Jump to content

Կարլ Տոկո-Էկամբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Տոկո-Էկամբի
ֆր.՝ Karl Toko Ekambi
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1992(1992-09-14)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 183 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2014 Ֆրանսիա Պարիժ 66 (21)
2014—2016 Ֆրանսիա Սոշո 72 (25)
2016—մ․հ․ Ֆրանսիա Պարիժ 31 (7)
Ազգային հավաքական
2015—մ․հ․ Կամերուն Կամերուն 15 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարլ Տոկո-Էկամբի (ֆր.՝ Karl Toko Ekambi‎, սեպտեմբերի 14, 1992(1992-09-14)[1][2][3], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), Կամերունի ֆուտբոլիստ, Անժե ակումբի և Կամերունի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոկո-Էկամբին Կամերունի հավաքականում

Տոկո-Էկամբի հայրենի քաղաքի՝ Պարիժ ակումբի աշակերտ։  2011 թվականի ապրիլի 26-ին Բոու ակումբի հետ խաղում նա խփեց իր առաջին գոլը[4]։ Հոկտեմբերի 21-ին Նորա ակումբի դեմ խաղում Կարլը գրանցեց Պարիժ ակումբում իր առաջին գոլը[5]։

2014 թվականի ամռանը Տոկո-Էկամբին տեղափոխվե է Սոշո ակումբ։  Օգոստոսի 2-ին Օրլեանա ակումբի դեմ խաղում, նա հանդես եկավ ակումբի առաջին դիվիզիոնում[6]։ Մեկ շաբաթ անց, Այաչչո ակումբի դեմ խաղում Կարլը Սոշի ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը [7]։ Առաջին դեբյուտային մրցաշրջանում նա խփել է 14 գոլ և դարձել թիմի լավագույն ռմբարկուն, այս ձեռքբերումը նա նվաճել է ևս մեկ տարի անց։

2016 թվականի ամռանը Տոկո-Էկամբի տեղափոխվեց Անժե ակումբ։  Օգոստոսի 13-ին Մոնպելե ակումբի դեմ խաղում, նա իր առաջին դեբյուտը կատարեց 1-ին լիգայում[8]։ Սեպտեմբերի 10-ին Դիժոնա ակումի դեմ խաղում Կարլը իր առաջին գոլը խփեց Անժե ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 6-ին Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում, Տոկո-Էկբեմին խաղացել է  Կամերունի ազգային հավաքականի կազմում[10]։ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Աֆրիկայի գավաթի որակավորման խաղին, 2017 թվականի Գամբիայի հավաքականի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[11]։

2017 թվականին ազգային հավաքականի կազմում Տոկո-Էկամբին հաղթել է Գաբոնում Աֆրիկայի գավաթը։  Մրցաշարում նա խաղացել է Սենեգալի, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի և Գաբոնի[12] թիմերի հետ[13]։

Նույն տարում Տոկո-Էկամբին մասնակցեց Ռուսաստանում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։  Մրցաշարում նա խաղում էր Գերմանիայի և Ավստրալիայի թիմերի դեմ[14]։

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 2016 թվականի սեպտոմբերի 3-ի տվյալներով Լիմբե Ստէդիում, Լիմբե, Կամերուն Գամբիա Գամբիա 1:1 1:1 2017 թվականի Աֆրիկայի գավաթի վորակավորման փուլ
02. 2017 թվականի մարտի 28-ի տվյալներով Էդմոն Ստէդիում, Բրյուսել, Բելգիա Գվինեա Գվինեա 1:1 1:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Կամերուն Կամերունա

  • 1st Աֆրիկայի ազգերի գավաթ-2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Париж VS. Бове 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 26.
  5. «Ньор VS. Париж 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21.
  6. «Сошо VS. Орлеан 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
  7. «Аяччо VS. Сошо 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  8. «Монпелье VS. Анже 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  9. «Анже VS. Дижон 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  10. «Буркина-Фасо VS. Камерун 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  11. «Камерун VS. Гамбия 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 3.
  12. «Камерун VS. Габон 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  13. «Камерун VS. Гвинея-Биссау 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 18.
  14. «Германия VS. Камерун 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Տոկո-Էկամբի» հոդվածին։