Կարմիր դերմատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր դերմատին
Ժանրքրեական հեռուստասերիալ և մարտաֆիլմ թրիլեր
ՍտեղծողԱլեքս Պինա և Esther Martínez Lobato?
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԷդուարդո Չապերո-Ջեքսոն, Javier Quintas? և David Victori?
Գլխավոր
դերերում
Լալի Էսպոսիտո, Միգել Անխել Սիլվեստրե, Վերոնիկա Սանչես, Yany Prado?, Ասիեր Էչեանդիա, Enric Auquer Sardà?, Godeliv Van den Brandt?[1], Niko Verona?[1], Chema Ruiz?[1] և Miguel Brocca?[1]
Գործադիր պրոդյուսերԱլեքս Պինա
ՍցենարիստԱլեքս Պինա, Esther Martínez Lobato?, David Barrocal?, Javier Gómez?, David Oliva? և Juan Salvador López?
ՕպերատորMigue Amoedo?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էմարտի 19, 2021-ից հունվարի 13, 2023
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունVancouver Media?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Կարմիր դերմատին (իսպ.՝ Sky Rojo)[2], իսպանական հեռուստասերիալ, որի ստեղծողներն են Ալեքս Պինան և Էսթեր Մարտինես Լոբատոն։ Հեռուստասերիալը երեք մարմնավաճառների մասին է, որոնք փախչում են իրենց տիրոջից։ Հեղինակների խոսքերով հեռուստասերիալը ցուցադրում է «մարմնավաճառության անպատժելիությունը, անմիանշանակությունը և դաժան իրականությունը, նաև երկու կողմերում գտնվողների հոգեբանական բնութագրերը»[3]։ Պինան և Մարտինես Լոբատոն բնութագրել են հեռուստասերիալը որպես «Լատիանական pulp ամսագիր»։

Պրոդյուսերավորումը կատարել է Vancouver Media-ն, իսկ դիստրիբյուտորը եղել է Նեթֆլիքսը, հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2021 թվականի մարտի 19-ին։ Երկու եթերաշրջաններն էլ բաղկացած են 25 րոպեանոց 8 սերիաներից[3]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է հուլիսի 23-ին[4][5]։ 2021 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվել է, որ երրորդ եթերաշրջանը լինելու է եզրափակիչ[6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորալը, Վենդին և Ջինան երեք մարմնավաժառներ են, որոնք փախուստի են դիմում ազատության որոնումներով, միևնույն ժամանակ նրանց հետապնդում է նրանց տերը՝ Թեներայֆում գտնվող Լաս Նովիաս ակումբի տեր Ռոմեոն[7] և նրա կամակատարներ Մոյսեսը և Քրիստիանը[8]։ Միասին կանայք սկսում են խենթ, քաոսային ճանապարհորդություն, որի ընթացքում նրանք բախվում են ամեն տեսակի վտանգների հետ և ապրում են ամեն վայրկյան, ասես դա վերջինն է, միաժամանակ ամրապնդելով իրենց ընկերությունը և բացահայտելով ամենակարևորը՝ որ նրանք միասին ավելի ուժեղ են և ունեն շատ տարբերակներ իրենց կյանքը վերականգնելու համար։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերոնիկա Սանչես՝ Կորալ, կենսաբան է, որն աշխատում է Լաս Նովիաս ակումբում և դիտարկում է իր աշխատանքը որպես իր մութ անցյալից փախչելու միջոց
  • Միգել Անխել Սիլվեստրե՝ Մոյսես, Ռոմեոյի կողմնակիցներից է և Քրիստիան ավագ եղբայրը։ Նա հավաքագրում է կանանց Ռոմեոյի համար և նրանց բերում ակումբ։
  • Ասյեր Էտքսյանդիա՝ Ռոմեո, Լան Նովիաս ակումբի տերը։
  • Լալի Էսպոսիտո՝ Վենդի, Բուենոս Այրեսից եկած լեսբի է։ Նա փախել է Վիլլա 31 գյուղից և դարձել է մարմնավաճառ, որպեսզի կարողանա աշխատել շատ գումար և ապահովել լավ կյանք իր և իր զուգընկերուհու համար[9]։
  • Յանի Պրադո՝ Ջինա, Կուբացի կին է, որը սեռական թրաֆիքինգի է ենթարկվել, որին խաբել և հրավիրել էին մատուցողի աշխատանքի ընդունվելու համար՝ իր փոքր երեխային և հիվանդ մորը պահելու համար
