Կարլ Գուտե Յանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Գուտե Յանսկի
անգլ.՝ Karl Guthe Jansky
Ծնվել էհոկտեմբերի 22, 1905(1905-10-22)[1][2][3][…]
Նորման, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 14, 1950(1950-02-14)[1][2][3] (44 տարեկան)
Ռեդ Բենք, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, գյուտարար և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա, Ռադիոաստղագիտություն[4], Ռադիոալիքներ[4], atmospheric wave?[4], ռադիոտեխնիկա[4], radiotelephony?[4], Մթնոլորտային էլեկտրականություն[4], անտենա[4] և Գիտության պատմություն[4]
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
 Karl Guthe Jansky Վիքիպահեստում

Կարլ Գուտե Յանսկի (անգլ.՝ Karl Guthe Jansky, հոկտեմբերի 22, 1905(1905-10-22)[1][2][3][…], Նորման, Օկլահոմա, ԱՄՆ - փետրվարի 14, 1950(1950-02-14)[1][2][3], Ռեդ Բենք, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և ռադիոինժեներ, ռադիոաստղագիտության հիմնադիր։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է Վինսկոնսինի համալսարանը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանում։

1928 թվականից աշխատել է Բելլ ընկերության լաբորատորիաներում որպես ինժեներ։

1932 թվականին բացահայտել է տիեզերական ռադիոճառագայթումը։ Բելլ ընկերության Հեմստեդյան հրաձգարանում ուսումնասիրելով մթնոլորտային ռադիոխանգարումներ ալիքների դեմետրային միջակայքում (14 մ)՝ հայտնաբերել է անհայտ ծագման անընդհատ ռադիոաղմուկ, որի աղբյուրը նա 1933 թվականի ապրիլին նույնացրել է «Ծիր Կաթինի» հետ։

1933 թվականի մայիսին «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակել է հոդված[5], որում նշել է, որ աստղային աղմուկն առավել ինտենսիվ է, երբ ալեհավաքն ուղղվում է դեպի Ծիր Կաթինի կենտրոնական մասը։ Յանսկիի աշխատանքները ոչ մի արձագանք չեն գտել ոչ ռադիոինժեներների, ոչ էլ աստղագետների շրջանում, և 1938 թվականին նա դադարեցրել է հետազոտությունը՝ կապված տիեզերական ռադիոճառագայթման հետ։ Շարունակել է ուսումնասիրել Երկրի մթնոլորտում ռադիոխանգարումները և ռադիոալիքների տարածմումը, ինչպես նաև միկրոալիքային ռադիոսարքավորումների մշակմամբ։

Կարլ Յանսկին մահացել է 44 տարեկան հասակում սրտային անբավարարությունից[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից շնորհվում է Կարլ Յանսկու պատվավոր դասախոսություն։ Նրա պատվին են անվանել ճառագայթման հոսքի սպեկտրային խտության չափման ոչ համակարգային միավորը՝ Յանսկի և խառնարան լուսնի վրա, ինչպես նաև 1932 Յանսկի աստերոիդը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Smothers, Ronald (1998 թ․ հունիսի 9). «Commemorating a Discovery in Radio Astronomy». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Karl G. Jansky, 44, Authority in Radio; Bell Laboratories Engineer Dies--Discovered Waves of Extraterrestrial Origin». The New York Times. 1950 թ․ փետրվարի 15. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին. «Karl Guthe Jansky of 57 Silverton Avenue, Little Silver, N.J., radio research engineer with the Bell Telephone Laboratories since 1928, who discovered radio waves of extraterrestrial origin in 1933 died yesterday in the Riverside [sic] Hospital, Red Bank, N.J., of a heart malady.»
  7. «(1932) Jansky». Dictionary of Minor Planet Names. Springer. 2003. էջեր 155. doi:10.1007/978-3-540-29925-7_1933. ISBN 978-3-540-29925-7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Пози Дж. Л., Брейсуэлл Р. Н. Радиоастрономия. — М.: Иностранная литература, 1958.
  • Струве О., Зебергс В. Астрономия XX века. — М.: Мир, 1968.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Գուտե Յանսկի» հոդվածին։