Կենգուրու կղզի
Կենգուրու կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Հարավային Ավստրալիա |
Երկարություն | 145 կմ |
Լայնություն | 56 կմ |
ԲԾՄ | 174 մետր |
Շրջանագծի երկարություն | 509 կմ |
Մակերես | 4374 կմ² |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
Կենգուրու կղզի (անգլ.՝ Kangaroo Island), Ավստրալիայի մեծությամբ երրորդ կղզին՝ Թասմանիա և Մելվիլ կղզիներից հետո։ Հանդիսանում է առանձին տարածաշրջան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ադելաիդայից 112 կմ հարավ՝ Սենթ Վինսենթ ծովածոցի մուտքի մերձակայքում, մայրցամաքային ամենամոտ կետից՝ Ջերվիս հրվանդանից 13 կմ հեռավորության վրա։ Կղզու երկարությունը 145 կմ է, լայնությունը` 900 մ-ից 57 կմ, մակերեսը` 4405 կմ2։ Ափագծի երկարությունը 509 կմ է, ծովի մակարդակից ամենաբարձր կետը՝ 307 մէ[1]։ Բարձրությամբ երկրորդը համարվող կետը ՄաքԴոնել լեռն է՝ 209 մ[2]։
Բնություն և դրա պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու տարածքի կեսից ավելին երբեք բնակված չի եղել մարդկանցով։ Կղզու տարածքի մեկ երրորդ մասում ազգային և կոնսերվացիոն պարկեր են և արգելոցներ։ Առավել խստությամբ պահպանվող վայրերն են`
- «Ֆլինդերս-Չեյս» ազգային պարկ (Flinders Chase National Park)
- «Փոկերի ծովախորշ» կոնսերվացիոն պարկ (Seal Bay Conservation Park)
- Գանթեում հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Gantheaume Wilderness Protection Area)
- Բուգուերի հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Bouguer Wilderness Protection Area)
- Դե-Կազոարս կիրճի պահպանվող տարածքը (Ravine des Casoars Wilderness Protection Area)
Կղզի լինելու պատճառով դրա վրա չկան աղվեսներ և նապաստակներ։ Կղզու ֆաունայի մեջ մտնում են ագեվազ, վալլաբի, դարչնագույն բանդիկուտներ, Ռոզենբերգի վառան, պոսսում, եքիդնաներ և նորզելանդական ջրային կատուներ, վեց տեսակ չղջիկներ և գորտերի մի քանի տեսակներ։ Կղզու միակ Էնդեմիկ կենդանին համարվում է Այտկենի պարկավոր մուկը։ Կոալաներ, օղապոչ պոսսումները և բադակտուցները բերվել են կղզի և ներկայումս ապրում են այնտեղ։ Ավելի վաղ այստեղ ապրում էին էմուներ, սակայն 1802-ից 1836 թվականներին դրանք վերացել են կղզուց, հնարավոր է` անտառային հրդեհների կամ որսորդության պատճառով։
Կենգուրու կղզում ապրում են նաև մեծ թվով տարբեր տեսակի թռչուններ, որոնց մեջ է սև կակադուն, փոքր պինգվինները, ամբարային բվերը (սիպուխներ) և շատ ուրիշ տեսակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենգուրու կղզին առանձնացել է Ավստրալիա մայրցամաքից մոտավորապես 10.000 տարի առաջ, ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Ըստ պեղումների` գիտնականները հաստատել են, որ առաջին աբորիգենները, որ հայտնվել են կղզու վրա 11 000 տարի առաջ, մ. թ. ա. 200 թվականին[3], ինչ-որ պատճառներով լքել են կղզին[4], հնարավոր է` պատճառը եղել են պատերազմները, համաճարակը կամ` կլիմայի փոփոխությունը։
1802 թվականին բրիտանացի գիտնական Մետյու Ֆլինդերսը կղզին անվանել է «Կենգուրու»։ 1836 թվականի հուլիսիս 27-ին հիմնվել է Կինգսկոտ քաղաքը, որը դարձել է առաջին եվրոպական բնակավայրը և խոշոր քաղաքը ամբողջ կղզում։ Քաղաքն ունեցել է բոլոր հնարավորությունները` դառնալու Հարավային Ավստրալիայի մայրաքաղաքը, սակայն կղզու սահմանափակ ռեսուրսների պատճառով մայրաքաղաքը դարձել է Ադելաիդան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչականորեն կղզին պատկանում է Հարավային ավստրալիա նահանգին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում ապրում է 4259 մարդ (2006), նրանցից 1800-ն ապրում են Կինգսկոտում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու տնտեսության գլխավոր ճյուղը համարվում է գյուղատնտեսությունը (գինու, մեղրի, մորթու, մսի և հացահատկի արտադրություն)։ Բացի դրանից, կարևոր են զբոսաշրջությունը և ձկնորսությունը։ 1881 թվականին իտալիական Լիգուրիա գավառից կղզի է բերվել լիգուրիական մեղուն, և այժմ այն հայտնի է իր մեղվանոցներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kangaroo Island High Point - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Կաղապար:Cite enroute
- ↑ Rebe Taylor (2002). Unearthed: The Aboriginal Tasmanians of Kangaroo Island. Kent Town: Wakefield Press. ISBN 1-86254-552-9.
- ↑ Kangaroo Island Visitor Guide
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենգուրու կղզի» հոդվածին։ |
|