  • Էնրիք Աուքեր՝ Քրիստիան (1-2 եթերաշրջաններ), Ռոմեոյի կողմնակիցներից է և Մոյսեսի կրտսեր եղբայրը[10][11]

Պարբերաբար դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմեն Սանտամարիա՝ Շարլոտա (ակումբի տիկինը)
  • Սեսիլիա Գոմես՝ Գատա (մարմնավաճառ)
  • Գոդելիվ Վան դեն Բրանդթ՝ Ռուբի (մարմնավաճառ)
  • Պենելոպե Գուերրո՝ Ցունամի (մարմնավաճառ)
  • Լուիսա Վիդես՝ Լուպե (մարմնավաճառ)
  • Նիկո Վերոնա՝ Կաչոպո (Ռոմեոյի օգնականը)
  • Չանի Մարտին՝ Ֆերնանդո (մոթելի տեր և ակումբի հաճախորդ։ Հարաբերությունների մեջ է Ջինայի հետ)
  • Պակո Իեստրոսա՝ Արկադիո
  • Իվան Յաո՝ Խուան
  • Անտոնիո Ֆդեզ՝ Թոնի (ակումբի բարմենը)
  • Դանիել Պրիմ՝ Վալտեր (բարմեն)

Հյուր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուիս Զահերա՝ Ալֆրեդո (անասնաբույժ և ակումբի հաճախորդ)
  • Դարիա Կրաուզո՝ Բեմբի (մարմնավաճառ)
  • Ալիսիա Սանչես՝ Դոլորես Էքսպոսիտո, Մոյսեսի և Քրիստիանի մայրը
  • Յանեթ Սիերա՝ Ջինայի մայրը[3][12]
  • Խոսե Մանուել Պոգա՝ Ֆերմին (ակումբի հաճախորդ)

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
1819 Մարտի 2021 (2021-03-19)
2823 Հուլիսի 2021 (2021-07-23)

Առաջին եթերաշրջան (2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ
11"Կարմիր դերմատինից բազմոց"
(Spanish: "Sofá de escay rojo")
Խեսուս Կոլմենար, Դեյվիդ Վիքտորի, Օսկար Պեդրասա և Էդուարդո Չապերո ՋեքսոնՄերսեդես Ռոդրիգո, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
Կորալը, Վենդին և Ջինան աշխատում են Թեներայֆում գտնվող Brides Club-ում՝ ստրիպտիզ ակումբ և հասարակաց տուն, որը պատկանում է դաժան Ռոմեոյին։ Այն օրը, երբ Ռոմեոն մասնակցում է իր կնոջ հուղարկավորությանը, նա ակումբում աշխատող բոլոր մերկապարուհիներին և մարմնավաճառներին աշխատանքի է կանչում նշանակված սգո օրվանից։ Նա հանդիպում է Ջինայի հետ, որը նրան վճարում է ավելի քան 5000 եվրո, որը նա պարտք էր հասարակաց տանը։ Սակայն անձնագիրը վերադարձնելու փոխարեն, Ռոմեոն նոր մեղադրանքներ է առաջադրում, որոնցով Ջինան իրեն դեռ պարտք է և հստակեցնում է, որ չի ազատում նրան աշխատանքից։ Ջինան կատաղած հարձակվում է Ռոմեոյի վրա և ծեծկռտուքի ժամանակ գրիչով դանակահարում։ Կորալը և Վենդին նույնպես մասնակցում են կռվի մեջ, որի ընթացքում Կորալը հարվածում է Ռոմեոյի գլխին և կարծես թե սպանում նրան։ Աղջիկները փախչում են ակումբից, բայց Կորալը համոզում է նրանց վերադառնալ և ասել, որ Ռոմեոն հարձակվել է Ջինայի վրա։ Վերադառնալուց հետո նրանց վրա հարձակվում են հասարակաց տան տիրուհի Շարլոտը, ինչը ի վերջո հանգեցնում է նրան, որ նրանք մեքենայով պատահաբար հարվածում են Շարլոտային և նա մեռնում է ընկնելով բեռնատարի տակ։ Երկրորդ անգամ փախչելով՝ աղջիկներն այցելում են անասնաբույժ և Կորալի հաճախորդ Ալֆրեդոյին՝ Ռոմեոյի հետ մենամարտից հետո Ջինայի վերքերը բուժելու համար։ Ալֆրեդոն ասում է, որ Ջինան վիրահատության կարիք ունի և համաձայն է այն իրականացնել, որի ընթացքում Ջինան Ալֆրեդոյին ասում է, որ ինքը հղի է։ Միևնույն ժամանակ, Քրիստիանը և Մոյսեսը՝ Ռոմեոյի հետևորդները շտապ օգնության մեքենայով կատարում են Ռոմեոյի տեղափոխումը։
22"Զուգահեռ իրականություն"
(Spanish: "La realidad paralela")
Խեսուս Կոլմենար, Դեյվիդ Վիքտորի, Օսկար Պեդրասա և Էդուարդո Չապերո ՋեքսոնՄերսեդես Ռոդրիգո, Դեյվիդ Բարոկալ, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
