Jump to content

Կարոլինա Բենեդիկս-Բրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլինա Բենեդիկս-Բրյուս
շվեդ.՝ Caroline Benedicks-Bruce[1]
Ի ծնեշվեդ.՝ Carolina Maria Benedicks
Ծնվել էհոկտեմբերի 28, 1856(1856-10-28)[2][3][4]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[4]
Վախճանվել էփետրվարի 16, 1935(1935-02-16)[2][5] (78 տարեկան)
Մահվան վայրQ10717808?, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2][5]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1885)[6][2], Կոլարոսսիի ակադեմիա (փետրվարի 3, 1890)[7] և Ավգուստ Մալմստրեմի արվեստի դպրոց[8]
Մասնագիտությունքանդակագործ, արվեստագետ և սուֆրաժիստ
Թեմաներwomen's suffrage in Sweden?[1][9]
ՈւսուցիչAlexandre Falguière?[6][8][2][…], Ավգուստ Մալմստրյոմ[8] և Gaston Rodriguez?[8][7]
Պաշտոնsubstitute?, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԱնդամակցությունՖրանսիացի նկարիչների միություն[8], Föreningen för kvinnans politiska rösträtt i Västkinde?[1], Föreningen för kvinnans politiska rösträtt i Visby?[9] և Երազների գաղութ
ՀայրEdvard Otto Benedicks?[10][8]
ՄայրCarolina Charlotta Cantzler?[8]
ԱմուսինWilliam Blair Bruce?[2]
 Carolina Benedicks-Bruce Վիքիպահեստում

Կարոլինա Բենեդիկս-Բրյուս ( շվեդ.՝ Carolina Benedicks-Bruce, հոկտեմբերի 28, 1856(1856-10-28)[2][3][4], Jakob and Johannes parish, Շվեդիա[4] - փետրվարի 16, 1935(1935-02-16)[2][5], Q10717808?, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2][5]), շվեդ նկարչուհի և քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականին հոկտեմբերի 28-ին Ստոկհոլմում։ Նա Էդվարդ Օտտո Բենեդիկսի և նրա կնոջ՝ Կարոլինա Շառլոտայի դուստրն էր։

Գեղարվեստական նախնական կրթությունը Կարոլինան ստացել է Ավգուստ Մալմստրյոմից։ Այնուհետև 1881 թվականին նա ընդունվել է քանդակագործության դասերի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ դառնալով Շվեդիայի պատմության մեջ երրորդ կինը, որն ուսումնասիրում է քանդակագործություն (Կարին Արոսենիուսից և Իդա Էրիկսոն Մոլարդից հետո)։ Ուսումնառության ընթացքում Կարոլինան ծանոթացել է Հիլմա Կլինտի և Գերդա Տիրենի հետ, որոնց հետ 1883 թվականին մեկնել է Ֆրանսիա։ Հիմնականում նրանք ժամանակն անցկացրել են Փարիզում և Գրե-սյուր-Լուենի արվեստի գաղութում։ Ակադեմիան ավարտելուց հետո Կարոլինան վերադարձել է Ֆրանսիա և դարձել է քանդակագործ Ալեքսանդր Ֆալգյերի ուսանողը։

Կարոլինա և Ուիլյամ Բրյուս

1885 թվականի ամռանը նա ծանոթացել է կանադացի նկարիչ Ուիլյամ Բրյուսի հետ, նույն տարվա աշնանը նրանք նշանադրվել են, բայց ամուսնացել են միայն 1888 թվականին։ Գոտլանդում նրանք 1900 թվականին ստեղծել են իրենց ամառային տունը` Brucebo-ն։ 1906 թվականին՝ ամուսնու մահից հետո, Կարոլինա Բենեդիկս-Բրյուսը մնացել է այդտեղ և ապրել մինչև կյանքի վերջ։

Իր մասնագիտական գեղարվեստական գործունեության հետ մեկտեղ նա զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Նա պաշտպանել է կանանց ընտրական իրավունքը։

Մահացել է 1935 թվականի փետրվարի 16-ին, Գոտլանդում։

Երեխա չունենալով՝ նա իր կտակում հայտարարել է, որ Brucebo-ն պետք է լինի մի տեղ, որտեղ երիտասարդ նկարիչները կարողանան զարգացնել իրենց հմտությունները։ 1972 թվականին այդտեղ ստեղծվել է Brucebo-յի կերպարվեստի կրթաթոշակային հիմնադրամը[11], որի կրթաթոշակը տրվում է կանադացի երիտասարդ նկարիչներին, որոնք կարող են գալ և սովորել Brucebo-ում։

Brucebo տունը

Կարոլինա Բենեդիկսը հիմնականում քանդակագործ էր, բայց նաև աշխատել է խճանկարների և ջրաներկային նկարչության վրա։ Կիսանդրիներ պատրաստելիս նա օգտագործել է մարմար և բրոնզե։ Նրա մի քանի գործեր ներկայացվել են Փարիզյան սալոնում 1893 թվականին։ Նա 1900 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ նրան շնորհվել է բրոնզե մեդալ, իսկ այնուհետև՝ Վիեննայում։

Մասնավորապես, նրա աշխատանքները ներկայացված են Ստոկհոլմի Ազգային թանգարանում և Եվլեբորգ շրջանի թանգարանում (Länsmuseet Gävleborg ): Այսօր Brucebo-ում գործում է որպես թանգարան[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917Stockholm: 1918.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Carolina M Benedicks-Bruce (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Jakob och Johannes (A, AB) CIIa:4 (1856-1862) Bild 26
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Väskinde kyrkoarkiv, Församlingsböcker, bunden serie, SE/ViLA/23088/A II a/2 (1921-1939), bildid: 00010597_00065, sida 64
  6. 6,0 6,1 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 27.
  7. 7,0 7,1 http://www.diva-portal.org/smash/get/diva2:851471/FULLTEXT01 — P. 45.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Carolina Maria Benedicks-Bruce
  9. 9,0 9,1 https://core.ac.uk/download/pdf/83629477.pdf
  10. Benedicks, släkt
  11. «Brucebo and W.B. Bruce Fine Art Scholarships for Canadian Artists». www.swedenabroad.com. Embassy of Sweden, Ottawa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  12. KONSTNÄRSHEMMET BRUCEBO

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Բենեդիկս-Բրյուս» հոդվածին։