Կատեգատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգատ (դան․՝ Kattegat, շվեդ.՝ Kattegatt), նեղուց Յուտլանդիա թերակղզու արևելյան ափեզրի և Սկանդինավիան թերակղզու հարավարևմտյան մասին միջև։ Միացնում է Հյուսիսային ծովը Սկագերակ նեղուցով Բալթիկ ծովի հետ Էրեսուն, Փոքր Բելտ և Մեծ Բելտ նեղուցներով։ Երկարությունը մոտ 200 կմ, լայնությունը՝ 60 կմ հյուսիսում և մինչև 122 կմ հարավում։ Խորությունը կազմում է 10 - 30 մետր, հյուսիսային մասում ավելին քան 50 մ։

Կատեգատ նեղուց են թափվում Գյոտա-Էլվ, Լագան, Նիսան, Էտրան, Վիսկան գետերը Շվեդիայի կողմից, և Գուդենո գետը Դանիայի կողմից։

Նեղուցում գտնվող խոշորագույն կղզիներն են Սամսյոն, Ուրուստը, Լեսյոն, Անհոլտը։ Վերջին երկուսը անվանում են նաև դանիական «անապատային գոտի» նրանց չոր ամառային կլիմայի պատճառով։

Նեղուցում գոյություն ունեն երկու հոսանք՝ հյուսիս ուղղված ավելի քիչ աղի ջրի մակերևույթին մոտ և ավելի աղի խորքային հոսանք, որն ուղղված է դեպի հարավ։ Ափամերձ ջրերը ձմռանը սառչում են։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Kattegat անվանումը առաջացել է նիդերլանդերեն Kat (կատու) և Gat (անցք) բառերից։ Այս անվանման ծագումը գալիս է Միջին դարերից, երբ նավապետները անվանում էին այս նեղուցը նեղ ինչպես «կատվի անցումը», քանի որ այստեղ կան շատ ծանծաղուտներ և նավարկելի տարածքը չափազանց նեղ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատեգատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 288