Կապրիս Բուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապրիս Բուրե
Caprice Bourret 2011.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1971(1971-10-24)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԱսիենդա Հեյթս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և գործարար
Կայքbycapricelingerie.com
Caprice Bourret Վիքիպահեստում

Կապրիս Բուրե (անգլ.՝ Caprice Bourret[2][3], հոկտեմբերի 24, 1971(1971-10-24)[1], Ասիենդա Հեյթս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, դերասանուհի և գործարար։ Ներկայում բնակվում է Լոնդոնում, որտեղ ղեկավարում է իր ընկերությունը՝ By Caprice Lingerie[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բապրիս Բուրեն ծնվել է հրեական ընտանիքում, մանկությունն անցկացրել է Հասիենդա Հայթսում (Կալիֆոռնիա)։ 1996 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սկսել է մոդելի կարիերա[5][6]։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Կապրիս Բուրեն հայտնվել է ավելի քան 25 ամսագրերի շապիկներին[7][8], ինչպիսիք են՝ Vogue, GQ, Cosmopolitan, Esquire, Maxim, FHM և Sports Illustrated հավելվածը[9], որ նվիրված էր լողազգեստներին։ Ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին News of the World, GQs Woman of the Year and Maxim International Woman of the Year վարկածներով[10]։ Նա նաև նկարահանվել է դիետիկ Կոկա-կոլայի և Pizza Hut-ի գովազդներում[11]։

Ներքնազգեստների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Կապրիս Բուրեն պայմանագիր է կնքել Debenhams-ի հետ՝ նրան վաճառելով ներքնազգեստերի շարքի համար իր անունն օգտագործելու իրավունքը։ Սակայն 2006 թվականին հետ է վերցրել այդ իրավունքը և իր միջոցներով հիմնել By Caprice Lingerie ընկերությունը։ Հետագայում նա սկսել է արտադրել նաև լողազգեստներ, գիշերազգեստներ և անկողնային պարագաներ[12][13][14]։ 2010 թվականին Կապրիս Բուրեն հիմնադրել է Bedding By Caprice[15]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Կապրիս Բուրեն պայմանագիր է կնքել Virgin Records-ի հետ, որի օգնությամբ թողարկել է իր առաջին սինգլը՝ «Oh Yeah», որն զբաղեցրել է 24-րդ տեղը Մեծ Բրիտանիայում։ 2001 թվականին նա ձայնագրել է ևս մեկ սինգլ՝ «Once Around the Sun», որը նույնպես զբաղեցրել է 24-րդ տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։ 2012 թվականի օգոստոսին Կապրիսն սկսել է վարել սյունակ Մեծ Բրիտանիայի խոշոր ամսագրերից մեկում՝ Business Matters[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամառվանից Կապրիս Բուրեն փաստացի ամուսնության մեջ է Թայ Կոմֆորտի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Ջեքս Բուրե-Կոմֆորտը (ծնվել է 2013 թվականի օգոստոսի 19-ին, սուրոգատ մորից) և Ջեթ Բուրե Կոմֆորտը (ծնվել է 2013 թվականի սեպտեմբերին)[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. California Births 1905—1995
  3. According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
  4. «How Caprice went from supermodel to lingerie entrepreneur»։ Real Business։ 2009-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-04-18 
  5. «5minute interview caprice bourret»։ The Independent (London) (չաշխատող հղում)
  6. Bloom Nate (2005-07-29)։ «Celebrity Jews»։ Jweekly.com (The Jewish News Weekly of Northern California)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին։ Վերցված է 2010-08-02 
  7. Amira Hashish (2011-06-09)։ «How Caprice became a model businesswoman»։ Thisislondon.co.uk։ Վերցված է 2012-04-18 
  8. Bevan Nathan (2009-02-14)։ «Supermodel Caprice stars alongside Rhys Ifans in new show»։ WalesOnline։ Վերցված է 2012-04-18 
  9. «Most Popular»։ CNN 
  10. «Interview Actress & Supermodel Caprice Bourret for Obesity Campaign UK»։ Obesitycampaign.co.uk։ 2010-08-27։ Վերցված է 2012-04-18 
  11. Whitehead Jennifer (2003-10-02)։ «Caprice steals forklift truck in new Diet Coke promotion»։ Marketing magazine։ Վերցված է 2012-04-18 
  12. «Bradley Chapman Sales and Marketing»։ Rawbusiness.com։ Վերցված է 2012-04-18 (չաշխատող հղում)
  13. Slowe Kat (2011-05-12)։ «INTERVIEW: Caprice Bourret»։ Lingerieinsight.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2012-04-18 
  14. bycaprice.com։ «By Caprice stockists»։ ByCaprice.com։ Վերցված է 2013-02-11 
  15. Lingerie Buyer.co.uk։ «Caprice Launches Bedding»։ Lingerie-Buyer.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-01-31 
  16. «Articles by: Caprice»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-10-08 
  17. Caprice Bourret introduces miracle baby sons Jett and Jax — exclusive interview and photos

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]