբոր դերով[2]։
Դրանից հետո նա նկարահանվեց «Ապստամբը» պատմական դրամայում՝ խաղալով Յուն Կյուն Սանի մրցակցի դերը[3]։ Նույն թվականին նա Հան Սո Հուայի հետ նկարահանվեց MBC-ի «Եվ Գարուն» 2 էպիզոդներից բաղկացած սերիալում[4]։
2017 թվականին նա խաղացել է KBS2-ի «Դպրոց 2017» պատանեկան դրամայի գլխավոր դերը[5][6]։ Նույն տարում, սակայն ավելի ուշ, Կիմը գլխավոր դեր ստանձնեց KBS2-ի «Կարճ սեր» հատուկ դրամայում, որը հեռարձակվեց նոյեմբերին[7]։
2018 թվականին Կիմը նկարահանվեց JTBC-ի «Բարի գալուստ Վայկիկի» երիտասարդական սերիալում[8], որին հաջորդեց MBC-ի «Ժամանակ» մելոդրաման[9]։
2019 թվականի հուլիսի 15-ին, Կիմի գործակալությունը հաստատեց, որ նա կխաղա առաջիկա tvN-ի «Crash Landing on You» դրամայում՝ Հյուն Բինի, Սոն Յե Ջինի և Սո Ջի Հեի հետ[10]։ Դրաման ամբողջ ընթացքում գլխավորեց վարկանիշային աղյուսակը և դարձավ կաբելային հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող Կորեական երկրորդ դրաման։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ | Հղում |
---|---|---|---|---|
2016 | Գերմարդ | Չոյ Դո Հյուն | [11] | |
Գնում եմ իմ տուն | Լի Շի Ջուն | |||
2017 | Մի օր | մենեջերի օգնական Չա | ||
2018 | Հանդիպիր հիշողություններին | Ու Ջին | ՎԻ ֆիլմ | [12] |
2019 | Վարդի կոկոն | Ու Սոունգ | [13] |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք | Ծանոթագրություններ | Հղում |
---|---|---|---|---|---|
2016 | Խանդի մարմնացում | Փյո Չի Յոլ | SBS | [2] | |
2017 | Ապստամբը | Մո Րի | MBC | [3] | |
Binggoo | Կո Ման Սու | Հատուկ դրամա | [4] | ||
Դպրոց 2017 | Հյուն Տա Վուն | KBS2 | [4] | ||
Կարճ սեր | Չի Հվան | Հատուկ դրամա | [7] | ||
2018 | Բարի գալուստ Վայկիկի | Կանգ Դոն Գու | JTBC | [8] | |
Ժամանակ | Չոն Սու Հո | MBC | [9] | ||
2019-2020 | Սիրո վթարային վայրէջք | Գու Սուգ Ջուն | tvN | [14] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Հավակնած աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2016 | 25th Buil Film Awards | Լավագույն նոր դերասան | Գերմարդ | Առաջադրված | |
2017 | 22nd Chunsa Film Art Awards | Առաջադրված | |||
1st The Seoul Awards | Լավագույն նոր դերասան (Դրամա) | Դպրոց 2017 | Առաջադրված | ||
36th MBC Drama Awards | Լավագույն նոր դերասան | Ապստամբը | Հաղթանակ | [15] | |
31st KBS Drama Awards | Դպրոց 2017 | Առաջադրված | [16] | ||
2018 | 54th Baeksang Arts Awards | Լավագույն նոր դերասան (Հեռուստատեսություն) | Առաջադրված | [17] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Overman»։ Korean Film Council։ Վերցված է 2017-05-22
- ↑ 2,0 2,1 «Moon Ga-yeong, Kim Jung-hyun, An Woo-yeon in "Incarnation of Jealousy"»։ HanCinema։ հուլիսի 17, 2016
- ↑ 3,0 3,1 «[TV체크] ‘역적’ 김정현, 수련 중 섬뜩한 냉(冷) 미소 포착»։ Sports Donga (Korean)։ մարտի 26, 2017
- ↑ 4,0 4,1 4,2 «Sunhwa Confirmed as Lead Role for MBC Special Drama "And Spring"»։ HanCinema։ նոյեմբերի 23, 2016
- ↑ «[공식] '학교2017' 측 "김정현·장동윤, 주연 확정"…김세정과 호흡»։ My Daily (կորեերեն)։ հունիսի 6, 2017
- ↑ «김정현 "데뷔 후 가장 행복…상상치 못했던 일 계속 일어나"[화보]»։ The Chosun Ilbo (կորեերեն)։ սեպտեմբերի 26, 2017
- ↑ 7,0 7,1 Kim Nae-hee (նոյեմբերի 3, 2017)։ «[공식입장] 김정현, KBS2 드라마 스페셜 ‘까까머리의 연애' 주연 캐스팅»։ OSEN (կորեերեն)
- ↑ 8,0 8,1 «김정현·이이경·손승원, '으라차차 와이키키' 캐스팅 확정 [공식]»։ My Daily (կորեերեն)։ դեկտեմբերի 18, 2017
- ↑ 9,0 9,1 «서현X김정현, MBC 새 수목극 ‘시간’ 주연 확정...7월 방송 [종합]»։ Osen (կորեերեն)։ մայիսի 3, 2018
- ↑ «Kim Jung Hyun Confirms Return Through tvN Drama With Hyun Bin And Son Ye Jin»։ Soompi։ հուլիսի 15, 2019
- ↑ «[who are you] 배우란, 감정을 선물하는 일 - <초인> 김정현»։ Cine21 (կորեերեն)։ մայիսի 13, 2016
- ↑ «VR Melodrama MEET THE MEMORIES – FIRST LOVE Cranks Up»։ Korean Film Biz Zone։ դեկտեմբերի 11, 2017
- ↑ «‘활동중단’ 김정현, ‘그대 이름은 장미’ 깜짝 등장»։ Newsen (կորեերեն)։ հունվարի 3, 2019
- ↑ Hwang Hye-jin։ «김정현 측 "박지은 작가 신작 '사랑의 불시착' 합류 확정"(공식)»։ Naver (կորեերեն) (Newsen)։ Վերցված է հուլիսի 18, 2019
- ↑ «Winners of the 2017 MBC Drama Awards»։ Hancinema։ դեկտեմբերի 30, 2017
- ↑ «[2017 KBS 연기대상] 김영철·천호진 공동대상…‘쌈마이’ 최다 수상 (종합)»։ Sports Donga (կորեերեն)։ Վերցված է 2018-01-02
- ↑ «제54회 백상예술대상, TV·영화 각 부문별 수상 후보자 공개»։ JTBC (կորեերեն)։ ապրիլի 6, 2018
|