Կատարինա Իվանովսկա
Կատարինա Իվանովսկա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի |
![]() |
Կատարինա Իվանովսկա (մակեդոներեն՝ Катарина Ивановска, օգոստոսի 18, 1988, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի մոդել, դերասանուհի։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատարինա Իվանովսկան մոդելային կարիերան սկսել է 2004 թվականին` հայտնվելով Միլանի Fashion Week-ում, Մակեդոնիայում Look Models International-ում հաղթանակ տանելուց հետո[1][2]։ 2004 թվականի դեկտեմբերին Իվանովսկան հայտնվել է Elle ամսագրում, ինչպես նաև Citizen K, Stiletto, իտալական և ռուսական Vogue ամսագրերում[1][2], Diva և Maxima ամսագրերի շապիկներին և Dolce & Gabbana-ի 2006 թվականի գովազդներում[1]։ Համարվում է մակեդոնացի հաջողակ մոդելներից[3]։ 2010 թվականին հայտնվել է սերբիական Elle ամսագրում, 2011 թվականին պայմանագիր է ստորագրել Victoria's Secret ապրանքանիշի հետ[4]։
2011 թվականին խաղացել է առաջին դերը մակեդոնական Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Երրորդ կես» ֆիլմում` մարմնավորելով երիտասարդ հրեա աղջնակի` Ռեբեկայի դերը[5]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասակը` 180 սմ[6]
- Կուրծքը` 84 սմ[6]
- Մեջքը` 58,5 սմ[6]
- Կոնքը` 89 սմ[6]
- Մազերը` մուգ շագանակագույն[6]
- Աչքերը` կանաչ[6]
- Հագուստի չափսը` 36[6]
- Կոշիկի համարը` 41[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Katarina Ivanovska Archived 2018-07-29 at the Wayback Machine.. New York Magazine.
- ↑ 2,0 2,1 Model Mania Archived 2016-11-19 at the Wayback Machine.. Hint Fashion Magazine. October, 2004.
- ↑ Dnevnik newspaper Archived 2011-09-28 at the Wayback Machine. "Најуспешниот топ-модел Катарина Ивановска"
- ↑ «Katarina Ivanovska became Victoria's Secret Model»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է 2017-04-29
- ↑ Katarina Ivanovska got her first acting job(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Katarina Ivanovska» (անգլերեն)։ Fashion Model Directory։ Վերցված է 2015-04-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Katarina Ivanovska at the Fashion Model Directory
- Katarina Ivanovska profile at NYmag.com Archived 2018-07-29 at the Wayback Machine.
|