Կատարինա Իվանովսկան մոդելային կարիերան սկսել է 2004 թվականին՝ հայտնվելով Միլանի Fashion Week-ում, Մակեդոնիայում Look Models International-ում հաղթանակ տանելուց հետո[1][2]։ 2004 թվականի դեկտեմբերին Իվանովսկան հայտնվել է Elle ամսագրում, ինչպես նաև Citizen K, Stiletto, իտալական և ռուսական Vogue ամսագրերում[1][2], Diva և Maxima ամսագրերի շապիկներին և Dolce & Gabbana-ի 2006 թվականի գովազդներում[1]։ Համարվում է մակեդոնացի հաջողակ մոդելներից[3]։ 2010 թվականին հայտնվել է սերբիական Elle ամսագրում, 2011 թվականին պայմանագիր է ստորագրել Victoria's Secret ապրանքանիշի հետ[4]։
2011 թվականին խաղացել է առաջին դերը մակեդոնական Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Երրորդ կես» ֆիլմում` մարմնավորելով երիտասարդ հրեա աղջնակի` Ռեբեկայի դերը[5]։