Կառլ-Օքե Էրիկսոն
Կառլ-Օքե Էրիկսոն | |
---|---|
Ծնվել է | 1934 թվականի նոյեմբերի 16 |
Ծննդավայր | Ավեստա, Դալարնա, Շվեդիա |
Մահացել է | 2015 թվականի նոյեմբերի 7 |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | Դերասան |
Կառլ Օքե Էրիկսոն (շվեդ.՝ Carl-Åke Eriksson, նոյեմբերի 16, 1934, Avesta, Դալարնա, Շվեդիա - նոյեմբերի 7, 2015, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդացի կինոյի ու թատրոնի դերասան։ Համարվում է «Kvällspostens Thaliapris» մրցանակի միակ կրկնակի դափնեկիրը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին Էրիկսոնը հաջող կարիերա ունեցավ Մալմյոյի քաղաքային թատրոնում։ Ստացել է մրցանակ Դեյլ Վասսերմանի «Թռչելով կկուի բույնի վրայով» ներկայացումում Ռ․ Պ․ Մակմերֆիի դերի և Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիայի Վուլֆից» ներկայացումում Ջորջի դերի համար։ Էրիկսենը հայտնվում է Լարս Նորենի պիեսում և ունենում է մի քանի երկրորդական դերեր հեռուստատեսային ֆիլմերում և սերիալներում։
1990-ականների սկզբին ալկոհոլի պատճառով Կառլ-Օքեն սկսում է այցելել «Անանուն ալկոհոլիկներ» խմբակցություն։
2007 թվականին դերասանի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, բայց արդյունավետ բուժումը նրան օգնեց, և Էրիկսոնը վերադարձավ թատրոն։ Սակայն, շուտով քաղցկեղը կրկնվեց, և դերասանը մահացավ 2015 թվականի նոյեմբերի 7-ին[1]։
Ընտրված ֆիլմերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1968 | ֆ | Något att tala om i framtide | Կառլ Ուլոֆ | |
1982 | ֆ | Պարզամտորեն սպանությունը | Den enfaldige mördaren | Վալլին |
1996-1996 | ս | Գրեվեհոլմ ամրոցի գաղտնիքը | Mysteriet på Greveholm | հարևան |
2002 | ֆ | Պեր | Taurus | |
2006 | ֆ | 30 օր մինչ լուսաբացը | Frostbiten | Պրոֆեսոր Գերհարդ Բեքերտ (Gerhard Beckert) |
2009 | ֆ | Աղջիկը, ով պայթեցրեց օդային ամրոցները | Luftslottet som sprängdes | Բերտին Յաներյուդ |
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Դեր | Ստեղծագործությունը | Բեմադրիչ | Թատրոն |
---|---|---|---|---|
1962 | Farmor och vår Herre (Յալմար Բերգման) | Ինգվե Նուրդվալլ | Մալմյոյի քաղաքային թատրոն | |
1999 | Նյումեն Նոգգս | Nicholas Nickleby (Դեվիդ Էդգար) ըստ Չարլզ Դիքենսի վեպի) | Յեորգ Մալվիուսշ | Ստոկհոլմի քաղաքային թատրոն |
2000 | Ֆորդ | Վինձորական ծաղրասերները (Ուիլյամ Շեքսպիր) | Ռոննի Դանիելսոնշ | |
2002 | Հերցոգ Ֆրեդերիկ | Ինչպես է ձեզ այն դուր գալիս (Ուիլյամ Շեքսպիր) | Յուհաննա Գարպե | |
2003 | Harold Nichols | Allt eller inget | Մարիաննա Մյորկ | |
2004 | Հայր | Ժամանակը Երկրի վրա(Վիլհեմ Մուբերգ) | Լեյֆ Ստիններբուրմ | |
Սիմեոնով-Պիշիկ Բորիս Բորիսովիչ | Բալի այգին (Անտոն Չեխով) | Լեններ Յուլստյոմ | ||
2006 | Էգեյ | Միջամառնային գիշերվա երազ (Ուլիյամ Շեքսպիր) | Ալեկսանդր Մյորկ Էյդեմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Teaterstjärnan avliden – dog i cancersviterna» (շվեդերեն). Expressen. 8 ноя 2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.