Jump to content

Կարաոկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարաոկե (բարդ բառ, կազմված երկու բառերի միաձուլումից՝ ճապ.՝ 空 [カラ] կառա - դատարկություն և անգլ.՝ orchestra' '- նվագախումբ. ճապոներենով՝ オーケストラ — ōkesutora բառը, բառացիորեն նշանակում է «դատարկ նվագախումբ»), զվարճություն, որի իմաստ ոչ մասնագիտորեն երգելու մեջ է, որի ժամանակ օգտագործում են Էլեկտրոնային սարքը, որը թույլ է տալիս երգել նախապես ձայնագրված երաժշտության (ձայնագրվածք) ներքո, ինչպես նաև հենց այդ սարքը։

Հեղինակների և կատարողների ձայնագրվածքի օգտագործման հարցը մինչև օրս մնում է վիճելի և բաց։

Աշխատանքի սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիո սարքերի դեպքում երգողի ձայնը, որը լսվում է խոսափողից, խառնվում է հատուկ վահանակում ձայնագրված երաժշտության հետ և հնչում է ուժեղացուցիչով (հետո ակուստիկ համակարգով)։

Կարաոկեն տեսանյութի դեպքում երգերի ցանկի նիշքը նվագարկիչից ցուցադրվում է հեռուստացույցի/մոնիտորի էկրանին։ Ստեղծագործությունը ընտրելուց հետո հնչում է ձայնագրվածքը և ներքևում վազող տողով անցնում են երգի բառերը։ Մի շարք կրիչներում ենթագրերը ամեն նոր տողի հետ փոխվում են և փոխում են իրենց գույնը՝ կապված երգի տվյալ հատվածի կատարումից։ Դա արվել է հարմարության համար, որպեսզի երգողը իմանա, թե երբ սկսի երգել և ինչպես ճիշտ երգել։

Որպես կանոն, այս սարքավորումները խոսափողի ձայնի բարձրությունը կարգավորելու հնարավորություն ունեն, ինչպես նաև, հաճախ, արձագանքի ճնշող և ռեվերբերացիա։ Նրանցից շատերը ունեն ֆիլտր, որը կտրում է ձայնային հաճախության տիրույթը ձայնագրվածքից (անհրաժեշտը է օրիգինալը օգտագործելու դեպքում, որոնք պատրասված չեն կարաոկեների համար), այդպես ջնջվում կամ խլացվում է իրական կատարողի ձայնը։

Վերջին ժամանակներում կարաոկեների համակարգների հնարավորությունները զգալի ընդլայնվել են։ Բացի, ֆոնային ձայնային ուղեկցումից և ենթագրերով տեսանյութից, հայտնվել են արագությունը և երաժշտության տոնայնությունը փոխելու, մենակատարի ձայնը մեխանիկորեն անջատելու և միացնելու, ծրագրավորման և ստեղծագործությունները տեսակավորելու, խմբակային մրցույթներ անցկացնելու, երգեցողության համար գնահատելու հնարավորություններ։

Կարաոկեն ստեղծվել է Ճապոնիայում XX դարի երկրորդ կեսին։ 1971 թվականին ճապոնացի թմբկահար Դայսուկե Ինոուեն ռոք խմբի ելույթների ժամանակ, որտեղ նա նվագում էր, ոչնչով չի կարողացրել զբաղեցնել հանրությանը ընդմիջման ժամանակ։ Այդ ժամանակ նա ստեղծեց մի սարք, որ կարող էր վերարտադրել երգի երաժշտությունը առանց բառերի։ Երաժիշտները հանդիսատեսին տալիս էին տեքստը և հանգստանում, մինչ ամբոխը հաճույքով երգում էր։ Միայն 15 տարի անց կարաոկեն դարձել է հայտնի։ Սակայն միակ բանը, որով Դայսուկեն հիշվեց, եղել է 2004 թվականին, երբ նա ստացել է «Իգնոբելյան մրցանակ» (Ig Nobel Prizes) ամենահիմար, ծիծաղելի և անօգուտ հայտնագործությունների համար։ Նախկին թմբկահարին շնորհել են աշխարհի մրցանակ, որպես «մարդկության համար բացահայտած նոր միջոց՝ մարդկանց միմյանց հանդեպ հանդուրժողականություն սովորեցնելու համար»։

