Jump to content

Կառլ Վուտկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Վուտկե
Ծնվել էհունվարի 3, 1849(1849-01-03)[1][2][3]
ԾննդավայրTrzebnica, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էհուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3] (78 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Գերմանիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
 Carl Wuttke Վիքիպահեստում

Կառլ Վուտկե (գերմ.՝ Carl Wuttke, հունվարի 3, 1849(1849-01-03)[1][2][3], Trzebnica, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - հուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3], Մյունխեն, Գերմանական ռայխ), գերմանացի նկարիչ[4]։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլը նկարչություն է սովորել նախ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում (1871-1873 թվականներին), ապա 1873 թվականին Մյունխենում Անջելո Կուալյոյի մոտ և 1877-1878 թվականներին Դյուսելդորֆում՝ Յուգեն Դյուքերի մոտ։

Նկարիչը շատ է ճանապարհորդել։ 1874 թվականին նա ոտքով ճանապարհորդության է մեկնել Իտալիա, որտեղ ապրել և աշխատել է մինչև 1876 թվականը։ Այնուհետև նա բազմիցս գալիս էր այս երկիր, որտեղ ստեղծվում էին նրա բազմաթիվ կտավները, այդ թվում՝ Սիցիլիայում և Սարդինիայում։ 1880 թվականին այցելել է հարավային Իսպանիա, 1894 թվականին՝ Նորվեգիա։ Նա նաև ճանապարհորդել է Աֆրիկայում՝ Ալժիր, Եգիպտոս և Սուդան։ 1893 թվականին եկել է ԱՄՆ, 1898-1899 թվականներին շրջել է աշխարհով մեկ՝ այցելելով նաև Չինաստան և Ճապոնիա։ Հեռավոր Արևելքում նա նկարներ է նկարել Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի համար, որոնք զարդարում էին Բեռլինի Քաղաքային պալատի արծաթյա սրահը։

1885 թվականից մշտապես բնակվում էր Մյունխենում՝ լքելով քաղաքը միայն իր երկար ճանապարհորդությունների դեպքում։ Նա հիմնականում բնանկարիչ էր, բայց հաճախ նկարում էր ժանրային տեսարաններ։ Ընտրած գույների պայծառության ու ոճի առանձնահատկությունների առումով նա իմպրեսիոնիզմի նախակարապետներից է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Reise-Erinnerungen von Studienfahrten rings um die Erde. München 1914

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. ныне — Тшебница, Нижнесилезское воеводство, Польша
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Վուտկե» հոդվածին։