Վերոնիկա Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերոնիկա Սանչես
Verónica Sánchez en la inauguración de la tienda de Hispanitas en Madrid (2016) 02 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 1, 1977(1977-07-01)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր՝Սևիլյա, Իսպանիա
Քաղաքացիություն՝Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն՝հեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
IMDb։ID 0845189
4vr2.com/verosanchez

Վերոնիկա Սանչես Կալդերոն (հուլիսի 1, 1977(1977-07-01)[1][2], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։ Իր դեբյուտը կատարել է 1996 թվականին և մեդիայի ուշադրությանն է արժանացել 2003 թվականին թողարկված «Սերրանո» հեռուստասերիալում կատարած Էվա Կապդևիլիայի դերի շնորհիվ։ Այդ ժամանակվանից սկսած նրա կարիերան հաջող ընթացք է ստացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հուլիսի 1-ին Սևիլյաում[3]։ Համալսարանական կողմնորոշման կուրսեր ստանալուց հետո տեղափոխվել է Մադրիդ՝ դրամատիկ արվեստ սովորելու համար[4]։ Իր դեբյուտը կատարել է 1996 թվականին[5]։ Նրա ամենահաջողված թատերական ներկայացումներից է եղել 2002 թվականին ցուցադրված «Արյունոտ հարսանիքը»։

2003 թվականին Ֆերնանդո Կոլոմոյի «Գրանադայից հարավ» ֆիլմում նկարահանվելուց հետո կատարել է Եվա Կապդևիլիայի դերը «Լոս Սերանո» հեռուստասերիալում[6]։ Եվայի ինցեստական կապերը իր խորթ եղբոր՝ Մարկոսի հետ (Ֆրան Պերեա) մեծ հայտնություն է բերել Սանչեսին Իսպանիայում[7]։ 2006 թվականից սկսած դադարել է նկարահանվել «Սերանո»-ում[6]։ Նկարահանվել է «Գենեզիս։ մարդասպանի գիտակցությունում» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում և հետո չի վերադարձել երկրորդ եթերաշրջանում[8]։

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Քեմրոն», «Քալենտիտո», «Իմ Սառան», «Մահճակալի երկու կողմերում», «13 վարդեր» և «Զենիտրամ»:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Ֆիլմ Դեր
2003 Գրանադայից հարավ Ջուլիանա
2004 Հայացքներ Վերոնիկա
Տիզի տարի Անա
2005 Քալենտիտո Սառա
Քամերոն La Chispa
Մահճակալի երկու կողմերում Մարթա
2006 Իմ Սառան Մարինա
2007 13 վարդեր Ջուլիա
Զենիտրամ Լաուրա Արոյո
2009 Գեր Պաուլա
Մետաղադրամ Գիլեսի մայրը
Հեռուստասերիալ
Տարի Հեռուստասերիալ Դեր Նշում
2003–06 Լոս Սերրանո Եվա Կապդեվիլա [6]
2006 Գենեզիս։ Մարդասպանի գիտակցությունում Լոլա Քասադո [9]
2011–19 Ապրիլի 14։ Հանրապետություն Ալեխանդրա Պրադո [10][11]
2013 Մեծ արգելոց։ Ծագում Սոֆիա [12]
2014–15 Առանց ինքնության Ամպարո Դուքուք [13][14]
2016 Դեպք։ Իրադարձությունների ժամանակագրություն Կլարա Լոպես Դորիգա [15]
2017 Պատերազմի ժամանակ Պիլար Մունիզ դե Սոլարուչե [16]
2019–20 Նավահանգիստ Ալեխանդրա [17]
2021 Կարմիր դերմատին Կորալ [18]