Կորալը, Վենդին և Ջինան լքում են Ալֆրեդոյի կլինիկան այն բանից հետո, երբ նա բուժում է Ջինայի վերքերը և նրանք մեկ գիշերով ապաստանում են կահույքի խանութում։ Կորալը հեռախոսազանգ է ստանում Ռոմեոյից, որը ողջ է մնացել նրանց հարձակումից հետո՝ նա ստացել է հարվածներ որոնք կաթվածահար են արել նրա մարմնի ձախ կողմը։ Ռոմեոն ասում է Կորալին, որ ինքը կգտնի և կխեղդի նրանց որպես վրեժ իր հետ կատարվածի համար։ Քրիստիանն ու Մոյսեսը սպառնում են Brides Club-ի մնացած մարմնավաճառներին և պատահաբար սպանում են պարուհի Բեմբիին, քանի որ սծալմամբ կարծում են, որ նա գիտի, թե որտեղ կարող են լինել Կորալը, Վենդին և Ջինան։ Ռոմեոն բացահայտում է նրանց գտնվելու վայրը GPS-ի միջոցով և ասում Քրիստիանին և Մոյսեսին, իսկ երեք աղջիկներն այդ ժամանակ ստիպված կռվում են զինված անվտանգության աշխատակցի հետ, որը նրանց հայտնաբերում է խանութում։ Նրանք հարվածում են պահակին, որը ուշաթափվում է և փախչում ավտոբուսով, բայց իրենցից անտեղյակ նրանց հետևում են Քրիստիանը և Մոյսեսը։
33"Պոռնիկի սերը"
(Spanish: "El amor de las putas")
Խավիեր Քուինտաս և Էդուարդո Չապերո ՋեքսոնՄերսեդես Ռոդրիգո, Դեյվիդ Բարոկալ, Խավիեր Գոմես Սանտանդեր, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
Երբ երեք կանայք շարունակում են իրենց ճանապարհը ավտոբուսով, Կորալը հիշում է այն պահը, երբ նա սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել Ռոմեոյի ակումբում և մասնավորապես Մոյսեսի հետ անօրինական, մտերմիկ հարաբերությունները։ Ժամանելով նշանակված վայրը՝ կանայք հայտնաբերում են, որ Քրիստիանն ու Մոյսեսը իրենց հետևում են և նրանք շտապ փախչում են նրանցից՝ քրիստոնյայի և ավտոբուսի վարորդի միջև ծեծկռտուքի ժամանակ։ Նրանք ճանապարհ են ընկնում դեպի հանգստավայր, որը պատկանում է Ֆերնանդոյին, որը ակումբում եղել է Ջինայի հաճախորդը, որն էլ Ջինայի կարծիքով, ցանկանում է իր հետ օրինական հարաբերություններ սկսել։ Երբ Ջինան գնում է Ֆերնանդոյին գտնելու, անասնաբուժական կլինիկայից դեղեր վերցնելուց հետո Կորալը անգիտակից վիճակում ընկնում է և նորից երազում սկսում է տեսնել Մոյսեսի հետ իր հարաբերությունները, որը վերջ ի վերջո վատ ավարտվ է ունենում, երբ Մոյսեսը նրան ասում է, որ չպետք է մտերմանալ նրա հետ՝ քանի որ նա հանդիսանում է Ռոմոեյի աշխատակիցը։ Ջինան խոսում է Ֆերնանդոյի հետ միասին իրենց ապագայի և հղիության մասին, ինչը ստիպում է Ֆերնանդոյին խուսափել իր խոստումներից և փոխարենը սեքսով է զբաղվում նրա հետ, ինչը ստիպում է Ջինային հասկանալ, որ Ֆերնանդոն իրենով հետաքրքրվել է միայն սեքսի համար։ Վերադառնալուց հետո Ջինան ստում է Կորալին և Վենդիին ասելով, որ ինքը չի հանդիպել Ֆերնանդոյին, իսկ հետո ասում է, որ իրենք չունեն նրա օգնության կարիքը։ Այնուհետև Կորալը գիտակցության է գալիս, երբ Քրիստիան և Մոյսեսը գալիս են հանգստավայր։
44"Սեքս և արյուն"
(Spanish: "Polvo y sangre")
Խավիեր Քուինտաս, Ալեքս Պինտո և Խեսուս ԿոլմենարՄերսեդես Ռոդրիգո, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
