Կենտրոնական եվրոպական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական եվրոպական համալսարան
Изображение логотипа
Տեսակհետազոտական համալսարան, մասնավոր համալսարան և գրահրատարակչություն
Հիմնադրված է1991
ՀիմնադրիրՋորջ Սորոս
ՌեկտորՄայքլ Իգնատիև, Ջոն Շաթակ, Եհուդա Էլկանա[1], Յոզեֆ Յարաբ[2], Ալֆրեդ Ստեփան, Ուիլյամ Նյուտոն-Սմիթ և Շալինի Ռանդերիա
Ընդհանուր անձնակազմ392 մարդ (2017)
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[3], Տնտեսական և սոցիալական գիտությունների եվրոպական առաջատար համալսարանների դաշինք[4], ArXiv[5], ORCID[6], Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[7] և Բաց հասարակության համալսարանական ցանց[8]
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա
ՀասցեQuellenstraße 51
Կայքceu.edu(անգլ.)
Կենտրոնական եվրոպական համալսարան (Ավստրիա)##
Կենտրոնական եվրոպական համալսարան (Ավստրիա)
Կենտրոնական եվրոպական համալսարան, Ավստրիա
 Central European University Վիքիպահեստում

Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU, անգլ.՝ Central European University) անգլալեզու, ԱՄՆ-ում և Հունգարիայում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Տեղակայված է Բուդապեշտում։ ԲՈՒՀ-ի հիմնական նպատակներից է բաց հանրության (open society) և դեմոկրատիայի կայացումը զարգացող երկրներում։

Գիտական գործունեությունը և ուսանողների կրթությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ հասարակական և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, պետական քաղաքականություն, բիզնեսի կառավարում, բնապահպանություն, մաթեմատիկա և այլն։

ԿԵՀ ունի ավելի քան 1500 ուսանող 100 երկրներից և տարբեր ֆակուլտետների 300 անդամներ մոտ 30 երկրներից։ Հիմնադրվել է 1991 թ. ֆիլանտրոպ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ $ նվիրատվությամբ, այսպիսով դարձնելով ԿԵՀ-ը աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը[9]։

Կենտրոնական եվրոպական համալսարանը ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԵՀ շենքը, Բուդապեշտ

Կենտրոնական եվրոպական համալսարանի ստեղծման գաղափարը առաջացել է մի շարք դասախոսությունների ընթացքում (1989 թ.), որոնք ընթանում էին խորվաթական Դուբրովնիկ քաղաքում։ Մասնակից գիտնականներից էին Ռուդոլֆ Անդորկան, Մարտոն Տարդոսը (Բուդապեշտ), Վիլյամ Նեվտոն-Սմիթը և Կատելին Վիլկեսը (Օքսֆորդ), Միխայել Իլները (Պրահա), Քրիտոֆ Մխելսկին (Վարշավա) և այլն։

ԿԵՀ-ը պիտի դառնար արևմտյան մոդելի համալսարան հիմնված բաց հասարակության գաղափարի վրա, նվիրված լինելով քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխություններին։ Սկզբնապես համալսարանի մասնաշենքերը տեղակայված էին Պրահայում, սակայն հետագայում տեղափոխվում են Բուդապեշտ[10]։

XXI դ. ԿԵՀ-ը ներգրավվում է Աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների տարածման գործին[11]։ Ներկայումս այն համարվում միջազգայնորեն ճանաչված համալսարան, ինչպես նաև զարգացած գիտահետազոտական կենտրոն։ 2009 թ. ԿԵՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի դասընթացը ավելի բարձր աստիճան է ստանում քան համանման ծրագրերը Օքսֆորդի համալսարանում։

Վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԵՀ-ը ներառվել է 2014-2015 թթ. սոցիալական գիտակրթական ուղղվածություն ունեցող թոփ 100 ԲՈՒՀ-երի շարքում[12]։

Համալսարանը քաղաքագիտության և միջազգայնագիտության բնագավառում աշխարհում դասվում է 29-րդ հորիզոնականը[13]։

Ըստ գերմանական Die Zeit-ի ԿԵՀ-ի քաղաքական գիտությունների ամբիոնը Եվրոպայի լավագույն 5 ամբիոններից մեկն է քաղաքագիտության ոլորտում[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elhunyt a CEU korábbi rektora (հունգ.) — 1998.
  2. Learned Society of the Czech Republic — 1994.
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://www.uni-mannheim.de/newsroom/forum/ausgabe-12019/netzwerk/aleuess/
  5. Our Members / Tier 6
  6. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  7. https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
  8. https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
  9. Labi, Aisha (2 May 2010)
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  11. «ceu.hu - Welcome from the President and Rector». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  12. «CEU in Top 100 Universities for Social Sciences in Latest Times Higher Education Rankings - Central European University». Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  13. «QS World University Rankings by Subject 2015 - Politics & International Studies». 2015 թ․ ապրիլի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  14. «Excellence Group: Political Science». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  15. «Felvi.hu». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական եվրոպական համալսարան» հոդվածին։