Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն
ռուս.՝ Голубые горы, или Неправдоподобная история
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրկատակերգություն
Թվական1983
Լեզուվրացերեն
ՌեժիսորԷլդար Շենգելայա
Սցենարի հեղինակՌեզո Ճեիշվիլի
ԴերակատարներՌամազ Գիորգոբիանի, Սեսիլիա Թաղաիշվիլի, Գեորգի Չխաիձե, Գուրամ Լորթքիփանիձե, Օթար Կոբերիձե, Գուրամ Պետրիաշվիլի, Մեդեա Ջափարիձե, Դոդո Ճիճինաձե, Լիա Էլիավա, Լիկա Կավջարաձե և Վասիլի Չխեիջե
ՕպերատորԼևան Պաատաշվիլի
ԵրաժշտությունԳիա Կանչելի
Հնչյունը` Վլադիմիր Նիկոնով
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն97 րոպե
IMDbID 0087349

Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն (վրաց.՝ ცისფერი მთები ანუ დაუჯერებელი ამბავი), 1983 թվականին ռեժիսոր Էլդար Շենգելայաի նկարահանած վրացական ֆիլմ[1]։

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություն» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ծավալվում է Խորհրդային Վրաստանի հիմնարկներից մեկում։ Երիտասարդ հեղինակը «Կապույտ լեռներ» վերնագրով իր ստեղծագործությունը բերում է հրատարակչություն։ Ոչ ոք այն կարդալու ցանկություն չի ցուցաբերում։ Հրատարակչությունում քաոս է, շենքը՝ ավերակ։ Ֆիլմը խորհրդային համակարգի այլաբանությունն է։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ, Կիև, Ուկրաինա, 1984
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1984
  • Լավագույն արտասահմանյան ֆիլմ, «Ոսկե կինոկադր» փառատոն, Լեհաստան, 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]