Քրիստիանն ու Մոյսեսը Ֆերնանդոյի հանգստավայրի լողավազանում հանդիպում են Կորալին, Վենդիին և Ջինային, սակայն Ֆերնանդոյի և անվտանգության աշխատակցի հետ հանդիպումից հետո Մոյսեսը ստիպված նահանջում է։ Երեքով նրանք փախչում են, մինչ ոստիկանների հանգստավայր ժամանելը և պատանդ են վերցնում Քրիստիանին և Մոյսեսին իրենց մեքենայով՝ օգտագործելով զենքերը, որոնք վերցրել էին կահույքի խանութում իրենց կռվից հետո։ Նրանք պահանջում են, որ Քրիստիանն ու Մոյսեսը նրանց տանեն ակումբ, որպեսզի նրանք կարողանան վերցնել իրենց անձնագրերը և փախչել, բայց ճանապարհին Կորալը զգում է, որ նրանք պատրաստվում են դարանակալել իրենց, ինչը հանգեցնում է լարված իրավիճակի, հետո Վենդին Մոյսեսին հրամայում է կանգնեցնել մեքենան։ Դա հանգեցնում է նրան, որ Մոյսեսը վթարի է ենթարկում մեքենան, իսկ Վենդին պատահաբար կրակում է իր ատրճանակից և կրակոցը վնասում է Քրիստիանի պարանոցը և բարկացնում է դրանով նրան։ Քրիստիանը Վենդիին քարշ է տալիս մեքենայից մոտակա դաշտ՝ մահապատժի ենթարկելու համար, իսկ Մոյսեսը դուրս է գալիս նրան այդ մտքից հետ համոզելու համար։ Ջինան, վախենալով դեռ չծնված երեխայի համար և հավատալով, որ Վենդիին չեն սպանի, օգտվում է առիթից և Կորալի հետ փախչում է մեքենայով։ Վենդին իրեն դավաճանված է զգում, հետո Ջինան իր հղիության մասին հայտնում է Կորալին՝ ասելով, որ վախեցել է, որ Ռոմեոն կստիպի նրան աբորտ անել և հենց դա էլ դրդել է նրան հարձակվել Ռոմեոյի վրա։ Քրիստիանը փորձում է մեքենա գողանալ, որպեսզի նրանք կարողանան հետապնդել Կորալին և Ջինային, բայց վերջում պատահաբար այնպիսի քայլ է կատարում, որի պատճառով ստիպված սպանում է թմրամիջոցներ օգտագործած վարորդին և ինչից հետո ահավոր բարկանում է։ Տեսնելով Քրիստիանի հոգեկան վիճակի վատթարացումը՝ Վենդին փախչում է դաշտով։
55"Փախուստ"
(Spanish: "La evasión")
Օսկար ՊեդրասաԽուան Սալվադոր Լոպես, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
66"Աղվեսներ և նապաստակներ"
(Spanish: "Liebres o zorra")
Օսկար ՊեդրասաԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
77"Մտածել առնանդամով"
(Spanish: "Pensar con la polla")
Դեյվիդ Վիքտորի, Խավիեր Քուինտաս և Ալեքս ՊինտոԽուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Խավիեր Գոմես Սանտանդեր, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)
88"Արջի թակարդ"
(Spanish: "Trampa de osos")
Օսկար Պեդրասա և Դեյվիդ ՎիքտորիԽուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոկալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա19 Մարտի 2021 (2021-03-19)

Երկրորդ եթերաշրջան (2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը նկարահանվել է մինչ առաջին եթերաշրջանի թողարկումը։ Երկրորդ եթերաշրջանը նույնօես բաղկացած է 25 րոպեանոց 8 սերիաներից։ 2021 թվականի մարտի 29-ին հայտարարվել է, որ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2021 թվականի հուլիսի 23-ին[5]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը[13]
91"Մարմնավաճառները չեն համբուրվում շուրթերով"
(Spanish: Las putas no besaban en la boca)
Դեյվիդ ՎիքտորիԽուան Սալվադոր Լոպես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
102"Թշվառների տաղանդը"
(Spanish: El talento de los miserables)
Դեյվիդ ՎիքտորիԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
113"Վախի քաշ՝ 10,000 տոննա"
(Spanish: El miedo pesa diez mil toneladas)
Ալբերտո ՊինտոՄարինա Վելասքես, Դեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
124"Մեր մահանալու գիշերը"
(Spanish: La noche que estuvimos muertas)
Օսկար ՊեդրասաԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
135"Մարմնավաճառների սև արկղերը"
(Spanish: La caja negra de las puta)
Դեյվիդ ՎիքտորիԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
146"Խեցգետին՝ մահվան խցում բանտարկվածների համար"
