Կոալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոալա
Կոալա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Phascolarctos cinereus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Կոալա (լատ.՝ Phascolarctos cinereus, պարկավոր արջ), մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։

Անունը[խմբագրել]

Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։ Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։

Նկարագրությունը[խմբագրել]

  • Քաշը՝ 5-12 կգ
  • Մարմնի երկարությունը՝ 70-90 սմ
  • Պոչի երկարությունը՝ 6 սմ

Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շականակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։

Կոալան էվկալիպտի ծառի վրա։

Ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքների նվենիների բաց անտառներում, որոնց տերևները նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում։ Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է։
Իր չափերով կոալայի ուղեղը պարկավորների մեջ ամենափոքրերից մեկն է, նրա քաշը կազմում է մարմնի քաշի 0.2%-ից ոչ ավելին[1], գանգի խոռոչի մոտ 40%-ը լցված է ողնուղեղային հեղուկով, իսկ գլխուղեղի երկու կիսագնդերը գիտնական Թիմ Ֆլաներիի (անգլերեն՝ Tim Flannery) բնութագրելով, նման են ընկույզի կնճռոտ միջուկի երկու կեսերի, որոնք գտնվում են ուղեղի ցողունի գագաթին և կպած չեն ոչ իրար և ոչ գանգի ոսկորներին։[2]. Ուղեղի այդքան փոքրությունը և այն, որ կոալան չափազանց սակավաշարժ է և օրվա 20 ժամն անց է կացնում քնած վիճակում, բացատրվում է նրանց սննդի միօրինակությամբ։ Կոալաները սնվում են առավելապես գիշերները։ Միջին չափի կոալան օրական ուտում է 500-1100 գրամ տերև։ Նրանք կարող են ապրել մինչև 12-13 տարի։

Կենսակերպը և բազմացումը[խմբագրել]

Կոալայի ձագը

Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։ Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։

Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։

Ապրում է սովորաբար 12-13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Ann Sharp։ Koalas. Die Teddybären aus dem Eukalyptuswald. Australian Koala Foundation. BLV Verlagsgesellschaft, München – Wien – Zürich 1995. ISBN 3-405-14845-6
  • Ann Sharp։ The Koala Book. Australian Koala Foundation. Pelican Publishing, Gretna La 1995 (engl. Orig.). ISBN 1-56554-160-X
  • L. Cronin։ Koala, Australia’s Endearing Marsupial. Reed Books, Frenchs Forest NSW 1987. ISBN 0-7301-0158-4
  • A. K. Lee, R. W. Martin։ The Koala. A natural History. New South Wales University, Kensington 1988. ISBN 0-86840-354-7
  • A. K. Lee, K. A. Handasyde, G. D. Sanson։ Biology of the Koala. Surrey Beatty & Sons, Chipping Norton, NSW 1988, 1990, 1991. ISBN 0-949324-34-5
  • Roger William Martin։ Draft Management Plan for the Conservation of the Koala (Phacolarctos cinereus) in Victoria. Arthur Rylah Institute for Environmental Research, Heidelberg Vict 1989. ISBN 0-7241-9636-6
  • F. Nelson։ The Koala’s Tail. Proceedings of the Conference of the Status of the Koala in 1993. Australian Koala Foundation, Brisbane 1993.
  • Bill Phillips։ Koalas. The little Australians we’d all hate to lose. Australian National Parks and Wildlife Service, Canberra 1990. ISBN 0-644-09697-7
  • C. W. Pieters, P. F. Woodall։ An Investigation into the Factors that Influence Habit Usage by a Koala (Phascolarctos cinereus) Population in South-east Queensland. Final Report to the Australian Koala Foundation. University of Queensland, Currumbin Qld 1993.
  • Dipl.-Biol. Claus Pohle։ Koalas im Tierpark; In։ Takin 2/1994, Berlin 1994, S. 15–17.
    Koalas im Tierpark Berlin.
  • Renate Taeschner։ Besuchermagnet Wale und Delphine; In։ Takin 2/1996, Berlin 1996, S. 13–14.
    Koalas im Zoo Duisburg.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Koala (Phascolarctos cinereus) Fact Sheet 2003»։ Spot.colorado.edu։ Արխիվացված օրիգինալից 21 January 2008-ին։ http://web.archive.org/web/20080121190748/http://spot.colorado.edu/~humphrey/fact+sheets/koala/koala.htm։ Վերցված է 2009 թ․ մարտի 9։ 
  2. Flannery, T.F. (1994). The Future Eaters: An ecological History of the Australasian Lands and People. Sydney: Reed New Holland. p. 86. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png