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Un espíritu burlón de Noel Coward (1996)
  • Tierra (1997)
  • Lorca e Escena (1998)
  • El Zapatito Mágico (1999)
  • Fin (1999)
  • Don Juan en los ruedos de Salvador Távora (2001)
  • Bodas de sangre (2002)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք Նշում
2004 18th Goya Awards Լավագույն նոր դերասանուհի Գրանադայից հարավ Առաջադրված [19]
13rd Actors and Actresses Union Awards Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված [20][21]
2006 20th Goya Awards Լավագույն օգնական դերասանուհի Քամերոն Առաջադրված [19]
2007 Cinema Writers Circle Medals Լավագույն դերասանուհի Իմ Սառան Առաջադրված [22][23][24]
2010 24th Goya Awards Լավագույն օգնական դերասանուհի Ճարպեր Առաջադրված [25]
19th Actors and Actresses Union Awards Լավագույն օգնական դերասանուհի Հաղթանակ [26]
2017 4th Feroz Awards Լավագույն գլխավոր դերասանուհի Դեպք։ Իրադարձությունների ժամանակագրություն Առաջադրված [19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Ponga Paula (2 June 2008)։ «Verónica Sánchez»։ Fotogramas 
  4. Lakunza Rosana (27 February 2020)։ «Verónica Sánchez: "Me costó subir a un escenario, pero luego no me quería bajar"»։ Noticias de Gipuzkoa 
  5. «Verónica Sánchez: 10 cosas que debes saber sobre la actriz de "Sky Rojo"»։ Mag։ El Comercio։ 25 March 2021 
  6. 6,0 6,1 6,2 Cámara Nora (16 January 2020)։ «Verónica Sánchez: del amor adolescente de 'Los Serrano' al triángulo amoroso en 'El Embarcadero'»։ Diez Minutos 
  7. «Verónica Sánchez recuerda 'Los Serrano' y cómo le afectó la fama: "Me asustaba; fue muy abrumador"»։ FormulaTV։ 4 July 2019 
  8. Alonso Marta (18 January 2017)։ «Vuelve Génesis sin Verónica Sánchez»։ Espinof 
  9. «Verónica Sánchez protagoniza una serie policial en Cuatro»։ Vertele!։ eldiario.es։ 20 February 2006 
  10. «Verónica Sánchez se viste de época en 'La República'»։ Europa Press։ 3 January 2011 
  11. «Así fue el final definitivo de "La República" en TVE, con siete años de retraso»։ Vertele!։ eldiario.es։ 27 January 2019 
  12. Castilla Alba (14 May 2013)։ «Verónica Sánchez: "El vino me interesa y lo disfruto"»։ El Comercio 
  13. Aparicio Santiago (25 May 2014)։ «Verónica Sánchez: "Amparo, mi personaje en 'Sin identidad', está dispuesta a hacer cualquier cosa para salir de su situación"»։ FormulaTV 
  14. Figueroa Verónica (8 April 2015)։ «'Sin identidad' termina su venganza»։ El País 
  15. Solà Gimferrer Pere (15 March 2016)։ «'El caso', la crónica de una década que no fue ninguna postal»։ La Vanguardia 
  16. Galv M. (9 August 2017)։ «Verónica Sánchez apuesta por recuperar 'El Caso': "Quedaron todas las tramas abiertas"»։ El Confidencial 
  17. Aller María (20 January 2020)։ «'El embarcadero': Irene Arcos entrevista a Verónica Sánchez»։ Fotogramas 
  18. Herrera Nuria (4 February 2021)։ «'Sky Rojo': Netflix presenta los personajes de la nueva serie de Álex Pina ('La casa de papel')»։ Diez Minutos 
  19. 19,0 19,1 19,2 Catalá Laura (6 December 2017)։ «Verónica Sánchez en 4 papeles cinematográficos y 4 papeles televisivos»։ Bekia 
  20. «Intérpretes nominados en los XIII Premios Unión de Actores»։ El Mundo։ 11 May 2014 
  21. «13 Edición Premios 2003»։ Unión de Actores y Actrices։ Վերցված է 5 April 2021 
  22. «La película "Mía Sarah" supera su primera semana con 22.000 espectadores»։ La Voz de Galicia։ 23 December 2006 
  23. «Medallas del CEC a la producción española de 2006»։ Círculo de Escritores Cinematográficos։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2015-ին։ Վերցված է 4 April 2021 
  24. «'Volver', gran vencedora con seis Medallas del Círculo de Escritores Cinematográficos»։ Europa Press։ 19 January 2007 
  25. «Ganadores de la XXIV edición de los Premios Goya (2010)»։ El Cultural։ 14 February 2010 
  26. «Los actores de 'Gordos' y 'La Señora' se imponen en los premios de la Unión de Actores»։ Europa Press։ 30 March 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]