(Spanish: Langosta para los condenados)
Albert PintóԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
157"Նեխած և փայլուն"
(Spanish: Podridas y radiantes)
Օսկար ՊեդրասաԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)
168"Թունավոր մարդիկ"
(Spanish: Personas tóxicas)
Դեյվիդ ՎիքտորիԴեյվիդ Օլիվա, Դեյվիդ Բարոքալ, Էսթեր Մարտինես Լոբատո և Ալեքս Պինա23 Հուլիսի 2021 (2021-07-23)

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 12-ին հեռուստասերիալը երկարացվել է երրորդ և եզրափակիչ եթերաշրջանով[6]։ Ասիեր Էքքսեանիդան, որը կատարում է Ռոմեոյի դերը նշել է, որ եթերաշրջանի նկարահանումները կայանալու են 2021 թվականի նոյեմբերին[14]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Նոմինացիա Արդյունք Նշում
2021 SEC Awards Լավագույն հեռուստասերիալ Կարմիր դերմատին Հաղթանակ [15]
Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի Լալի Էսպոսիտո Հաղթանակ
Յանի Պրադո Առաջադրված [16]
Հեռուստասերիալի լավագույն դերասան Միգել Անխել Սիլվեստրե Առաջադրված
BreakTudo Awards Տարվա հեռուստասերիալ Կարմիր դերմատին Սպասվող [17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Jones, Ellen E. (2021 թ․ մարտի 19). «Sky Rojo review – Spanish trafficking drama revels in trashy glamour». The Guardian.
  3. 3,0 3,1 3,2 «Silvestre, Etxeandia y Auquer, en la nueva serie española de Netflix». elperiodico.com (իսպաներեն). 2019 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Sky Rojo: Season 2 | Date Announcement | Netflix. 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին – via YouTube.
  5. 5,0 5,1 Moore, Kasey. «'Sky Rojo' Season 2: July 2021 Release Date Set & What To Expect». What's on Netflix. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. 6,0 6,1 Կաղապար:Cite instagram
  7. Crespo, Irene (2021 թ․ մարտի 18). «'Sky Rojo': purpurina y polvo en el desierto de Tenerife». Traveler.
  8. «'Sky Rojo' Season 1 Summary & Ending - Breakthrough To Freedom | DMT». Digital Mafia Talkies (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  9. Wilson, Jonathon (2021 թ․ մարտի 19). «Sky Rojo season 1, episode 4 recap – "Sex and Blood"». Ready Steady Cut. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  10. Brockington, Ariana (2021 թ․ մարտի 19). «Meet The Cutthroat Cast Of Characters In Netflix's Sky Rojo». Refinery29. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  11. Delellis, Trae (2021 թ․ մարտի 16). «Netflix's Sky Rojo Offers a Hollow Story in a Neon-Drenched Setting». Miami New Times. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  12. «Sky Rojo». Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին – via Netflix.
  13. «Sky Rojo – Listings». The Futon Critic. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  14. Կաղապար:Cite instagram
  15. «Conheça os ganhadores do SEC Awards 2021». Séries em Cena. 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Conheça todos os indicados do SEC Awards 2021». Séries em Cena. 2021 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  17. «Aqui estão! Os indicados do BreakTudo Awards 2021». Breaktudo (բրազիլական պորտուգալերեն). 2021 թ․ օգոստոսի 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]