Կապրիս Բուրե
Կապրիս Բուրե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ասիենդա Հեյթս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Bishop Amat Memorial High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և գործարար |
Կայք | bycapricelingerie.com |
Caprice Bourret Վիքիպահեստում |
Կապրիս Բուրե (անգլ.՝ Caprice Bourret[2][3], հոկտեմբերի 24, 1971[1], Ասիենդա Հեյթս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, դերասանուհի և գործարար։ Ներկայում բնակվում է Լոնդոնում, որտեղ ղեկավարում է իր ընկերությունը՝ By Caprice Lingerie[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բապրիս Բուրեն ծնվել է հրեական ընտանիքում, մանկությունն անցկացրել է Հասիենդա Հայթսում (Կալիֆոռնիա)։ 1996 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սկսել է մոդելի կարիերա[5][6]։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ընթացքում Կապրիս Բուրեն հայտնվել է ավելի քան 25 ամսագրերի շապիկներին[7][8], ինչպիսիք են՝ Vogue, GQ, Cosmopolitan, Esquire, Maxim, FHM և Sports Illustrated հավելվածը[9], որ նվիրված էր լողազգեստներին։ Ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին News of the World, GQs Woman of the Year and Maxim International Woman of the Year վարկածներով[10]։ Նա նաև նկարահանվել է դիետիկ Կոկա-կոլայի և Pizza Hut-ի գովազդներում[11]։
Ներքնազգեստների շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Կապրիս Բուրեն պայմանագիր է կնքել Debenhams-ի հետ՝ նրան վաճառելով ներքնազգեստերի շարքի համար իր անունն օգտագործելու իրավունքը։ Սակայն 2006 թվականին հետ է վերցրել այդ իրավունքը և իր միջոցներով հիմնել By Caprice Lingerie ընկերությունը։ Հետագայում նա սկսել է արտադրել նաև լողազգեստներ, գիշերազգեստներ և անկողնային պարագաներ[12][13][14]։ 2010 թվականին Կապրիս Բուրեն հիմնադրել է Bedding By Caprice[15]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Կապրիս Բուրեն պայմանագիր է կնքել Virgin Records-ի հետ, որի օգնությամբ թողարկել է իր առաջին սինգլը՝ «Oh Yeah», որն զբաղեցրել է 24-րդ տեղը Մեծ Բրիտանիայում։ 2001 թվականին նա ձայնագրել է ևս մեկ սինգլ՝ «Once Around the Sun», որը նույնպես զբաղեցրել է 24-րդ տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։ 2012 թվականի օգոստոսին Կապրիսն սկսել է վարել սյունակ Մեծ Բրիտանիայի խոշոր ամսագրերից մեկում՝ Business Matters[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ամառվանից Կապրիս Բուրեն փաստացի ամուսնության մեջ է Թայ Կոմֆորտի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Ջեքս Բուրե-Կոմֆորտը (ծնվել է 2013 թվականի օգոստոսի 19-ին, սուրոգատ մորից) և Ջեթ Բուրե Կոմֆորտը (ծնվել է 2013 թվականի սեպտեմբերին)[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ California Births 1905—1995
- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
- ↑ «How Caprice went from supermodel to lingerie entrepreneur». Real Business. 2009 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «5minute interview caprice bourret». The Independent. London.(չաշխատող հղում)
- ↑ Bloom, Nate (2005 թ․ հուլիսի 29). «Celebrity Jews». Jweekly.com. The Jewish News Weekly of Northern California. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Amira Hashish (2011 թ․ հունիսի 9). «How Caprice became a model businesswoman». Thisislondon.co.uk. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Bevan, Nathan (2009 թ․ փետրվարի 14). «Supermodel Caprice stars alongside Rhys Ifans in new show». WalesOnline. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Most Popular». CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Interview Actress & Supermodel Caprice Bourret for Obesity Campaign UK». Obesitycampaign.co.uk. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Whitehead, Jennifer (2003 թ․ հոկտեմբերի 2). «Caprice steals forklift truck in new Diet Coke promotion». Marketing magazine. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Bradley Chapman Sales and Marketing». Rawbusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Slowe, Kat (2011 թ․ մայիսի 12). «INTERVIEW: Caprice Bourret». Lingerieinsight.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ bycaprice.com. «By Caprice stockists». ByCaprice.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Lingerie Buyer.co.uk. «Caprice Launches Bedding». Lingerie-Buyer.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Articles by: Caprice». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Caprice Bourret introduces miracle baby sons Jett and Jax — exclusive interview and photos». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Կապրիս Բուրե Internet Movie Database կայքում
- Fashion Model Directory profile
- Lawrence, Zeddy (2005 թ․ մայիսի 4). «A Real Jewish Princess». TotallyJewish.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- Anthony, Andrew (2001 թ․ հունվարի 21). «Caprice uncovered». London: The Observer.
- Chapman, Bradley (2011). «Caprice Bourret». Raw Business. Kensal House (15): 7.
- «Interview: Caprice Bourret wallpaper». Askmen.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապրիս Բուրե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր