Լալի Էսպոսիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալի Էսպոսիտո
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 10, 1991(1991-10-10)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն՝ Արգենտինա
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1373106
lalioficial.com

Մարիանա «Լալի» Էսպոսիտո (անգլ.՝ Mariana «Lali» Espósito, հոկտեմբերի 10, 1991(1991-10-10)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի դերասանուհի և երգչուհի, որն առավել հայտնի է «Համարա հրեշտակներ» և «Կարմիր դերմատին» հեռուստասերիալներում կատարած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կառլոս Էսպոսիտոյի (Ֆուտբոլային մարզիչ) և Մարիա Խոսե Հերերայի ընտանիքում։ Ունի ավագ քույր՝ Անա Լաուրան և ավագ եղբայր՝ Պատրիսիոն։

Դեբյուտը կատարել է 1998 թվականին, 6 տարեկան հասակում դերակատարում ունենալով «Կարմելիտոն և դու» (իսպ.՝ Caramelito y vos) մանկական շոոի մեջ։ Հաջորդիվ կատարել է Քրիս Մորենայի պրոդյուսերավորած իր կինոդեբյուտը «Լույսի անկյուն» (իսպ.՝ Rincón de luz) մանկական ֆիլմում, որտեղ Լալին կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Մալենա «Կոկո» Կաբրերայի դերը։ Մեկ տարի անց կատարել է Ռոբերտայի դերը «Ֆլորիսյենտա» հեռուստասերիալում, որը նույնպես հանդիսանում է Քրիսի հաջողված գործերից։ 2006 թվականին Լալին կատարել է Ավգուստինա Ռոսսի դերը «Chiquititas sin fin» հեռուստասերիալում։

2007 թվականին ստացել է իր առաջին նշանակալից դերը, կատարելով Միրիանելա «Մար» Տեներիկո Ռինալդիի դերը «Համարյա հրեշտակներ» (իսպ.՝ Casi ángeles) հեռուստասերիալում, որի արտադրությունը կատարել է Cris Morena Group ընկերությունը։

2020 թվականից սկսած տեղափոխվել է Իսպանիա և նկարահանվել է «Կարմիր դերմատին» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Վենդիի դերը։

Հանրային պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին կատարված հարցումների արդյունքում 23-ամյա Էսպոսիտոն ճանաչվել է ամենասեքսուալ երրորդ արգենտինացի կինը, հարցումներն անցկացրել էր Radio Continental[7]։ Նույն թվականին զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը Թվիթերի իսպանալեզու ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպոսիտոյի մականունը և կեղծանունը որպես Լալի եղել է նրա ավագ եղբոր գաղափարը, որը փոխել է նրա անվան կարճ տարբերակը և «Մարի»-ն դարձրել է «Լալի»[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային դերեր
Տարի Անվանում Դեր Նշում
2003 Լույսի անկյուն Մալենա "Կոկո" Կաբրերա Հիմնական դեր
2004-2005 Ֆլորիսիենտա Ռոբերտա Էսպինոսա Հիմնական դեր
2006 Հավերժ երեխաներ Ագուստինա Ռոս Հիմնական դեր
2007-2010 Համարյա հրեշտակներ Մարիանելլա Ռինալդի Գլխավոր դեր
2011 Երբ դու ժպտում ես Միլագրոս Ռիվաս Հիմնական դեր
2012 Քաղցր սեր Անա Էպիզոդ՝ 36
2013 Միայն դու Դանիելա Կուստո Հիմնական դեր
2015-2016 Իմ հույսը Խուլիա Ալբարակին / Էսպերանսա Գլխավոր դեր
2017 Showmatch Դիմահարդար Կամեո
2018 MTV օրագիր Ինքն իրեն Հատուկ հյուր
2018 Սանդրո դե Ամերիկա Ռեյնա Ռոս Էպիզոդ՝ "El último hombre en la Tierra" and "Todo va a estallar"
2018 FOX-ի տաղանդները Ժուրի Տաղանդների շոու
2021 Կարմիր դերմատին Վենդի Գլխավոր դեր (Netflix)
2021 Արգենտինայի ձայնը Ժուրի Տաղանդների շոու
Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշում
2012 Իմ կյանքի կռիվը Բելեն Էստեվաս Հիմնական դեր
2013 Պատանի հրեշտակներ։ Ցտեսություն Ինքն իրեն Համերգ
2014 40 Մելիսա Հիմնական դեր
2016 Ես ամուսնացա մի հիմարի հետ Ինքն իրեն Կամեո
2016 Դա խաբեություն չէ Կամիլլա Բոեչի Գլխավոր դեր
2018 Մեղադրյալ Դոլորես Դրեյեր Գլխավոր դեր

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում

Բացման ակտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://premiosgardel.org.ar/ganadores
  5. https://premiosgardel.org.ar/ganadores/23
  6. https://www.diariodecultura.com.ar/musica/lali-esposito-fue-declarada-personalidad-de-la-cultura-de-la-ciudad-de-buenos-aires/
  7. «Jésica Cirio encabeza una lista de las mujeres más sexys de Argentina (Jésica Cirio tops a list of the sexiest women in Argentina)» (իսպաներեն). Radio Continental. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  8. «las 100 cuentas de twitter mas influyentes en español usando análisis de redes» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին.
  9. «Mariano Martínez y Lali Espósito: un amor casi celestial». Los Andes (իսպաներեն). 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալի Էսպոսիտո» հոդվածին։