Կարո Իսպիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Իսպիրյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1935(1935-11-07)[1][2]
Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2]
Մահացել է2015
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1974)

Կարո Ասատուրի Իսպիրյան (նոյեմբերի 7, 1935(1935-11-07)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - 2015), հայ խորհրդային ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը 1958 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են անցումային ճառագայթման, ֆոտոծնման, քվանտային էլեկտրադինամիկայի տեսական և փորձառական հարցերին։ Հայ ֆիզիկոսների խմբի հետ առաջիններից մեկն է հայտնաբերել և ուսումնասիրել բարձր էներգիայի մասնիկների ռենտգենյան անցումային ճառագայթումը շերտավոր միջավայրում։ Այդ ուսումնասիրությունների հիման վրա կառուցվել են անցումային ճառագայթման դետեկտորի տարբեր տեսակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Իսպիրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 413