Այնուամենայնիվ, այլ տվյալներով, կարաոկեի նախատիպը հայտնվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդ ժամանակ հայտնի են եղել Միտչ Միլլերի երգչախումբը։ Մասնագիտացված վոկալիստները կատարել են հիթերը հեռուստացույցով, իսկ հեռուստադիտողները նայում էին հեռուստացույցին և ձայնակցում էին։ Բայց այդ համակարգը տարբերվում է նրանից, որը օգտագործվում է հիմա։

Կարաոկե երաժշտության աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական սկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի օպտիկական սկավառակների կարաոկեի երկու տարբերակ՝ CD և DVD: Նրանց ձևաչափի տարբերությունն այն է, որ CD սկավառակներում կարաոկեն ձայնագրված է MIDI ֆայլի տեսքով, այդ պատճառով որակը, որպես օրենք, զիջում է DVD սկավառակների կարաոկեին։ Ձայնի որակը նրանց մոտ կախված է ձայնային քարտից, որը տեղադրված է ԱՀ-ում կամ երաժշտական գործիքում։ Պրոֆեսիոնալ քարտերը (և սեմպլեր՝ բանկում ձայնը ձայնագրելու համար), այժմ առկա են միայն Korg, Roland, Kurzweil, Yamaha ընկերություննների պրոֆեսիոնալ ստեղնային գործիքներում։ Նրանցում ձայնը ձայնագրված է WMA ձևաչափով, որը թույլ է տալիս ավելացնել պրոֆեսիոնալ երգիչների ձայնագրվածքները։

Ինչպես նաև DVD-կարաոկե սկավառակների վրա ստեղծագործություն ձայնագրելու համար օգտագործվում է OGG ձևաչափը, որը թույլ է տալիս հասնել ձայնի լավագույն որակին։

Ինչպես նաև արտադրողներ, ինչպիսիք են՝ AST, Evolution և Virtual Yourday ունեն երգերի ներկառուցված արխիվ, պահվող և թարմացվող, համացանցի միջոցով և չեն կարող հնչել այլ կարաոկե համակարգերով։

Կոշտ սկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարաոկե համակարգի սկավառակը ընդգրկում է 10 000-ից մինչև 49 000 ստեղծագործություններ՝ ձայնագրված և պաշտպանված ստեղծագործություններով։ Սկավառակի ռեպերտուարի թարմացումը կատարվում է համացանցի կամ սկավառակի փոխման միջոցով, հիմնականում իր կարաոկե ֆայլերը սկավառակի վրա ձայնագրել չի կարելի, երբեմն հնարավորություն տալով ձայնագրել իր ֆայլերը հաջորդ թարմացումում, կամ անձնական պատվերով։ Սկավառակների վրա կարաոկե ֆայլերի պահպանումը օգտագործում են հետևյալ արտադրողները՝ AST, Evolution Studio, Yourday:

MP3

Mp3 ֆայլերը կարաոկեյի համար ձայնագրվում են ստուդիաներում կամ իրենցից ներկայացնում են օրիգինալ ստեղծագործության երաժշտության տարբերակը առանց բառերի, որոնք օգտագործում են արտիստները ելույթների ժամանակ։ Mp3 ավելի հաճախ հանդիպող ձևաչափն է պրոֆեսիոնալ կարաոկե համակարգերում։

«MIDI-կարաոկե» ֆայլերի ձևաչափտ՝ MIDI ֆայլերի ոչ պաշտոնական ընդլայնում է։ Երաժշտությանը ավելացվում է տեքստ, որը կարող է երևալ հնչման ժամանակ՝ հատուկ ծրագրի միջոցով (օրինակ՝ Encore! Karaoke Player, KMid կամ PyKaraoke), բայց չի ազդում սովորական MIDI- ֆայլերի հնչմանը։ Այսպիսի ձևաչափի ֆայլերի համար օգտագործվում է ընդլայնում «.kar» անվանումով։

