30 օր մինչ լուսաբացը
30 օր մինչ լուսաբացը շվեդ.՝ Frostbiten | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ֆիլմ անչափահասների համար, սարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ, կինոկատակերգություն և սարսափ ֆիլմ |
| Թվական | 2006 |
| Լեզու | գերմաներեն և ֆիններեն |
| Ռեժիսոր | Անդերս Բանկե[1] |
| Սցենարի հեղինակ | Դենիել Օջանլաթվա |
| Դերակատարներ | Պետրա Նիլսեն[2], Գրետա Հավնեսկյոլդ[2], Էմմա Օբերգ[2], Կարլ Օկե Էրիկսոն[2], Յոնաս Կարլսթրյոմ[2], Նիկլաս Գրենբերգ[2], Նուր Էլ-Ռեֆայ[2], Մոնս Նատանաելսոն[2] և Տոմաս Հեդենգրան[2] |
| Երաժշտություն | Էնթոնի Լլենդո |
| Պատմվածքի վայր | Ուկրաինա |
| Տևողություն | 98 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
30 օր մինչ լուսաբացը (շվեդ.՝ Frostbiten), 2006 թվականի շվեդական կատակերգություն։ Ռեժիսորը Անդերս Բանկեն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվական, Ուկրաինա։ Էսէսական խումբ, որի մեջ կար շվեդ կամավորական Գերհարդ Բեքքերտը. վերջինս թաքստոց է փնտրում քրիստոնեական տան մեջ։ Բայց այստեղ նրանք դառնում են վամպիրների զոհը։
Մեր օրեր։ Քաղաք Շվեդիայի հյուսիսում։ Այստեղ է գալիս նոր բժիշկ՝ Անիկան իր դեռահաս աղջկա՝ Սագայի հետ, որը բավականին արագ ծանոթանում է տեղի գեղեցկուհի Վեգայի հետ, ով նոր ընկերուհուն հրավիրում է Յոնի երեկույթին։ Այդ ժամանակ Սեբաստիանը կուլ է տալիս պրոֆեսոր Բեքքարտից գողացած կարմիր սրվակները։ Երիտասարդը ձեռք է բերում սաստիկ քաղց և դրա հետ մեկտեղ պարանորմալ կարողություններ։ Վեգան մտնում է սենյակ և վերցնում է բոլոր մնացած սրվակները, որ բերել էր խնջույքին։
Սեբաստիանը, ով հրավիրվում է իր ընկերուհու՝ Կորնելիայի տուն որպես հյուր, տանջվում էր խաչ և սխտոր տեսնելուց։ Վերջիվերջո նա կենդանի նապաստակ է ուտում։ Իսկ խնջույքին Վեգան սրվակներով հյուրասիրում է իր ընկերներին և սկսում հետևել, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Որոշ ժամանակ անց նրանք դառնում են վամպիրներ և սկսում ուտել խնջույքում գտնվող մնացած երիտասարդներին։ Սագան պետք է փախչեր նրանցից։
Երբ Անիկան լինում է հերթապահության հիվանդանոցում, նրան խայթում է մի աղջիկ, ով իբր կոմայի մեջ էր։ Բեքքերտը ուզում է առաջին հերթին վերացնել գործըկերոջը և հետո պատմել, թե ինչպես է նա դառնում վամպիր։ Տարիներ շարունակ նա փորձեր էր կատարում, որի արդյունքում նա ավելի փորձառու վամպիր է դարձել, իսկ վամպիրների արյունով լցված կարմիր սրվակները, նրան պետք էին հետագա փորձերը անելու համար։
Ֆիլմի վերջում Սագան տեսնում է Մարիա անունով մի աղջկա, ով պնդում է, որ Սագան նման է իր քրոջը։ Վերջիվերջո Սագան նրան թողում է այստեղ և մեկնում հարավ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Պետրա Նիլսեն | Անիկա |
| Քառլ-Օկե | Պրոֆեսոր Գերհարդ Բեքերտ |
| Գրետե Հավնյոշվիլդ | Սագա |
| Էմմա Օբերգ | Վեգա |
| Յոնաս Լոս | Ռոբերտ |
| Նիքոլաս Գրյոնբերգ | Յոն |
| Գուստավ Յուխանսոն | Յուել |
| Լիննի Յոնսոն | Սիսի |
| Նոուր Էլ-Ռեֆայ | Կորնելիա |
| Յունաս Կարստրյոմ | Սեբաստիան |
| Աննա Լինդհոլմ | Մոնա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|