Կանզասի համալսարան (անգլ.`University of Kansas), պետական հետազոտական համալսարան։ Այն Կանզաս նահանգի ամենամեծ համալսարանն է։ Հիմնվել է 1866 թվականին[19]։
Համալսարանի բժշկական կենտրոնը և հիվանդանոցը գտնվում են Կանզաս սիթիում (Կանզաս)։
Կանզասի համալսարանը ԱՄՆ-ում չափսերով ամենամեծերից է ուսանողների քանակով։ 2009-2010 ուստարում Կանզասի համալսարանում սովորում էր 26 826 ուսանող, բժշկական կենտրոնում` 3178 ուսանող։ Ուսանողներին դասավանդում են 2460 մասնագետներ[3]։
Համալսարանի տարածքում տեղակայված են մի քանի թանգարաններ։ Այդ թանգարաններից են՝ Կանզաս նահանգի պատմության թանգարանը, Արվեստի թանգարանը, Մարդաբանության թանգարանը և այլ թանգարաններ։ Նաև գործում է տեղի գիտական գրադարանը։ Կանզասի համալսարանը մտնում է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ (ԱՀԱ)։