WAV

Չսեղմված աուդիոհոսք պահպանման ձևաչափ, լայն օգտագործվում է ԶԼՄ-ների իդուստրիայում։ Նրա յուրահատկությունը այն է, որ ամպլիտի կոդը կոդավորելու համար հատկացվում է բիթի ֆիքսված քանակ։ Այն ազդում է դուրս եկող ֆայլի չափսի վրա, բայց այն դարձնում է հարմար ընթերցման համար։ Նմանատիպ wave ֆայլը կազմված է վերնագրի մասից, աուդիոհոսքով մարմնից և պոչից՝ այլ տեղեկության համար, որտեղ աուդիո խմբագրողները կարող են ձայնագրել սեփական մետատվյալները։

CD+G

Կարաոկեի միջազգային ձևաչափ, երգերը հիմնված են mp3-ի և տեքստային ֆայլի վրա։

OGG

Սեղմված ձայնային ֆայլ, որը օգտագործվում է անվճար, արտոնագրված աուդիո Ogg Vorbis սեղմում։ Ogg ձևաչափը նման է MP3 ձևաչափին, բայց ավելի լավ է հնչում, քան նույն չափսը ունեցող MP3 ֆայլը, կարող է ներառել աուդիոյի մետատվյալներ, ներառելով տեղեկություն կատարողի և երգի մասին։

Ժամանակակաից հայտնի ձևաչափերից մեկը՝ ֆայլերի հավաքածու UltraStar և միասնական ծրագրերի համար։ Այս տեքստային ֆայլը, պարունակում է անվանում, հեղինակ, տարբերակ, ոճ, ֆոն, տեքստ (մասերի բաժանված իր բարձրությամբ և տևողությամբ) և նման երգեր, ինչպես նաև ֆայլերի անվանումներ երգերի պաստառներով, ֆոնով, որոնք օգտագործվում են երգելու ընթացքում և հենց ստեղծագործությամբ։ Վերջին դաշտը կոչվում է «MP3», բայց օգտագործվում է այլ ձևաչափերում ևս։

Կարաոկեյի վերջին ձևաչափերից մեկը Encore! Karaoke Player ծրագրերի և միսնականների համար։ Այն ֆայլ է, որը իր մեջ ընդգրկում է ձայնագրվածք (որպես օրենք երաժշտության մինուսը բեկ վոկալով) և երգի բառերը, համաժամացված վանկերով։ Տվյալ ձևաչափը ներկա ժամանակում մեծ ճանաչություն է ձեռք բերում կարաոկե ակումբներում։ Հիմնականում ձայնագրվածքի դեպքում օգտագործվում է օրիգինալ մինուսը, որով երգում են հենց երգիչները։

Կարաոկե սարքավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կենցաղային երաժշտական գործիքներ (երաժշտական կենտրոններ, նվագարկիչներ, տնային կինոթատրոններ և այլն) ունեն կարաոկեյի գործառույթ՝ ներկառուցված ձայնափողի մուտքում և խառնիչ՝ ձայնագրվածքը հնչեցնելու համար։

Գոյություն ունեն, այսպես ասված կարաոկե մեքենաներ, որոնց աշխատանքի նպատակն այն է, որ արտաբերեն ձայնագրվածքը առանց վոկալային հատվածի ներկայության և միաժամանակ էկրանին երգի բառերի վազող տողերի հեռարձակումով, կատարողի տեսահոլովակով կամ ֆոնային տեսանյութով։ Այդպիսի համակարգերը օգտագործվում են կարաոկե ակումբներում, նաև տանը։

Մասնագիտական կարաոկե համակարգեր. AST, Evolution[1], Yourday օգտագործվում են մասնագիտացված կարաոկե հաստատություններում, ընդգրկում են երգերի արխիվ (կարաոկե նվագարկիչ առանց սկավառակների) և ունեն ֆունկցիոնալ անհրաժեշտ հաշվապահական հաշվառման և ոչ առևտրային կազմակերպությունների համար հեղինակների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հաշվետվության հետ, ինչպիսիք են՝ «РАО» (Ռուսական Հեղինակային Հասարակություն), «ВОИС» (Համառուսական մտավոր Սեփականության Կազմակերպություն) և Առաջին Երաժշտական Հրատարակչությունը (ПМИ):

MadBoy համարվում է պրոֆեսիոնալ կարաոկե համակարգ, բայց չունի իր երգերի արխիվը։

Կենցաղային կարաոկե համակարգների մեջ ներկա պահին հայտնի ապրանքանիշներ են՝ Daewoo, LG:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարաոկե» հոդվածին։